Author Archives: roberthakobyan
Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները
4-8 2022
Կենդանի օրգանիզմները, որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների ընթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարևանները, բարեկամները և ընկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:
Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:
Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգանիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:
Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջավայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կենդանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասը ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտահայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդեցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք են:
Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):
Հարցեր և առաջադրանքներ
- Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
- Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կենդանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար:
- Ի՞նչ է էկոլոգիան: Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):
- Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջավայրի պայմանների ազդեցության օրինակներ: Էկոլոգիական գործոնը,բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։
Նախադասության գլխավոր անդամներ
307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել, տրամաբանորեն ինչ–որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):
Վաղուց արդեն սարերը կանաչ են:Վերագրում է
Նրա ծիծաղն անգամ սիրելի է:Հաստատում է
Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:Հաստատում է
Արագիլը հավատարիմ թռչուն է:Հաստատում է
Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:Հայտնում է
Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:Տրամաբանորեն վերագրում է
Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:Հայտնում է
Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:Հայտնում է
308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:
Օրինակ՝
Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:
Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը:
Արեգակը շիկացրեց :
Շիկացրեց :
Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին :
Տեղափոխեցին :
Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը չսահմանափակվեց։
Հանճարը չսահմանափակվեց։
Չսահմանափակվեց։
Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին գիտնականին:
Սերունդները հիշեցին գիտնականին։
Սերունդները հիշեցին։
Հիշեցին։
Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց ձիու առաջ:
Փռվեց ձիու առաջ:
Փռվեց առաջ:
Փռվեց ։
309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:
Դու շատ հեռվից եկար: Եկար
Մենք արդեն հուսահատ սպասում էինք:Սպասում էինք
Դուք պայմանը մոռացե՞լ էիք:Մոռացե՞լ էիք
Ի՜նչ լավ ժամանակ հասար:Հասար
Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց:Խշշա
Նա քեզ կանչում է:Կանչում է
Դու ինչո՞ւ չես լսում:Չես լսում
310. Մի բառանի նախադասություններ դարձրո՛ւ:
Այդ օրը մենք բարձրացանք որսասար:Բարձրացանք ։ Հոգնած, ծանր-ծանր հասանք բացատին: Հասանք։ Նստեցինք ստվերում՝ փոքր-ինչ շունչ առնելու:Նստեցինք։Եվ հանկարծ նույն տեղում նորից տեսանք քեռի Թորոսին:Տեսանք։ Մենք չխանգարեցինք մեր բարեկամին՝ Թ֊որոսին:Չխանգարեցինք։ Անխոս սպասեցինք նրա շրջվելուն:Սպասեցինք
311. Ամեն անգամ հանելով տրված նախադասության բառերից մեկը՝ ստացիր նոր նախադասություն: Ո՞ր բառը հանելիս նախադասություն չստացվեց:
Ձիո՛ւկս, դու կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:
Դու կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:
Կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:
Կռահեցիր իմ ցանկությունը:
Կռահեցիր ցանկությունը:
Կռահեցիր ։
312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:
Որովհետև առանց ստորոգյալի նախադասությունը իմաստ չի ունենա
313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Շները հաչում են:
Մարդ անցավ:
Մեքենան սլանում էր:
Ընկերներդ կանչեցի՞ն:
314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:
315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձևը կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:
Նախադասության գլխավոր անդամներ
303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:
Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:
Կակաչը ծաղկում է:
Ես տղա եմ:
Մտնողը տղա է:
Կաթիլը տաք է:
Ընկերս հավատարիմ է:
Եղանակը փոփոխական է:
Իմ ծննդավայրը Երևանն է:
304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:
Փուչիկը գունավոր է :
Անձրևը հորդ է :
Դուք գեղեցիկ եք:
Նա բարի է:
Կինը երիտասարդ է:
Երկինքը մաքուր է:
305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:
Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:
Տերևը գեղեցիկ է:
Ես սիրուն եմ:
Մեր բակը մաքուր է:
Ջրի թագավորությունը մեծ է:
Արևը հսկա շռջան է:
Այս տարին հաջող է:
306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:
Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:
Նկար-Նկարը սիրուն է։Նկարը կորավ։
թիթեռ-Թիթեռը գունավոր է։Թիթեռը սատկեց։
անտառ-Անտառը մոլորացնող է։Անտառը չորացավ։
քույր-Քույրը ուրախ է։Քույրը ժպտաց։
ճամփորդ-Ճամփորդը վախկոտ է։Ճամփորդը վախեցավ։
Цитаты из произведения Маленький принц
Дети должны быть очень снисходительны к взрослым
Ты живешь в своих поступках, а не в теле. Ты — это твои действия, и нет другого тебя.
Глупо лгать, когда тебя так легко уличить.
Ведь все взрослые сначала были детьми, только мало кто из них об этом помнит.
Одни только дети знают, чего ищут. Они отдают всю душу тряпичной кукле, и она становится им очень-очень дорога, и если ее у них отнимут, дети плачут.
С каждого надо спрашивать то, что он может дать. Власть прежде всего должна быть разумной.
Մարտ ամսվա հաշվետվություն
- Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ հղումը։Այո
- Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի մարտ ամսվա ֆլեշմոբին։Այո
- Բլոգ՝https://roberthakobyan.school.blog/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
Թումանյանական խաչբառ՝1․03․2022 Թումանյանական խաչբառ
Թումանյանական խնդիրներ՝02.03.2022
Գարնանային առաջադրանքներ՝29․03․2022
Գարնանային խաչբառ՝28․03․2022
28․03․2022
Նախադասության գլխավոր անդամներ
300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:
Ո՞վ ի՞նչ արեց:Հայկը խմեց։
Ի՞նչը ի՞նչ եղավ: Բաժակը ընկավ կոտրվեց։
Ովքե՞ր ի՞նչեն անում: Տղաները գնում են։
Ինչե՞րը ի՞նչ են լինում: Ծառերը ծաղկում էն։
Ո՞վ ո՞վ է: Ռոբերտը մարմնամարզիկ է։
Ի՞նչը ինչպիսի՞ն է: Ջուրը թափանցիկ է։
301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ո՞ւմ է վերագրվում ընդգծված հատկանիշը (վերագրել – վրան դնել, ավելացնել, տալ, ընծայել):
Ուսուցչուհին նորից մտախոհ նստեց:
Ռոբերտը բոլորից արագ է վազում:
Ընկեր Ռիման խիստ ուսուցիչ է:
Դանիելը իմ մոտ ընկերն է:
Թագուհին կատակասեր ու ժպտերես աղջիկ է:
302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:
Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: – Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: – Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: – Դու ո՞վ ես:
Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր:Ճանապարհորդը ինչպիսի՞ն էր։
Մեր տունը արևոտ է:Մեր տունը ինչպիսի՞ն է։
Առավոտյան թռչնակը նորից երգեց:Թռչնակը ի՞նչ արեց։
Երեխաների սենյակն ընդարձակ էր:Սենյակն ինչպիսի՞ն էր։
Վարագույրի հետևում թաքնվածը ես էի:Թաքնվածը ո՞վ էր։
Հեռուներից եկած առաջին արագիլը սա է: Առաջին արագիլը ո՞րն է։
Կլիմա, դրա հիմնական տիպերը
Մարտի 14-18
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
- Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
3.Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
4.Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
5.Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
6.Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
