Monthly Archives: July 2026

Հետազոտական աշխատանք

ՄՄԱ (Խառը մարտարվեստ)

ՄՄԱ-ն (Mixed Martial Arts) մարտարվեստ է, որը միավորում է տարբեր մարզաձևերի հնարքները, օրինակ՝ բռնցքամարտը, կարատեն, սամբոն, ձյուդոն և ըմբշամարտը։ Այս մարզաձևում մարզիկները օգտագործում են ինչպես հարվածային, այնպես էլ ըմբշամարտի տեխնիկաներ։

ՄՄԱ-ն պահանջում է ուժ, արագություն, դիմացկունություն և կարգապահություն։ Մարզիկները շատ են մարզվում, որպեսզի կարողանան լավ հանդես գալ մրցումներում։ Այս մարզաձևը նաև զարգացնում է ինքնավստահությունը, պատասխանատվությունը և սովորեցնում է հարգել մրցակցին։

Այսօր ՄՄԱ-ն շատ տարածված է ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում։ Շատ երիտասարդներ ընտրում են այս մարզաձևը, քանի որ այն օգնում է լինել առողջ, ուժեղ և լավ ֆիզիկական պատրաստվածություն ունենալ։

Իմ կարծիքով, ՄՄԱ-ն հետաքրքիր և օգտակար մարզաձև է, որը զարգացնում է ոչ միայն մարմինը, այլև մարդու բնավորությունն ու կամքի ուժը։

Հայկական խաչբառ

Հայկական խաչբառ, խաչբառի տեսակ, որն ստեղծվել է Հայաստանում։

Ի տարբերություն խաչբառերի մնացած բոլոր տեսակների՝ այստեղ հարցադրման համար կարելի է օգտագործել տվյալ լեզվում հայտնի բոլոր բառերը, անկախ նրանից, թե դրանք գոյական են, բայ, ձայնարկություն, թե մի այլ խոսքի մաս, բառի ուղիղ ձև են, թե հոլովված կամ խոնարհված բառաձևեր։ Այսինքն՝ այս խաչբառում լեզվի բոլոր բառերն ու բառաձևերը իրավահավասար են։ Պատասխանների ծածկագրման համար այստեղ ընդունելի է ցանկացած հնարք՝ բացատրություն, հոմանիշ, հականիշ, նկարելուկ, բառքամոցի, հանելուկ, նկար, տրամաբանական խնդիր, մեջբերում, բառախաղ, օրինաչափություն, գաղտնագիր և այլն, և այլն։ Հայկական խաչբառում կարող են օգտագործվել նաև խաչբառի՝ վերը հիշատակված տեսակները։ Հայկական խաչբառում միակ սահմանափակումը վերաբերում է հատուկ անուններին։ Պետք է խուսափել դրանք «Բառքամոցի», «Բառագումար» ու մի քանի այլ բաժիններում կիրառելուց, որտեղ բառերը սովորաբար մասնատվում են կամ փոփոխվում, իսկ այդ հանգամանքը կարծես թե այնքան էլ չի պատշաճում հատուկ անուններին։ Այդ բաժինների փոխարեն հատուկ անունները կարելի է կիրառել «Բացատրական», «Օրինաչափություն», «Գրական», «Պատմական», «Աշխարհագրական» և նման բաժիններում։

Հայկական խաչբառի հեղինակը «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն է։ Առաջին անգամ այդ խաչբառը լույս է տեսել «9-րդ հրաշալիքի» 1-ին համարում՝ 1994 թվականի հոկտեմբերի 20-ին։ «Հայկական» անվանումով խաչբառն առաջին անգամ լույս է տեսել թերթի 20-րդ համարում։