Author Archives: roberthakobyan

Ֆիզիկական և քիմիական երևույթներ.Հոկտեմբերի 9-13


Պատասխանել հարցերին

  1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

  1. Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:

ջրի եռալը

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

  1. Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

երկաթի ժանգոտվելը

Լրացուցիչ տնային աշխատանք

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
    1. սառույցի հալվելը
    2.ջրի գոլորշիանալը
    3. պղնձի սևանալը տաքացնելիս
    4.բաժակի կոտրվելը
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
    1.ջրի եռալը
    2.արծաթի զարդի սևանալը
    3.երկաթի ժանգոտվելը
    4.կաթի թթվելը
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
    Բերե՛ք օրինակներ:

Հոկտեմբերի 9-15

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ի՞նչ կառուցված ունեն  գլխարկավոր սնկերը 
    Գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից, ոտիկից, պտղամարմնից և գլխարկից
  2. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը

Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ:

Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի
Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։
Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ 900 մլն տարեկան
Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։

  1. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի 

Սնկերի թագավորության կարևոր ներկայացուցիչներ են գլխարկավոր սնկերը: Ամռան վերջին և աշնան սկզբնական շրջանում, երբ առկա է բավականաչափ խոնավություն և օպտիմալ ջերմաստիճան, անտառներում և դաշտերում կարելի է հանդիպել գլխարկավոր սնկերին: Հայտնի է շուրջ 30 հազար, ՀՀ-ում՝ մոտ 1500 տեսակ, հիմնականում՝ գլխարկավոր սնկերն են։ Գլխակավոր սնկերը կազմավորում են բարձրակարգ սնկերի ենթաթագավորությունը և հանդիսանում են սնկերի գոյության բարձրագույն ձևեր:գլխարկավոր սնկերը բաժանվում են խողովակավորների և թիթեղիկավորների: Խողովակավոր սնկերի մոտ գլխարկի ստորին շերտը կազմված է մանր խողովակներից, իսկ թիթեղիկավորների մոտ՝ թիթեղիկներից:

Բնական ռեսուրս և բնական պայման

Դասի հղումը

  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև: 

բնական
ռեսուրս են կոչվում բնական միջավայրի այն տարրերը, որոնք տվյալ ժամանակաշրջանում
մարդկանց կողմից կարող են օգտագործվել արտադրության ու սպառման համար և ունեն
տնտեսական արժեք:

Այդ միջավայրը կազմող բնական
տարրերի մի մասը, օրինակ, Արեգակից և երկրի ընդերքից ստացվող էներգիան, մթնոլորտային
տեղումների քանակը, մակերևութային ջուրը, երկրի մակերևույթի բնույթը, օրգանական
աշխարհը բնական միջավայրում ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն
են ստեղծում այդ միջավայում մարդու ապրելու և կենսագործունեության համար: Այդ բոլորը
միասին կոչվում են բնական պայմաններ:

  1. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:Այո: Օրինակ` անտառում ծառերը բնական պայմաններ են, բայց երբ մենք կտրում ենք և վերածում փայտի, դա դառնում է բնական ռեսուրս:
  2. Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
  3. Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով: 

11.10.2023

1,Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձև (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տունը (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:

2.. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր)՝ ալիք (ալիք) կապտականաչավուն լուսարձակումների (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակումների (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի (բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիաի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաի (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ (արտադրություն):

3.Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Ստոկհոլմի թագավորական գրադարանում կա շախմատին նվիրված հիսուն հազար գիրք։

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի մեջ ապրում են անթիվ, անհամար մանրէներ:

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակներ ունեցողներին ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը:Բույսերը մշակվում են հատուկ թունավոր նյութերից, որոնց անտեսանելի մանրէները ոչնչացնում են:

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը)

Բույսերի հյութը հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր ունի:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

2․10-6․10;10․10-13․10

Կարդալ և ուսումնասիրել երկարությունների պրեզենտացիան ,և Մեծությունների չափում 

Թեման․Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների և միավորների հետ։Կարողանալ օգտվել այդ գործիքներից ։

Լաբորատոր աշխատանքներ․Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով։

Շատ լավ  սովորել.Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7)սովորել էջ13-ից,մինչև էջ 16-ը ․ինչպես նաև էջ17 <<Լաբորատոր աշխատանք1-ը>>

Կարդալ ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ18-ից,մինչև էջ 20։

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ29-ից մինչև էջ30-ը: 

Չալանկը: Ստեփան Զորյան

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Լրացուցիչ ընթերցանություն;

