Category Archives: Պատմություն 9

Տիգրան Հայրապետյան

Տիգրան Հայրապետյան-ը հայ քաղաքագետ, լրագրող և միջազգայնագետ-վերլուծաբան էր, որը ապրել և գործել է 20-րդ դարի վերջի կարևոր ու բարդ ժամանակաշրջանում։ Նա ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 71 դպրոցում, ապա ընդունվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, որն ավարտել է 1991 թվականին։ Նրա գործունեությունը հիմնականում կապված է Հայաստանի անկախացման տարիների հետ, երբ երկիրը անցնում էր քաղաքական, տնտեսական և հասարակական մեծ փոփոխությունների փուլ։ Տիգրան Հայրապետյանը ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը, եղել երիտասարդական շարժման կազմակերպիչներից և հանդես եկել որպես քաղաքական մեկնաբան տարբեր թերթերում ու կենտրոններում։ Նրա հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծությունները տպագրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում, և նա համարվում է շուրջ 400 հրապարակումների հեղինակ։ Նրա կարևոր աշխատություններից են «Անապատի հազար տարի» և «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» ուսումնասիրությունները։ Տիգրան Հայրապետյանը մահացել է 1999 թվականի մարտի 9-ին ավտովթարի հետևանքով։ Նրա հիշատակը պահպանվում է նաև կրթական ոլորտում, քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է նրա անունը կրող գրադարանը։

ինտեգրված էսսե Աժդահակի և Տիգրան I -ի մասին

Մ.թ.ա. VI դարում Երվանդական Հայաստանը ձևավորվում էր որպես հզոր պետություն և կարևոր դեր ուներ տարածաշրջանի քաղաքական կյանքում։ Այս ժամանակաշրջանի նշանավոր թագավորը Տիգրան I Երվանդյանն էր, ով հայտնի էր իր քաջությամբ։ Նրա մասին լավ կարծիք ունեին թե Մովսես Խորենացին, թե Քսենոփոնը։

Հայաստանը դաշնակցեց պարսից արքա Կյուրոս Մեծի հետ՝ Մարաստանի դեմ պայքարում։ Դրա արդյունքում ստեղծվեց հզոր Աքեմենյան տերությունը։ Սակայն Հայաստանը չկորցրեց իր անկախությունը և ուներ արտոնյալ դիրք։

Այսպիսով, Երվանդական Հայաստանի հաջողությունը պայմանավորված էր ուժեղ ղեկավարությամբ և խելացի դիվանագիտությամբ, ինչը թույլ տվեց պահպանել պետության հզորությունն ու ինքնուրույնությունը։