Daily Archives: February 4, 2020

Կիտրոնի մասին տեղեկություններ

Կիտրոնենին սատապազգիների ընտանիքին պատկանող 5-8մ բարձրության մշտադալար պտղատու ծառ է: Տերեւները կոթունավոր են, հերթադիր, բուրավետ, որոնց արտադրած եթերային յուղերն ունեն մանրէասպան ազդեցություն: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, ծաղկաթերթերը սպիտակ կամ բաց մարմնագույն են, ունեն թույլ բուրմունք:

Ի տարբերություն այլ ցիտրուսների, կիտրոնի պտղակեղեւը դժվար է անջատվում: Պտղի բուժիչ հատկությունները բնորոշվում են հյութում պարունակվող կիտրոնաթթվով (5-7%), պտղակեղեւում պարունակվող լիմոնեն կոչվող ճարպանյութերով (0.1%), պտղում (1 օրվա պահանջարկի 59.6%) ու պտղակեղեւում (184.3%) պարունակվող C վիտամինով: Պտղակեղեւում ավելի շատ են պանտոտենթթուն՝ 6.4%, պիրիդոքսինը՝ 9% եւ այլ վիտամինները, կալցիումը 12%, պղինձը 9%, երկաթը՝ 6%: Կիտրոնի պտղամիսը պարունակում է 250% բոր, գլյուկոզայի յուրացմանը նպաստող մոտ 10-ական % վանադիում, լիթիում, կոբալտ նաեւ 7-ական % նիկել, սիլիցիում, 5% ռուբիդիում եւ այլն: Կիտրոնաթթուն կամ նույնն է՝ ցիտրատը, գոյանում է նաեւ մարդու օրգանիզմում. իջեցնում է թթվայնությունը, բորի հետ համատեղ խոչընդոտում է աղային նստվածքների առաջացմանը, լայն կիրառում ունի հոդատապի, այտուցների, ռեւմատիզմի, միզաքարային հիվանդության, ջրգողության, թութքի, տուբերկուլյոզի, ռադիկուլիտի համալիր բուժման ընթացքում: Սակավարյունության դեպքում նպատակահարմար է օգտագործել նաեւ պտղակեղեւը, քանի որ կիտրոնաթթուն ու C վիտամինը նպաստում են երկաթի յուրացման արդյունավետությունը:

Լիմոնենն ունի հակաուռուցքային ազդեցություն, կանխարգելում է լյարդի ճարպակալումը`լուծում է ճարպերը (Лимонен-Servata forma): Կիտրոնի ու նարնջի եթերային յուղերը պարունակում են մինչեւ 90% D-լիմոնեն, որն արագ է յուրացվում օրգանիզմում: Կիտրոնի բուժիչ հատկությունները նկարագրված են նաեւ հեղինակի (տե՛ս, Ջ. Ս. «Ազնվազարդ կիտրոնը», «Կիտրոն. ազնվազարմ պտղի բացառիկ բուժիչ հատկությունները», «Կիտրոն՝ ժողովրդական դեղատոմսեր» եւ այլն) հոդվածներում:

Կիտրոնն ու առողջությունը.

եթե դու մրսել ես…

Սիրելի բարեկամ, եթե դու մրսել ես, ապա լսիր իմ խորհուրդները. հաց ուտելուց լվացվիր և դուրս գալուց հագնվիր տաք, քո հետ վերցրու աղտահանիչ երբ գնում ես քո ուզած տեղը աղտահանիր քո ձեռքերը հետ գալուցել տուն կեր ապելսին մաքուր ձեռքերով:

Սիրով Ռոբերտից

Картинки по запросу "վիտամին"

Սիրելի Ռոբերտից