Համո Սահյան

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-

Աղոթելով ամեն քար ու ճմբին…

Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան

Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի

Խառն, անընթեռնելի կտցագրով…

Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի

Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:

Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել…

1.Դուրս գրիր գոյականները և նշիր ,թե որ հոլովով է դրված։
աշուն-ուղղական,զանգ-ուղղական,քար-ուղղական,բույն-ուղղական,սրտից-բացառական,Ամպի,անձրեւի-սեռական ,փոթորիկ-ուղղական

2. Փորձի՜ր անգիր սովորել։

Ուղղահայաց ուղիղներ (դաս 8)

AB և MN երկու հատվող ուղիղները առաջացնում են չորս անկյուններ՝ AOM, MOB, BON և NOA։ Բոլոր այդ անկյուններն ունեն ընդհանուր O գագաթ։ Եթե այդ անկյուններից մեկը ուղիղ է, ապա մյուս անկյունները ևս ուղիղ են։

Իրոք, եթե AOM անկյունն ուղիղ է, ապա նա կազմում է MON փռված անկյան կեսը և AOB փռված անկյան կեսը։ Ուրեմն, NOA և MOB անկյունները ևս ուղիղ են։ Քանի որ NOA անկյունն ուղիղ է, ապա նա հավասար է AOB փռված անկյան կեսին։ Ուրեմն, NOB անկյունը նույնպես ուղիղ է։ Երկու ուղիղներ, որոնք հատվելիս առաջացնում են ուղիղ անկյուններ, անվանում են ուղղահայաց ուղիղներ։ Գրում են.

AB⊥MN

Այս գրառումը կարդում են՝ “AB ուղիղն ուղղահայաց է MN ուղղին”։ Եթե AB⊥MN, ապա և MN⊥AB։

Ուղղահայաց ուղիղները կառուցելու համար օգտագործում են գծագրական եռանկյուն կամ անկյունաչափ։

Ուղղահայաց ուղիղների վրա գտնվող հատվածները անվանում են ուղղահայաց հատվածներ։

Առաջադրանքներ

1) Գտեք կից անկյունների կիսորդներով կազմած անկյունը

2) K, L, M երեք կետերը գտնվում են մի ուղղի վրա: KL=6սմ, LM=10սմ: Որքան կարող է լինել KM հեռավորությունը: Կատարեք գծագիր յուրաքանչյուր հնարավոր դեպքի համար:

3) Գտեք կից անկյունները, եթե նրանց տարբերությունը 350 է:

4) a ուղիղը A անկյան կողմերը հատում է P և Q կետերում: Կարո՞ղ են, արդյոք, երկու՝ AP և AQ ուղիղներն էլ լինել a ուղղին ուղղահայաց:

5) Նկարում <AOB=500, <FOE=700: Գտեք AOC, BOD, COE և COD անկյունները:

6) Ըստ նկարի՝ գտեք 1, 2, 3, 4 անկյունները, եթե՝

ա) <2+<4=2200,

բ) 3(<1+<3)=<2+<4,

գ) <2-<1=300:

7) O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում՝ OB⊥OA:AOB և BOC անկյունների կիսորդներով կազմված անկյունը 750 է: Գտեք BOC և AOC անկյունները:

Կից և հակադիր անկյուններ (դաս 7)

Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մյուս կողմերը մեկը մյուսի շարունակությունն են, կոչվում են կից անկյուններ: Նկ.1 

նկ.1 <AOC և < COB կից են: OA և OB ճառագայթները կազմում են փռված անկյուն, Հետևաբար կարելի է ասել`

Հատկություն 1.

Կից անկյունների գումարը 1800 է:

Սահմանում 2.

Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են: Նկ. 2

Նկ.2 ում <1 և <2-ը, ❤ և <4-ը հակադիր են:

Հատկություն 2.

Հակադիր անկյունները հավասար են:

Ապացուցեք ինքնուրույն:

Առաջադրանքներ

1) Գտեք ABC անկյան կից անկյունը, եթե`

ա) <ABC=1250 1800-1250=550

բ) <ABC=900 1800-900=900

գ) <ABC=430 1800-430=1370

2) Գտեք  hk և kl կից անկյունները, եթե`

ա) <hk-ն 400-ով փոքր է <kl-ից 180+40=220 220:2=110 110-40=70

բ) <hk=3<kl

գ) <hk : <kl= 5:4

Առաջադրանքներ (լրացուցիչ)

3) O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում` <AOB և <BOC-ի կիսորդներով կազմված անկյունը 200 է, OA-ն ուղղահայաց է OB-ին Գտեք <BOC և <AOC:

