104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:
Ձեռագիր,ձեռ+ա+գիր
գեղանկար, գեղ+ա+նկար
շրջագգեստ,շրջ(շուրջ)+ա+զգեստ
սիրահոժար,սիր(սեր)+ա+հոժառ
դեղնակտուց,դեղն(դեղին)+ա+կտուց
հոդակապ:հոդ+ա+կապ
105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:
10 նոյեմբերի
չորեքշաբթի
106. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Գրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):
Օրինակ՝
մեծ-մեծ:
Ծանր-ծանր,
գույգ-զույգ, չորս-չորս, խիստ-խիստ, արագ-արագ, բաց-բաց, թաց-թաց:
107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:
Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:
քիչ-քիչ
շատ-շատ
քիչ-քիչ
տաք-տաք
ուրախ-ուրախ
108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):
Օրինակ՝
Փալաս-փուլուս:
Աման-չաման
մարդ-մուրդ
պարապ-սարապ
պակաս-պուկուս
մանր-պունր
փոքր-մոքր
ոլոր-մոլոր
սուս-փուս:
109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:
Օրինակ՝
ճըռ — ճռճռալ, ճռճռոց:
Մըռ-մռմռալ,մռմռոց
հըռ-հռհռալ,հռհռոց
չըռ-չռչռալ,չռչռոց
կըռ-կռկռալ,կռկռոց
դըռ-դռդռալ,դռդռոց
110. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Մարդ-մարդկային,անմարդ,անմարդկություն
բարի-բարեհոգի,անբարետես
ձայն-ձայնավոր,անձայն
սեր-սիրառատ,լիասիրտ
տեր-տիրակալ,անտիրություն
գիր-անգիր,գրախանութ,տպագրություն
111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:
Պար գալ-պարել
զրույց անել-զրուցել
խաղ անել-խաղալ
թույլ տալ-թույլատրել
112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառեր) կամ դարձվածքներով:
Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել-հետ դարձնել
անցնել-գնալով հեռանալ
բուժել (դեղ ու դարմանով)-դեղ ու դարման անել
մտնել-մուտք գործել
կանգնել-կանգ առնել
կախվել-կախ ընկնել
113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավ) շւստ հարադրություններ ու դարձվածքներ:
գործ անել,մաքրություն անել,լեղաճաք անել,ծափ տալ,գլուխ տալ,սիրտ տալ:
114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:
Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:
Այսօր ես սպորտի եմ:Այս ծանր օրը երբ է ավարտվելու:
Մորեղբայրս ծառայում է բանակում:Մորս փոքր եղբայրը սովորում է դպրոցում
Տանտրուհին ճաշ էր եփում:Տան գեղեցիկ տիրուհին զբոսնում էր այգում:
