Բառի կազմությունը
77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող — սրտաձև:
Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամանակացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթիկ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի:
78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված- ծաղկավոր, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-Հայաստան:
79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս (բարի լուր) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վեպագիր, բառարան գրող-բառագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բնագիտություն:
80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝
գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
Պահարան — պահ + արան:
Դուռ — չի բաժանվում:
Հականիշ-հակա+նիշ
բանջարանոց-բանջար+անոց
աշակերտ-չի բացվում
աշակերտական-աշակերտ+ական
տարրական-տար+ական
զլխավոր-գլուխ+ավոր
կարմիր-չի բացվում
դաշտամուկ-դաշտ+ա+մուկ
հյուր-չի բացվում
հարստություն-հարուստ+ություն
կերառատ-կեր+առատ
վտանգ-չի բացվում:
81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
Ա խմբի բառերը պարզ բառեր են, իսկ Բ խմբի բառերը՝ բաղադրյալ:
