Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
- Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աստիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերաբար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:
3.Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:Լուսնի մակերևույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնաքարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
4.Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթվածնի և ջրի բացակայության հետևանքով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:
5.Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

