Սրտամկանի ինֆակտ գլուղեղի կատվաց

  1. Ինչպես է առաջանում սրտամկային ինֆակտը
    Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ 
  2. Ինչպես ապրել որ հետագայում արողջական խնդիրներ չառաջանա
    Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։ 
  3. Ինչպես է առաջանում գլխուղեղի կաթվածը
    Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը:
  4. Ներկայացնել մի քանի նախանշան գլխուղեղի կաթվածի և սրտամկանի ինֆարկտից
    Գլխուղեղի կաթվածի նախանշանններ՝
    Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում, խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում, տեսողության կտրուկ վատացում, գլխապտույտ, անհավանական ուժեղ գլխացավ։
    Սրտամկանի ինֆարկտի նախանշանններ՝
    Կրծոսկրի հետևում սուր ցավեր

Leave a comment