Աշխարհագիտություն

  1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:
    Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Տարածքի մեծ ձգվածության պատճառով երկրի տարբեր մասերի աշխարհագրկան դիրքի բնութագրիը տարբեր է։ Երկիրը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային ու օդային ճանապարհների խաչմերուկում։ Իրանի ՏԱԴ-ի դրական կողմերից է նավթով հարուստ Պարսից ծոցի և Կասպից ծովի ավազաններում գտնվելը։
  2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:
    Ներկայիս Իրանն ունի պետական կառավարման յուրահտուկ համակարգ։ Պետության ղեկավարը, հոգևոր առաջնորդից՝ այաթոլլայից հետո, երկրի նախագահն է։ Այաթոլլային ենթակա է նաև երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ միապալաս խորհրդարանը՝ Իսլամական խորհրդի ժողովը։ Երկրի նախագահը գործադիր իշխանության՝ կառավարության ղևկավարն է։
  3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտների տեսանկյունից:
    Իրանի մակերևույթն առավելապես լեռնային է, զբաղեցված է հիմնականում Իրանական բարձրավանդակով։ Բարձր լեռները գտնվում են երկրի տարածքի 1/3-ը։ Ամենաբարձր կետը երկրի հյուսիսով ձգվող Էլբուրսի լեռների Դեմավենդ լեռնագագաթն է։ Երկրի տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալայն մարզում, ինչի պատճառով էլ այստեղ հաճախակի են երկրաշարժներ։
  4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:
    Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Երկրի հյուսիսում, կենտրոնական և Պարսից ծոցին հարող շրջաններում հայտնաբերվել են նավթի և բնական գազի համաշխարհայն նշանակության պաշարներ։ Իրանում են գտնվում նավթի համաշխարհայն պաշարների 9%-ը և բնական գազի 17%-ը։
  5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:
    Իրանի տարածքի մեծ մասը գտնվում է մերձարևադարձային, իսկ հարավային շրջանները՝ արևադարձային կլիմայական գոտում։ Այդ պատճառով Իրանի տարածքն աչքի է ընկնում ջերմային վիթխարի ռեսուրսներով։ Սակայն ամբավարար է խոնավությունը, ինչի հետևանքով տարածքի մեծ մասում գյուղատնտեսության զարգացումն առանց արհեստական ոռոգման անհնար է։

Leave a comment