Monthly Archives: June 2021

Մաթեմատիկայի ստուգատես 2021

Հունիսյան ճամբարի ընթացքում ընկեր Գրետայի հետ միասին իրականացրեցինք  մաթեմատիկայի ստուգատեսի 4 կանգառ։

Այդ 4 գործնական  աշխատանքի միջոցով ստուգեցինք, թե մեր գիտելիքները որքնով ենք կարողանում գործնականում կիրառել։

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում:

Նախ կարդոնե թղթի վրա գծեցինք տարբեր երկրաչափական պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են  ու դասավորեցինք սեղանի վրա։  Յուրաքանչյուրս մոտեցանք սեղանին, ընտրեցինք որևէ երկրաչափական  պատկեր, որը բազմանկյուն էր  ու  հաշվեցինք այդ բազմանկյան պարագիծը։

Նախ ես  գրանցեցի, թե երբ մոտեցա  սեղանին, դասընկերս  միացրեց վարյկենաչափը, ընտրեցի մի պատկեր(բազմանկյուն) և սկսեցի  կատարել չափումները:  Համակարգչիս word ֆայլում գծեցի  իմ ընտրած պատկերը, չափեցի  և գրանցեցի բոլոր կողմերի երկարություններն ու հաշվեցի  պարագիծը:

Բազմանկյուն՝ ուղղանկյուն

Երկարություն՝70 սմ

Լայնություն՝30 սմ

Պարագիծ՝2×70+2×30=200

Աշխատանքի տևողություն՝ 

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերեսի հաշվում: Ես մոտեցա  հատակին, որը սալիկապատված էր քառակուսաձև սալիկներով։ Չափերիզի միջոցով չափեցի 1 քառակուսաձև սալիկի  կողմի երկարությունը և հաշվեցի 1 սալիկի մակերսը։ Դրանից հետո հաշվեցի  հատակի  բոլոր սալիկների ընդհանուր մակերեսը։

 Նորից word  ֆայլում նշեցի  առաջադրանքը կատարելու սկիզբը և  ավարտը։ Գրանցեցի, թե ինչքան ժամանակում կատարեցի առաջադրանքը։

1 քառակուսու  կողմը՝  30 սմ

1 սալիկի մակերեսը՝ 30×30=900 սմ քառ. 

Բոլոր միանման 65 սալիկի մակերեսը՝65×900=58500 սմ քառ. 

Դրանից հետո մոտեցա  ուղղանկյունաձև սեղանին չափերիզի միջոցով չափեցի սեղանի լայունությունն ու երկարությունը, որից հետո հաշվեցի մակերսն ու պարագիծը։

Բազմանկյուն՝ ուղղանկյուն

Երկարություն՝110 սմ

Լայնություն՝70 սմ

՝

Մակերես՝110×70=7700 սմ քառ. 

Աշխատանքի տևողություն՝ 8 ր

Երրորդ կանգառ՝ կշռում: Մոտեցա սեղանին, գրանցեցի  առաջադրանքը սկսելու ժամանակը՝ միացնելով վայրկենաչափը: Կանգնեցի կշեռքին և գրանցեցի իմ զանգվածը: Հետո կշռվեցի նաև իմ  ուսապարկով: Գրանցեցի արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով  պարզեցի  ուսապարկիս զանգվածը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում կատարեցի առաջադրանքը։

Իմ զանգվածը՝ 28կգ 200գ

Իմ զանգվածը ուսապարկով՝ 33կգ 300գ

Ուսապարկի զանգվածը՝8կգ200 գ

 Աշխատանքի տևողությունը՝ 5 ր

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Նախ չափեցինք և գրանցեցինք  իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստեցի հեծանիվ, օգնականը միացնրեց  վայրկենաչափը: Հեծանիվը քշեցի  40 մետր (գնալ, վերադառնալ): Օգնականը գրանցեց  ժամանակը: Հետո չափեցի  և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի  նաև, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա: Հաշվեցի, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր  անցա՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվեցի, թե քանի մետր կանցնեի մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցնեի: Ստացված թիվը ներկայացրեցի…կմ և …մ տեսքով:

Զարկերի քանակ՝ նախքան հեծանիվ քշելը՝ 77

 Զարկ քանակ՝ հեծանիվ քշելուց հետո՝83

40 անցելեմ 19 վարկյանում

1 վայրկյանում՝ 40:19=2(2մնացորդ)՝ մոտավորապես 2 մետր

1 ժ=3600 վ, 3600×2=7200 մ= 7 կմ 200 մ՝ 1 ժամում

Քնյ


Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։ Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։
Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։
Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։
Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։
Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։
Առաջարկությունս անցավ միաձայն։
Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։
Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։
Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։
Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։
Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։ 1 միավոր
    ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:
    բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:
    գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:
    դ) Պատճառը նշված չէ:
    2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր
  2. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
    4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր
    -Կողմնացույց չլինելու պատճառով էինք մենք երկար ժամանակ թափառում անծանոթ ծովերում։
  3. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր
    Ձուկը բացեց բերանը մեծ:
    Բառային առաջադրանքներ
  4. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր
    լողալ-լող
    հանգստանալ-հանգիստ
    խաղալ-խաղ
    զրուցել-զրույց
  5. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
    Մեկ տարի երկու հարյուր
  6. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր
    մեծ ձուկ
    կարմիր նավ
    ուրախ ճանապարհորդ
    սև ծով
  7. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր
    Քաջ-ուժեղ
    Հսկա-մեծ
    Նորից-ելի
    Այժմ-հիմա
  8. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր
    Խաղաղ-անհանգիստ
    Չոր-կոշտ
    Դուրս-ներս
    Հանգիստ-անհանգիստ