Daily Archives: November 23, 2021

Ավետիք Իսահակյան․ «Ամենապիտանի բանը»

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Կարդա՛ հեքիաթը և դո՛ւրս գրիր տասական բաղադրյալ և ածանցավոր բառեր։ Չմոռանաҝս բառերը բաղադրիչների բաժանված ներկայացնել։

արդարամիտ-արդար+ա+միտ բարդ

մեծածավալ-մեծ+ա+ծավալ բարդ

թագավորություն-թագ+ավոր+ություն ածանցավոր

գիտությու-գիտ +ություն ածանցավոր

պալատական-պալատ+ական ածանցավոր

կայծքար-կայծ+քար բարդ

բախտավոր-բախտ+ավոր ածանցավոր

ժողովուրդ-ժողով+ուրդ բարդ

շտեմարան-շտեմ+արան ածանցավոր

ծայրեծայր-ծայր+ե+ծայր բարդ

Տեքստը համառոտ պատմի՛ր։

ժամանակով Արևելքում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:Երբ ծերանում է, կանչում է իր որդիներին և հայտնում իր կամքը.ով կլուծեր այն,կտիրանար թագին:Ցույց տալով իր սարքած,դատարկ շտեմարանը՝թագավորը առաջարկում է լցնել աշխարի ամենա պիտանի բանով,որն էլ իր ժողովրդին բախտավոր կդարձնի:Տալիս է երեք անգամ քառասուն օր:Անցնում է ժամանակը,որդիները վերադարնում են:Առաջի որդին ասում է՝ հացով կլցնի,միջնեկ որդին ասում է՝ հողով կլցնի,փոքր որդին ասում է՝ գիտության լույսն է ամենապիտանի բանը,և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:Հայրը ուրախանում է՝ քեզ է արժանի գահը ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

Четыре желания /11 ноября/

Митя накатался на саночках с ледяной горы и на коньках по замёрзшей реке; прибежал домой румяный, весёлый и говорит отцу: „Ух как весело зимою! Я бы хотел, чтобы всегда зима была” „Запиши твоё желание в мою записную книжку”, – сказал отец. Митя
записал. Пришла весна. Митя набегался за пёстрыми бабочками по зелёному лугу, нарвал цветов, прибежал к отцу и говорит: „Что за прелесть эта весна! Я бы желал, чтобы всегда весна была”. Отец опять вынул книжку и предложил Мите записать своё желание. Настало лето. Митя с отцом отправились на сенокос. Весь длинный день веселился мальчик: ловил рыбу, собирал ягоды, кувыркался в душистом сене, а вечером сказал отцу: „Вот уж сегодня я повеселился вволю! Я бы желал, чтобы лету конца не было”. И это желание Мити было записано в ту же книжку.
Наступила осень. В саду собирали плоды – румяные яблоки и жёлтые груши. Митя был в восторге и говорит отцу: „Осень лучше всех времён!” Тогда отец вынул свою записную книжку и показал мальчику, что он то же самое говорил и о весне, и о зиме, и о лете.

Найдите лишнее слово.
а) шуба                                                        а) носки
б) сарафан                                                   б) чулки
в) пальто                                                     в) рубашка
г) куртка                                                      г) колготки

Задания из рабочей тетради.

Задание 1. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.

Охотник нашёл в лесу лисёнка. Он принёс его домой. Это был шустрый зверёк.Скоро лисёнок стал большим. Осенью охотник отпустил его в лес.

Задание 2. Составьте из данных слов предложения и запишите их.

Скоро наступила зима.Деревья дрожали от холода.Дни стали короче . Тучи ходили по небу. Часто шли дожди . Дул холодный ветер .

Задание 3. Спишите предложения в таком порядке, чтобы получился связный текст. Озаглавьте его.

Птичка

Однажды у меня на окне появилась птица.Она очень внимательно посмотрела на меня.Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные.Славная птичка!

Задание 4. Озаглавьте текст и спишите его, вставляя пропущенные буквы.

Осенью

Осень. Высоко в небе летят журавли. Печально кричат птицы . Они прощаются с родиной. Журавли будут зимовать в тёплой Африке . Весной они вернутся на родину.

Заданние 5. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

Зима

Пролетело жаркое лето.Прошла золотая осень.Подули холодные ветры. Пришла зима. Голые стоят деревья. Ждут зимней одежды. Выпал снег. Только ели и сосны стоят зелёные.