Monthly Archives: December 2020

Սեվանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճ, տեսարժան վայրեր

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է ևբարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։