Daily Archives: November 26, 2021

  Վեզուվ

                                              

Վեզուվ գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Բարձրությունը 1281 մետր է, խառնարանի տրամագիծը 750 մետր է։

Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. ա. VIII դ.։ Ուժեղ ժայթքումներ են եղել.

  • Մ.թ. 79 թվականի օգոստոսի 24ին Վեզուվի ժայթքման արդյունքում ամբողջովին ոչնչացվել են հին հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները: 1944 թվականի ժայթքման ժամանակ լավան ոչնչացրել է Սան Սեբաստիան քաղաքը։ Այդ ժայթքումից հետո Վեզուվը գտնվում է թույլ ֆումարոլ գործունեության մեջ։
  • Վեզուվն առաջացնում է երեք կոն, որոնք, կարծես, դրված են մեկը մյուսի մեջ։ Արտաքին, ամենահին կոնի ներսում վեր է ցցվում ավելի բարձր և ավելի երիտասարդ հիմնական կոնը՝ բուն Վեզուվը (1277 մ)՝ գագաթի խառնարանով։ Վերջինիս հատակին պարբերաբար երևում է երրորդ՝ ժամանակավոր կոնը, որը ոչնչանում է առավել ուժեղ ժայթքումների ժամանակ (օրինակ, 1906 թվականին)։ Խառնարանում և թարմ լավային հոսքերում տեղ–տեղ դուրս են նետվում մինչև 400 °C ջերմաստիճան ունեցող ջրային գոլորշիներ և գազեր։

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ- յե

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերըորոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ: –եմ
Այդ թիմի մարզիկների՞ց ես: –ես
Մենք լավ ընկերներ ենք: –ենք
Արդեն մեծ տղաներ եք: –եք
Իմ բարեկամներն են: –են

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ: -բոլորը է

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր: – օ և ո:

122. Կարդա´բառերը և պարզի´րթե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն: -վօ
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ: – օ

123. Կարդա´տրված բառերը և պարզի´րթե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:

Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար: յէ
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ: – է

124. Կարդա

´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ: -վօ

Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի: – օ