Նախադասության գլխավոր անդամներ

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգելհայտնել, տրամաբանորեն ինչոր բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են:Վերագրում է
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:Հաստատում է
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:Հաստատում է
            Արագիլը հավատարիմ թռչուն է:Հաստատում է
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:Հայտնում է
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:Տրամաբանորեն վերագրում է
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:Հայտնում է
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:Հայտնում է

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

            Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:


           Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:

Արեգակը շիկացրեց տների պատերը:

Արեգակը շիկացրեց պատերը:

Արեգակը շիկացրեց :

Շիկացրեց :


            Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:


            Հետո հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

  Հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Արձանը տեղափոխեցին գետափ:

Արձանը տեղափոխեցին :

Տեղափոխեցին :


            Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ             չսահմանափակվեց:

Հռչակավոր ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ             չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը չսահմանափակվեց։

Հանճարը չսահմանափակվեց։

Չսահմանափակվեց։


            Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:

Սերունդները երկար հիշեցին այդ մեծ գիտնականին:

Սերունդները երկար հիշեցին մեծ գիտնականին:

Սերունդները երկար հիշեցին գիտնականին:

Սերունդները հիշեցին գիտնականին։

Սերունդները հիշեցին։

Հիշեցին։


            Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:


            Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց ձիու առաջ:

Փռվեց ձիու առաջ:

Փռվեց առաջ:

Փռվեց ։

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար: Եկար
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք:Սպասում էինք
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք:Մոռացե՞լ էիք
            Ի՜նչ լավ ժամանակ հասար:Հասար
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց:Խշշա
            Նա քեզ կանչում է:Կանչում է
            Դու ինչո՞ւ չես լսում:Չես լսում

310. Մի բառանի նախադասություններ դարձրո՛ւ:

            Այդ օրը մենք բարձրացանք որսասար:Բարձրացանք ։ Հոգնած, ծանր-ծանր հասանք բացատին:  Հասանք։       Նստեցինք ստվերում՝ փոքր-ինչ շունչ առնելու:Նստեցինք։Եվ հանկարծ նույն տեղում նորից տեսանք քեռի Թորոսին:Տեսանք։ Մենք չխանգարեցինք մեր բարեկամին՝ Թ֊որոսին:Չխանգարեցինք։   Անխոս սպասեցինք նրա շրջվելուն:Սպասեցինք

311. Ամեն անգամ հանելով տրված նախադասության բառերից մեկը՝ ստացիր նոր նախադասություն: Ո՞ր բառը հանելիս նախադասություն չստացվեց:

            Ձիո՛ւկս, դու կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:

Դու կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:

Կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:

Կռահեցիր իմ ցանկությունը:

Կռահեցիր ցանկությունը:

Կռահեցիր ։

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:

Որովհետև առանց ստորոգյալի նախադասությունը իմաստ չի ունենա

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Շները հաչում են:
            Մարդ անցավ:
            Մեքենան սլանում էր:
            Ընկերներդ կանչեցի՞ն:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձևը կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

Leave a comment