Monthly Archives: February 2021

մաթեմատիկա 25.2.2021

Հավասար հայտարար ունեցող կոտորակների  համեմատումը

Հավասար  հայտարար  ունեցող  կոտորակներից  մեծ  է  այն  կոտորակը, որի  համարիչը  ավելի  մեծ է։

Օրինակ՝

Առաջադրանքներ

  • Համեմատիր՝
  • Կոտորակները դասավորեք աճման կարգով

1/18,2/18,7/18,9/18,14/18,17/18,18/18,37/18,67/18,119/18

  • Կոտորակները դասավորեք նվազման կարգով

519/28,97/28,37/28,21/28,19/28,14/28,10/28,8/28,7/28,1/28,

  • Համեմատիր՝

մ

մ

մ

  • Համեմատեք կոտորակները

  >   

    <   

   <   

  • Խնդիր

Ուղղանկյան լայնությունը կազմում է նրա երկարության  մասը։ Հաշվեք ուղղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը 120 մ է։

120×2:5=48

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

 կանոնավոր կոտորակ

անկանոն  կոտորակ

մաթեմատիկա 23.2.2021

Թվի մաս գտնելը  և  թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Թվի մաս գտնելը: 

Օրինակ՝ 24-ի   մասը գտնելու համար  24։8×1=3։

33333333

Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը։

Օրինակ՝ Գտիր այն թիվը, որի    մասը 50  է։

10050

Դրա   համար  50×2։1=100:

Օրինակ՝ Հաշվիր հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ նրա  մասը 6սմ է։

           6սմ                          6սմ                  

6սմ x2=12սմ։

Առաջադրանքներ

  • Հաշվիր

30-ի    մասը: 30:2×1=15

     164-ի    մասը: 164:4×1=41

      3000-ի     մասը: 3000:100×1=30

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է: 20:1×4=80

 մասը 12 է: 12:1×8=96

 մասը 16 է: 16:1×10=160

 մասը 1 է: 1:1×40=40

 մասը 30  է: 30:1×2=60

 մասը 164 է: 164:1×4=656

 մասը  3000  է:   3000:1×100=300000

  • Հաշվիր

120-ի    մասը: 120:6×5=100

     104-ի    մասը: 104:4×3=78

      300-ի     մասը: 300:100×7=21

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է: 20:4×5=25

 մասը 12 է: 12:3×8=32

 մասը 16 է: 16:8×10=20

 մասը 1 է: 1:5×40=

 մասը 30  է: 30:3×2=20

 մասը 164 է: 164:4×5=205

 մասը  3000  է:   3000:3×100=100000

  • Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ   թիվը։ 60:1×4=240
  • Անահիտը գնել էր  800գ  շաքարավազ, որի  մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն  շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։   800:2×1=400
  • Դավիթը տնից  դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի   մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։ 500:5×1=100 km
  • Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը: 40:1×2=80
  •              80:8×1=10
  • Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։ 4×9=36
  • Ամբողջ ճանապարհի 2/ 5 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։2×5=10
  • Սիրելի սովորողներ, այժմ  ինքներդ  կազմեք  նմանատիպ խնդիրներ։

մայրենի 23.2.2021

Քաղցր բառի համադրությամբ կազմի՛ր ուղիղ և փոխաբերական իմաստներով արտահայտված բառակապակցություններ՝ օգտագործելով հետևյալ բառազույգերը։

Քուն, միրգ, մեղր, ժպտալ, կյանք, թեյ, թխվածք, վերաբերմունք, շաքար։

Օրինակ՝

Ուղղակի իմաստովՓոխաբերական իմաստող
Քաղցր մեղրՔաղցր ժպտալ
Քաղցր միրգՔաղցր քուն
Քաղցր թեյՔաղր կյանք
Քաղցր թխվածքՔաղցր վերաբերմունք
Քաղցր շաքար 

Կարդա՛ հերոսների անունները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

Աքաղաղ, աղվես, շուն-Շունը,աքլորն ու աղվեսը

Աղվես, թագավոր, ջրաղացպան-Չաղ –չաղ թագավոր

Աքաղաղ, թագավոր, նազիր-վեզիրներ-Անհաղթ աքլորը

Գտի՛ր ավելորդ հերոսներին և գուշակի՛ր հեքիաթը։

Ավերակ, թագավոր, դատավոր, աղվես, չարչի, հիմար, նազիր -վեզիրներ,։- Խելոքն ու հիմարը

Թագավոր, աղվես, չարչի, նազիր- վեզիր

Նախադասություններն այնպես վերադասավորիր, որ տեքստ ստացվի։ Կա՞ր ավելորդ նախադասություն։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ տեղադրել այն տեքստում։

-Այդպես եմ վարվում, որովհետև դու բերք չես կարողանում բուրդս վերցնել հովվի պես վարպետորեն։

Ոչխարը դժկամությամբ թափ տվեց իրեն։

Ծիծեռնակն իջավ ոչխարի մեջքին, որ իր բնի համար մի քիչ բուրդ վերցնի։

Ծիծեռնակներն աշնանը չվում են դեպի  տ։աք երկրներ

-Ծիծեռնակն ասաց․

-Ի՜նչ ժլատն ես։ Հովվին թողնում ես , որ քեզ մերկացնի ամբողջովին, իսկ ինձ համար խնայում ես մի ծվեն բուրդը։

Ծիծեռնակն իջավ ոչխարի մեջքին, որ իր բնի համար մի քիչ բուրդ վերցնի։

Ոչխարը դժկամությամբ թափ տվեց իրեն։

Ծիծեռնակն ասաց․

-Ի՜նչ ժլատն ես։ Հովվին թողնում ես , որ քեզ մերկացնի ամբողջովին, իսկ ինձ համար խնայում ես մի ծվեն բուրդը։

-Այդպես եմ վարվում, որովհետև  դու  չես կարողանում բուրդս վերցնել հովվի պես վարպետորեն։

Ծիծեռնակներն աշնանը չվում են դեպի  տ։աք երկրներ- Այս նախադասուցյունը  երկխոսության հետ կապ չուներ:

Արևը

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք  բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժաժնա:

Բյուր-Խիստ շատ, անչափ, անթիվ

Քուլա-Ծխի՝ ամպի՝ փոշու և գալարուն զանգված

Գլխահակ-Գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝                                                                  

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Արևելք-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

Բարձրանում- լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

Տերև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

Թերթ-լսում ենք՝ ռ, գրում ենք՝ ր

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Արևելք=Արև+ելնել

լուսաբաց=լույս+ա+բացվել

ձնագունդ=ձյուն+ա+գունդ

կեսօր=կես+օր

մայրենի15.2.2021

Կատարե՛լ նշված առաջադրանքները <<Գործնական քերականություն 5>> աշխատանքային փաթեթի <<խոսքի մասեր>> բաժնից։

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա. գոյական                   Բ. Գործողություն

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Գոյական են և պատասխանում են ինչպիսի հարցին:

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

պայծառ արև, անձևոտ օր, կայտառ  առվակ, հին  հեռուստացույց, հետաքրքիր գիրք, խելացի մարդ:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

 Բարակ (ածական)  բարդի  (գոյական) , գանգուր (ածական)   մազեր (գոյական) , առասպելական (ածական)  քաղաք (գոյական) , քառաձի(ածական)   կառք (գոյական) , ստորին(ածական)   շերտ(գոյական) , վերին(ածական)   հարթակ(գոյական) , հեռատես(ածական)   գիտնական (գոյական) :

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյական-կաղնի,աղջիկ,գետ,բուք,ճշմարտություն,Գայանե,տուն,կատու,կաղամբ,հեռուստացույց,Հայաստան,վարդ,Վարդուհի,լիճ,ալիք,մարտ,մարտակառք,կառապան,հեծանիվ,պատմություն,թռչուն,թռիչք,գարուն,արև:

Ածական- հայտնի,մեծ,կանաչ,բարի,տգեղ,անտուն,բարկացկոտ գունավոր,խակ,հետաքրքիր,փշոտ,հզոր,բարձր,հմուտ,մարտական,եռանիվ,ալ,պատմական,խիզախ,բարեկամական,շքեղ,գարնանային,արևոտ,երկար:                                         

164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա .ածական                        Բ գոյական

Մեծ                 —           մեծանալ
բարձր —           բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ

Մաթեմատիկա 2.15.2021

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից  անվանում  ենք կանոնավոր  կոտորակ։

Օրինակ՝    կոտորակը կանոնվոր է, քանի որ 5<8։

Այն կոտորակը, որի  համարիչը մեծ է հայտարարից  կամ հավասար է նրան  անվանում ենք անկանոն  կոտորակ։

Օրինակներ՝

   կոտորակը անկանոնէ, քանի որ 7>5

 կոտորակը անկանոնէ, քանի որ 7=7:

Առաջադրանքներ՝

Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները

Կանոնավոր  19/25,16/105,7/8,79/85,7/31,11/905,79/95,

Անկանոն17/15,117/5,27/4,56/65,45/11,151/151,33/33

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

 կանոնավոր կոտորակ

Անկանոն  կոտորակ

Համեմատեք

 <

 <

 <

1 < 

1> 

1 = 

Արտահայտիր նշված միավորներով՝

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած պիցցայի  -րդ մասը տվեց   Նարեին, -րդ մասը՝ Աննային։ Պիցցայի ո՞ր մասը մնաց։  Պատ՝5

 Խնդիր2․

Ավտոմեքենան  պետք  է անցներ   200 կմ ճանապարհ։ Նա  արդեն  անցել է ճանապարհի -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։Պատ՝50կմ

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի -րդ մասը անցնելուց հետո  ո՞ր մասը կմնա անցնելու։Պատ.՝4

Խնդիր4․

Գիրքն ունի 500 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/4-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։Պատ.՝125էջ

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Անծանոթ բառերի բացատրություն

Փոստալ-հնամաշ մորթուց գլխարկ

Քուրք-մուշտակ

Ջրաղացպան-Ջրաղացի աշխատանքին հսկող՝ ջրաղացը բանեցնող մարդ

Բաղարջ-Չթթված խմորից թխած Բաղարջ հաց

Լինգ-(ժողովրդական, մասնագիտական) Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով

Խլշկոտել- Այս ու այն կողմը նայել՝ դիտելու համար (երկյուղից, զգուշությունից) Խոտհարք-Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպ

Տեառնընդառաջ

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը – երբ մանուկ Հիսուսին տարել են տաճար,մարդիկ նրան ընդառաջ են գնացել, այդտեղից էլ եկել է Տեառնընդառաջ անվանւմը:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը – ասում են,որ գարնան գալստի հետ հեթանոս հայերը նույնպես այսպիսի տոն,որը ասոցացրել են կրակի և արևի աստծո հետ:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը – Այո մասնակցել եմ, իմ սիրելի տոներից է Տեարնընդառաջը: Մենք ամեն տարի բոլորով հավաքվում ենք պապիկիս տանը, կրակ անում, շուրջպար բռնում և թռնում կրակի վրաից:
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված- Գիտեմ,որ յոթ պտույտ են կատարում կրակի շուրջ և երեք անգամ թռնում կրակի վրաից:

իմ ճամբարային օրերը

Այս օր ես եկա դպրոց շատ ուրախ և տեսա որ իմ դասարանցիները դեռ դպրոց չեն եկել: Ես սպասեցի մոտավորապես տասնհինգ րոպե և բոլորը դպրոց եկան: Առաջին ժամը Ռուսերեն էր: Մենք արեցինք ռուսերեն և հետո բոլոր դասարանով գնացինք երգի սրահ մի քիչ երգ երգեցիք և հետո արեցինք տեխնոլգիա: Տեխնոլգիաի ժամանակ թղթի վրա նկարներ տեղադրեցինք շատ ուրախ : Տեխնոլգիաից հետո անգլերեն: