Daily Archives: March 1, 2025

Թթվածին քիմիական տարր և պարզ նյութ

Պատասխանել հարցերին

  1. Թթվածնի ատոմում քանի՞ էլեկտրոնն է առկա:
    Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:
  2. Որքա՞ն է թթվածին տարրի մոլային զանգվածը:
    Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
  3. Որքա՞ն է թթվածին տարրի մոլային ծավալը:
    Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
  4. Որքա՞ն է թթվածին տարրկ հարաբերական մոլեկուլային զանգվածը:
    Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32

Սրտամկանի ինֆակտ գլուղեղի կատվաց

  1. Ինչպես է առաջանում սրտամկային ինֆակտը
    Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ 
  2. Ինչպես ապրել որ հետագայում արողջական խնդիրներ չառաջանա
    Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։ 
  3. Ինչպես է առաջանում գլխուղեղի կաթվածը
    Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը:
  4. Ներկայացնել մի քանի նախանշան գլխուղեղի կաթվածի և սրտամկանի ինֆարկտից
    Գլխուղեղի կաթվածի նախանշանններ՝
    Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում, խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում, տեսողության կտրուկ վատացում, գլխապտույտ, անհավանական ուժեղ գլխացավ։
    Սրտամկանի ինֆարկտի նախանշանններ՝
    Կրծոսկրի հետևում սուր ցավեր

ԷՆԵՐԳԻԱ։ ԿԻՆԵՏԻԿ ԵՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԷՆԵՐԳԻԱՆԵՐ

Լուծել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ3 -ից մինչև էջ8 -ի տարբերակները։

Տարբերակ 1

I. (1) Այն էներգիան, որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով
անվանվում է կինետիկ էներգիա։
Պատասխան․ 1
1. կինետիկ 2. պոտենցիալ

II. (1) Սեղմված զսպանակի էներգիան պոտենցիալ էներգիայի օրինակ է։
Պատասխան․ 2
1. կինետիկ 2. պոտենցիալ

III. Գիրքը դրված է սեղանին։ Հատակի նկատմամբ այն օժտված է պոտենցիալ
էներգիայով։
Պատասխան․ 2
1. կինետիկ 2. պոտենցիալ

IV. 100մ բարձրության վրա ամբարտակում գտնվող ջուրը ոժտված է պոտենցիալ էներգիայով:
Պատասխան․ 2
1. կինետիկ 2. պոտենցիալ

\/.(7) Օգտվելով նախորդ խնդրի պայմաններից՝ հաշվեք ի՞նչ էներգիայով է
օժտված ամբարտակում ջրի մակերևույթին մոտ գտնվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը .
1.430կՋ 2. 1 250 կՋ 3. 37 500 կՋ 4. 980 կՋ 5. 2 500կՋ
Պատասխան․ 4

VI. (1) Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը։
Ի՞նչ էներգիայով է օժտված ընկնող մարմինը .
1 պոտենցիալ
2. կինետիկ
3.պոտենցիալ և կինետիկ
4.ընկնող մարմինը կինետիկ և պոտենցիալ էներգիաներ չունի
Պատասխան․ 3

VII. (2) Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը։
Ինչի՞ց է կախված մարմնի կինետիկ էներգիան .

  1. Երկրի մակերևույթից մարմնի ունեցած բարձրությունից
  2. Երկրի մակերևույթից մարմնի ունեցած բարձրությունից և
    զանգվածից
  3. մարմնի զանգվածից և նրա շարժման արագությունից
  4. մարմնի շարժման արագությունից
    Պատասխան․ 3

VIII.(2) Միատեսակ չափսերով կապարե և փայտե գնդերը գետնին ընկնելու պահին ունեին նույն արագությունները։ Այդ պահին նրանք օժտվա՞ծ էին արդյոք նույն էներգիաներով.

  1. ավելի մեծ էներգիա ուներ կապարե գունդը
  2. ավելի մեծ էներգիա ուներ փայտե գունդը
  3. գնդերը ունեին նույն էներգիաները, քանի որ նրանց
    արագությունները հավասար են
  4. երկու գնդերն էլ ընկնելու պահին էներգիա չունեն, քանի որ երկուսն
    էլ այդ պահին գտնվում են Երկրի մակերևույթի վրա
    Պատասխան․ 1


    IX.(3) Հավասար զանգվածներով Ա և Բ չորսուները դրված են տարբեր բարձրություններ ունեցող թեք հարթությունների վրա (Նկ. 1)։ Նու՞յնն են արդյոք թեք հարթությունների
    հիմքերի նկատմամբ չորսուների ունեցած էներգիաները.
    1. Ա չորսուի էներգիան ավելի մեծ է, քան Բ չորսուի էներգիան
    2. Բ չորսուի էներգիան ավելի մեծ է, քան Ա չորսուի էներգիան
    3. հավասար են
    4. չորսուները չունեն էներգիա, քանի որ գտնվում են դադարի վիճակում
    Պատասխան․ 1

    X.(1) Մարմնի անկման ժամանակ …. էներգիան փոխակերպվում է ….
    1. պոտենցիալ…. կինետիկի
    2. կինետիկ …. պոտենցիալի
    3. կինետիկ …. կինետիկի
    4. պոտենցիալ…. պոտենցիալի
    Պատասխան․ 1

Տարբերակ 2
I. (1) Այն էներգիան, որը որոշվում է փոխազդող մարմիմմերի կամ միևնույն
մարմնի մասերի փոխադարձ դիրքով, կոչվում է …. էներգիա :
1. կինետիկ
2. պետենցիալ
Պատասխան․ 2

II. (1) ճանապարհով շարժվող ավտոմեքենան իր շարժման հետևանքով
օժտված է …. էներգիայով :
1. կինետիկ
2. պոտենցիալ
Պատասխան․ 1

III.(1) Քամուց թեքված ծառի ճյուղը օժտված է … էներգիայով։
1. կինետիկ
2. պոտենցիալ

Պատասխան․ 2

I\/.(1) Ի՞նչ միավորներով են չափում էներգիան.