4) Գծեք երեք անկյուն՝ սուր, ուղիղ, բութ: Գծեք նաև դրանց յուրաքանչյուրի կից անկյունը:   

5) Գտեք երկու ուղիղների հատումից առաջացած չփռված անկյունները, եթե՝ ա) դրանցից երկուսի գումարը 1140 է, բ) երեք անկյունների գումարը 2200 է:

6) Նկարում պատկերված է երեք ուղիղ, որոնք հատվում են O կետում: Գտեք անկյունների գումարը՝ <1+<2+<3:

Բազմանդամների արտադրյալը (դաս 8)

Երկու բազմանդամներ բազմապատկելու համար առաջին բազմանդամի յուրաքանչյուր անդամ բազմապատկում ենք երկրորդ բազմանդամի բոլոր անդամներով, այնուհետև կատարել նման անդամների միացում:

Օրինակ՝ 

(a+b)(a-b)=aa+a(-b)+ba+b(-b)=a2-ab+ab-b2=a2-b2

Եթե պետք է գտնել մի քանի բազմանդամների արտադրյալը, ապա սկզբում   գտնում են դրանցից որևէ երկուսի արտադրյալը, այնուհետև ստացված բազմանդամը բազմապատկում են մնացածներից որևէ մեկով և այլն:

Օրինակ՝

(a-b)(2a+b)(3a-2b)=(a2a-b2a+ab-bb)(3a-2b)=(2a2-ab-b2)(3a-2b)=2a23a-ab3a-b23a-

-b23a+2a2(-2b)+ab2b+b22b=6a3-3a2b-3ab2-4a2b+2ab2+2b3=6a3-7a2b-ab2+2b3

Առաջադրանքներ

1) Կատարել բազմապատկում.

1)  (x+2)(x-3)=x2-3x+2x-6=x2-x-6

2) (5x+1)(2x+4)=10x2+22x+4

3) (3b+2)(4-b)=12b-3b2+8-2b

4) (2y-5)(4y-3)=8y2-6y-20y+15=8y2-26y+15

5) (3a+4)(2a-3)=6a2-9a+8a-12=6a2-17a2-12

6) (7z-3)(5z-2)=35z2-14z-15z+6=35z2-29z+6

7) (2-4x2)(1-3x)=2-6x-4x2+12x3

8)(3-2x)(5x+1)=15x+3-10x2-2x=13x+3-10x2

9)(4b-5c)(3b3+4c)=12b4+16bc-15cb3-20c2

10) (2x-5y)(3x-2y)=6x2-4xy-15yx+10y2

2) Բազմանդամը վերլուծեք արտադրիչների.

ա)2(x+y) բ)3(2a-1)
գ)a(x-b) դ)a(2+6b)
ե)a(a+1) զ)x(3x2-y2)
է)x(a+b+c) ը)5a(a2+2a+3)

Առաջադրանքներ (լրացուցիչ)

3) Կատարեք բազապատկում.

1)(4a2+5b2)(3a2-4b2)=12a4-16a2b2+15b2a2-20b4=12a4-a2b2-20b4

2) (-7a3-8b3)(-a3+2b3)=7a6-14a3b3+8b3a3-16b6

3)(3x-4)(2x2-x+3)=6x3-11x2+13x-12

4) (4z2+1)(5-z2)=-4z4+19z2+5

5)(3-5y3)(2-4y3)=20y6-22y3+6

6) (2x3+x2)(4x2-5x3)=x4 (2x+1)x(4-5x)

7) (4y3+2y2-1)(y+3)=(2y-1)x(2y2+2y+1)x(y+3)

8)(4x2-xy+2y2)(3x-5y)=12x3-23x2y+11xy2-10y3

9)(a+3)(a2-3a+9)=a3+27

10)(2x-3)(9x2+12x+5)=18x3-3x2-26x-15

4) Գրեք արտադրյալը.

Հավելյալ խնդիրներ

5) Բազմանդամը վերլուծեք արտադրիչների.

6) Պարզեցրեք.

Կրճատ բազմապատկման բանաձևեր: Գումարի և տարբերության քառակուսի (դաս 9)

Առաջադրանք 1. Բարձրացրո՛ւ քառակուսի

Առաջադրանք 2. Բազմանդամը վերլուծի՛ր արտադրիչների. ներկայացրու որևէ արտահայտության քառակուսու տեսքով.

Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք

Կայսերական դարպասի խճանկար-Լևոն 6-րդը Քրիստոսի առջև,Սուրբ Սոֆիայի տաճար,խճանկար-9-րդ դար

  1. Ինչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազամների հետևանքով:Բյուզանդիան արաբների դեմ պատերազմում կորցրեց Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը: 
  2. Ով էր Հայկական-Մակենդոնական արքայատոհմի հիմնադիրը:Ինչպես նա հասավ յասերական աստիճանի։Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի հիմնադիրը  Վասիլ (Բարսեղ) 1-ինն էր (867–1056): Նա իրեն համարում էր հայ Արշակունիների ժառանգը: Վասիլը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում: Մանուկ հասակում
    գերվել էր բուլղարների կողմից և երկար ժամանակ ապրել գերության մեջ: Վերադառնալով Բյուզանդիա՝ նա ծառայության է անցել կայսերական արքունիքում՝ որպես

    ախոռապան: Շուտով Վասիլը դառնում է համակառավարիչ՝ Միքայել III կայսեր հետ:
    Այնուհետև տապալելով նրան՝ դառնում է կայսր: Ահա այսպես նա հասավ կայսերական աստիճանի։
  3. Փաստերով հիմնավորեք,որ Հայկական արքայատոհմի օորոք Բյուզանդիան կրկին հզորացել էր:Նախ Վասիլ I–ը մտցրեց գահաժառանգման նոր կարգ, որի շնորհիվ միայն իշխող
    արքայատոհմի ներկայացուցիչները կարող էին կայսր դառնալ: Նրա օրոք Բյուզանդիան վերականգնեց իր տիրապետությունը Միջերկրական և Սև ծովերի ավազաններում:
    Վասիլ I–ի օրոք լրացվեց նաև Հուստինիանոսի կազմած օրենսգիրքը: Նրա հաջորդ Լևոն VI
    Իմաստասերը կազմեց օրենքների նոր ժողովածու, որը բաղկացած էր 60 գրքերից: Հայկական արքայատոհմի կառավարման տարիներին կայսրությանը հաջողվեց իրեն միացնել Բուլղարական թագավորությունը, Ասորիքը, Հյուսիսային Միջագետքի և Հայաստանի զգալի մասը:
  4. Ինչով էր հայտնի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսրը։Կոստանդին VII Ծիրանածին կայսրը: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղի­
    նակ է: Դրանք արժեքավոր տեղեկություն­ներ են պարունակում կայսրության կառա­վարման կարգի վերաբերյալ: Կայսեր երկե­րում հետաքրքիր տեղեկություններ կան Բյուզանդիայի պատմության, ինչպես նաևհարևան ժողովուրդների, մասնավորապես հայերի մասին:
  5. Որն է բյուզանդկան էպոսը և ինչի հետ է կապված նրա ստեղծումը:Այս առումով կարող ենք այն համեմատել հայկական պոսի հետ:Արաբների դեմ մղած պայքարի ընթաց­քում ստեղծվեց բյուզանդական էպոսը՝ «ԱսքԴիգենիս Ակրիտասի մասին»: IX դ. Կոստանդնուպոլսում բացվել էր բարձրագույն դպրոց: Աստ
    վածաբանությու­նից բացի, այնտեղ դասավանդում էին փիլի­սոփայություն, ճարտասանություն, աստղա­բաշխություն, երկրաչափություն:
  6. Երբ է բացվել Կոստանդուպոլսի համալսարանը։1045 թ. Կոստանդնուպոլսում բացվեց հա­մալսարան, որն ուներ իրավաբանության ևփիլիսոփայության բաժիններ։
  7. Ովքեր էին սելջուկները և պեչենեգները:Կայսրության գոյության համար մեծ սպառ­նալիք էին նաև պեչենեգները,
    որոնք ասպա­տակում էին Բալկանյան թերակղզին: Սել­ջուկները կայսրության մայրաքաղաքին մո­տենում էին ասիական, իսկ պեչենեգները՝
    եվրոպական կողմից:
  8. Երբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:ինչ հետևանքներ ունեցավ այն:XI դ. երկրորդ կեսին Բյուզանդիան կրկին հայտնվեց դժվարին վիճակում:Մա­նազկերտ քաղաքի մոտ 1071 թ. բյուզան­դական զորքը ծանր պարտություն կրեց սելջուկներից: Կայսր Ռոմանոս IV Դիոգե­նեսը գերի ընկավ: Շարժվելով արևմուտք՝ Փոքր Ասիայում սելջուկները ստեղծեցին իրենց պետությունը՝ Իկոնիայի սուլթա­նությունը:
  9. Որ արքայատոհմին անցավ գահը ծանր վիճակում:Գահն անցավ Կոմնենոսների արքայատոհմին: