Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են– Արևի շողեր ընկել են ծառերի վրա: Դեղին տերևները փայլփլում են:
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ– Ոսկեգույն տերևները կամաց օրորվում են:
Քամին է այս ծով գանձերի տերը–Այս ոսկու տերը՝ մեծահարուստ Քամին փչում է, քշում է դեղին,կարմիր տերևները և կարծես այդ ամենը իրենն է:
2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է-Տերևները դեղնել են
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են-Արևի շողերը ընկել են ծառերի վրա և դեղին տերևները փայլփլում են:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում-Ջրվեժը շառաչում է,առուն խոխոջում է, ծառի ճյուղերը ճոճվում են,ծլվլում են թռչունները:
3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:
ՈՒրախ,զվարթ տրամադրություն,քանի որ ամեն ինչ սիրուն է նկարագրված
3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:


Աշուն է պայծառ աշուն: Դեղնել են ծառերի տերևները: Շուրջը տագ եղանակ է: Քամի է փչում,ծառերը օրորվում է,ծլվլում են թռչունները:
