Daily Archives: October 11, 2021

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց-հին

ալեկոծվել-ալեկոծություն առաջացնել,հուզվել

տարուբերվել-տատանվել,այս ու այն կողմ շարժվել

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև-փչեց թույլ քամին և տերևը կամաց շարժվեց

Քամու համբույրից դողաց մի տերև- փչեց թույլ քամի և տերևը շարժվեց:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում-Ծառերը և ծառերի ճուղերը օրորում էին դեղին տերևները:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Մեղմ քամուց օրորվեց մեկ տերև և կպավ իր կողքի տերևին: Ծեր կաղնու տերևները խշխշացին և կաղնին օրորվեց : Օրորվեց և ճուղերով դիպավ կողքի ծառին:Անտառում աղմուկ սկսվեց և տարածվեց անտառով մեկ : Խշխշում էին օսկեզոծ տերևները,իսկ քամին կարծես փնտում էր իր տերևին: Խշշում էր անտառը ,իսկ քամին ուրախ փչում էր և ծիծաղում անտառի վրա

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա– Հեռվում փչում էր քամին, լսվում էր նրա սուլոցը, խշխշում էին տերևները, սիրուն աշուն էր:

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշունը մտել է անտառ: Շուրջբոլորը ոսկեգույն,դեղին տերևներ են: Ծառերից տերևները սկսել են թափվել:Օդը մաքուր է և մի քիչ սառը:Փչում է մեղմ քամի:Արևի շողերը խաղում են տերևների հետ:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Օրերից մի օր քամին ու տերևը ընկերացան: Քամին շատ ճարպիկ էր ու չարաճճի,իսկ տերևը՝ համեստ ու հեզ: Քամին պատմում էր տերևին, թե հեռու հեռվում ինչքան լավ է,հաճելի: Տերևը լսում էր, լսում և հավատում նրան:Մի օր էլ որոշեցին գնալ այնտեղ: Քամին գրկեց տերևին և քշեց տարավ հեռու-հեռու: