- Կարդա գրի’ր առակի ասելիքը։Պատմության իմաստը այն է, որ պետք է ցանկացած իրավիճակում փորձել ելք գտնել,ինչպես թռչնակը արեց։
2.Վերնագրի’ր առակը։
Խորամանկ թռչնակը։
Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:
Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:
Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:
— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:
Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:
— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:
Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.
— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։
Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:
3.Գործնական աշխատանք. կատարի’ր 24-28-րդ առաջադրանքները։
24․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա. Ուժ-ուժեր, տարր,-տարրեր ծով-ծովեր, նավ-նավեր, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր:
Բ. ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նավահանգիստ-նավահանգիստներ:
Գ. Գառ-գառներ, դուռ-դռներ, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:
Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղներ, սանր-սանրեր:
Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր:
Զ. Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագիրներ, լեռնագործ-լեռնագործներ, բեռնակիր-բեռնակիրներ:
Է. Մարդ-մարդիկ, կին-կանայք:
25․Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները(օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-աչքահաճո:
27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ —ցածրագագաթ
քաղցրաձայն —կոպտաձայն
վսեմաշուք-շքեղաշուք
տիրակալ-ծովակալ
վճռաբեկ-խոստումնաբեկ
սառնաղբյուր-լեռնաղբյուր
վարկանիշ-հնգանիշ
դալկադեմ-վարդադեմ
ցատկահարթակ-թաթերահարդակ
հոռետես-վատատես
28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):