Daily Archives: January 8, 2021

Մեր ընտանիքի Ամանոր

                                    

Ողջույն, ես Ռոբերտն եմ:Ամանորը իմ ամենասիրելի տոնն է, քանի որ ամանորին ես շատ նվերներ եմ ստանում,հյուր ենք ընդունում,և մենք ենք հյուր գնում: Այդ օրերին ամեն ինչ գեղեցիկ է և հեքիաթային: Ես շատ եմ սիրում ամանորյա սեղանի ուտեստները,մենք գրեթե միշտ պատրաստում ենք արդեն ավանդույթ դարձած խոզի միս,խաշլամա և քյուֆթա

 (տաք ուտեստներից), աղցաններ,պասուց տոլմա և այլն:Հին ավանդական հայկական ուտեսներց է եղել ղափաման,հարիսան,տոլման,պասուց տոլման և այլն: Հնում ամանորյա սեղաններից անպակաս է եղել նաև չիրը,չամիչը,չարազը,մրգերը,որոնք առատության խորհրդանիշ են եղել:

  Ամանորը մենք միշտ դիմավորում ենք մեր տանը ծնողներիս և եղբորս հետ միասին:

Բայց մենք ունենք ընտանեկան ավանդույթ ամանորը դիմավորելուց հետո բոլորով հավաքվում ենք պապիկիս տանը և շարունակում ենք այնտեղ տոնել հարազատներով:

Այդ ավանդութը եկել է հայրիկիս ընտանիքից,երբ հայրիկս փոքր էր, իրենց տանը նույնպես կար այդ ավանդույթը՝ պապիկս իր քույրերի և եղբայրների ընտանիքների հետ միասին հավաքվում և գնում էին Վարդենիս՝ մեծ պապիկի տանը նշելու:

Ես հավատում եմ Ամանորի  հրաշքին և բոլորին մաղթում եմ խաղաղ և երջանիկ պահերով լի տարի:

Եվ այս գեղեցիկ տողերով էլ ցանկանում եմ եզրափակել…

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր: