Monthly Archives: March 2022
Կլիմա, դրա հիմնական տիպերը
Մարտի 14-18
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
- Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
3.Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
4.Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
5.Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
6.Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Մաթեմատիկա 29․03․2022
Խաչբառ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ |
10 | 20 | 30 | 40 | 50 | 60 | 70 | 80 | 90 |
Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ |
100 | 200 | 300 | 400 | 500 | 600 | 700 | 800 | 900 |
Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | Ւ | Փ | Ք |
1000 | 2000 | 3000 | 4000 | 5000 | 6000 | 7000 | 8000 | 9000 |
Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը․
- Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
- 2+1=3
- 33:3=11 սպիտակ կանաչ
- Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։
- լուծում՝
- 1+4=5
- 25։5=5
- 25-5=20
- Աննան ու իր փոքրիկ քույրիկը որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աննան, եթե նա քույրկից 5 անգամ շատ գումար ուներ։
1+5=6
3000։6=500
3000-500=2500
- Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։
2400-400=2000
2000։2=1000
2400-1000=1400
- Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
8+6+1=15
- Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
11+6+1=18
- Զամբյուղում կար 10 կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
12+1=13
- Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։
1800։9×2=400
- Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
*x2-5=15
15+5=20
20:2=10
- Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
*x2-30=10
(10+30):2=20
Ղազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան
28 մարտի-1 ապրիլի
Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա հետ: Թումանյանի դուստր՝ Նվարդի հուշերից. «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ»:
Թիֆլիսի հին թաղերից մեկում՝ Բեհբության փողոցում գտնվող Թումանյանի վարձած նոր բնակարանը զգալի մեծ էր առաջվա բնակարանից: Բանաստեղծը իր նոր տան մեջ մի ընդարձակ սենյակ, պատերը մեծ մասով պատած գրապահարաններով, հատկացրել էր որպես սենյակ-հավաքատեղի իր ընկերների համար: Ավետիք Իսահակյանի «Հովհաննես Թումանյան» հուշերից. «Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուս ընկերները կանոնավոր կերպով շաբաթը մեկերկու անգամ հավաքվում էինք Թումանյանի մոտ՝ իրար տեսնելու և զրույց անելու: Այսպիսով նրա տունը դարձել էր մեր հավաքատեղին: Թեյ էինք խմում, ընթրում, խոսում: Ձմեռը վառվռուն բուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք, անվերջ զրույց անում, խոսում, վիճում»: Այդպես ստեղծվեց «Վերնատունը»: «Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էր Ղազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներ թե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարի հեղինակության՝ հայության բոլոր շրջաններում:
1905 թվին, Ամանորի օրը՝ հունվարի 1-ին, Թումանյանը իր «Բանաստեղծություններ» (1903) ժողովածուն նվիրում է Ղազարոս Աղայանին հետևյալ ընծայագրով. «Իմ անգին Ասլան ապորը Ղ. Աղայանին»: Իսկ գրքի անվանաթերթին թողնում է հետևյալ էքսպրոմտը. Անցավ հին տարին, կանցնի և նորը, Կանցնի՞ արդյոք մեր անբախտ օրը:
Հ. Թումանյանը գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, խաղաղ տրամադրություն ստեղծել: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Թումանյանը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»: Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ
Մարտի 14-18
Հարցեր և առաջադրանքներ
- Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաստիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:
- Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:Բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:
- Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
- Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապատասխան արժեքը:
- Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակումներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
- Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրության: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
Եղանակ: Եղանակի կանխատեսումը
Մարտի 14-18
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է եղանակը:
Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ականատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամպում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ: - Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տարբեր տեղերում տարբեր է:
- Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայրում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են եղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանակում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:
Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացության, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:
ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ
Մարտի 7-11
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:Քամու բնութագրիչներից կարևոր են քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
- Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հարավային քամի:
- Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
- Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
- Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Քամու ուժի օգտագործումը: Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հողմաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը համաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ
Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլորշացման շնորհիվ:
Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսերից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:
Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:
Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաստիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հագենալուց հետո առաջանում են տեղումներ:
Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապատասխան արժեքը:
Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակումներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:
Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:
Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրության: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստիճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բերած ջերմությունը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
- Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
- Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
- Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
- Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
- Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
17 մարտի
հինգշաբթի
Թվական
228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիթսուն, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786
231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
Ինը քսանից տասնմեկով է փոքր:
Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
Ինն ինչի՞ց է մեծ:
Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
Տատս իննսունմեկ տարեկան է:
Տեքստային աշխատանք
15-մարտի
397. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:
— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:
Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:
— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:
— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:
— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:
— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:
Հարցեր
Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:
398. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
Ես հակված եմ առաջին տարբերակին որովհետև Աֆրիկայում կոշիկ չեն հագնում։
399. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:
Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:
-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:
Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:
Հետևություն`
ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:
բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:
գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:
դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:
ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:
զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:
Ընտրում եմ երկրորդ տարբերակը․Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների: Որովհետև ագահը ժլատից ինչքան էլ ուզի ,ոչինչ չի ստանա՝ իրենք իրար նման են։