1.Վտ, կՎտ 2. Ջ, կՋ 3. Ն, կՆ 4. Պա, կՊա
Պատասխան․ 2

\/.(1) 250 կգ զանգված ունեցող ցցահար մուրճը ցցի նկատմամբ բարձրացված է 5 մ բարձրության վրա։ Ի՞նչ էներգիայով է օժտված ցցահար մուրճը ցցի նկատմամբ.

1.պոտենցիալ
2. կինետիկ
3. պոտենցիալ և կինետիկ
4. մուրճը չունի էներգիա
Պատասխան․ 1

VI. (5) Հաշվեք ցցահար մուրճի էներգիան ցցի նկատմամբ.
E=250×9,8×5=12250 Ջ
1. 431 Ջ 2. 12 250 Ջ 3. 37 500 Ջ 4. 980 Ջ
Պատասխան․ 2


VII. (2) Ի՞նչ էներգիայով է օժտված ցցահար մուրճը անկման ժամանակ.
1. պոտենցիալ
2. կինետիկ
3. պոտենցիալ և կինետիկ
Պատասխան․ 3

VIII. (2) Կապարե և փայտե՛ նույն չափսեր ունեցող երկու գնդեր բարձրացված են նույն բարձրության վրա։ Արդյո՞ք նրանք ունեն նայն էներգիաները.
1. ավելի մեծ էներգիայով օժտված է կապարե գունդը, քանի որ նրա զանգվածը մեծ է
2. ավելի մեծ էներգիայով օժտված է փայտե գունդը, քանի որ նա ավելի թեթև է
3. գնդերի էներգիաները հավասար են, քանի որ նրանք բարձրացված են նույն բարձրության վրա և ունեն նույն չափսերը
4. գնդերը օժտված չեն էներգիայով, քանի որ գտնվում են դադարի վիճակում
Պատասխան․ 1

IX. (2) Ընտրիր առավել լրիվ պատասխանի համարը։ Ա և Բ հավասար զանգվածներով ինքնաթիռները թռչում են նույն արագությամբ, բայց Ա ֊ ն ավելի մեծ բարձրության վրա, քան Բ– ն։ Հավասա՞ր են արդյոք ինքնաթիռների կինետիկ էներգիաները.
1. Բ ինքնաթիռը ունի ավելի մեծ էներգա
2. Ա ինքնաթիռը ունի ավելի մեծ էներգիա
3. ինքնաթիռների կինետիկ էներգիաները հավասար են,քանի որ նրանք
ունեն նույն զանգվածը և նույն արագությունները

4. ինքնաթիռների կինետիկ էներգիաները հավասար են, քանի որ նրանք
շարժվում են նույն արագություններով
Պատասխան․ 3

X .(1 ) Ո՞ր համարով են նշված բերված նախադասության մեջ բաց թողնված բառերը՝
ճիշտ հաջորդականությամբ։ Նկար 2 — ում պատկերված սայլակը բեռի անկման ժամանակ շարժվում է։ Այդ սարքում բեռի … էներգիան փոխակերպվում է սայլակի
… էներգիայի։
1. կինետիկ, կինետիկ
2. պոտենցիալ, կինետիկ
3. կինետիկ, պոտենցիալ
4. պոտենցիալ, պոտենցիալ
Պատասխան․ 3

Տարբերակ 3

1(1) Ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված ձգված կամ սեղմված զսպանակը.
1.կինետիկ 2. պոտենցիալ
Պատասխան․ 2

II. (1) Ընկնող քարը գետնին հարվածելու պահին օժտված է …. էներգիայով։
1. կինետիկ 2. պոտենցիալ
Պատասխան․ 1

III. (1) Լարված ժամացույցի զսպանակը օժտված է … էներգիայով։
1. կինետիկ 2. պոտենցիալ
Պատասխան․ 1

IV. (7) Վոլգա — Դոն ջրանցքի ամենաբարձր տեղամասում ջրի մակերևույթը 44մ–ով բարձր է Դոն գետի ջրի մակարդակից։ Ի՞նչ էներգիայով է օժտված ջուրը ջրանցքում՝ գետի ջրի մակարդակի նկատմամբ.
1. կինետիկ 2. պոտենցիալ
Պատասխան․ 2

\/.(1) Հաշվեք այն էներգիան, որով օժտված է նախորդ խնդրում նշված
բարձրության վրա գտնվող 1մ3 ծավալով ջուրը.

E=431×9,8=431,2
1. 4 3 1 կՋ
2. 1 250 կՋ
3. 37 500 կՋ
4. 980կՋ
5. 18 900 կՋ
Պատասխան․ 1

VI.(1) Երկրի նկատմամբ ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված թռչող
ինքնաթիռը։ Ընտրիր առավել լրիվ պատասխանը։
1. պոտենցիալ 2. կինետիկ 3. պոտենցիալ և կինետիկ 4. ո՜չ պոտենցիալ, ո չ կինետիկ
Պատասխան․ 3

VII. (2) Ինչի՞ց է կախված Երկրի մակերևույթի նկատմամբ բարձրացված մարմնի պոտենցիալ էներգիան. Ընտրիր առավել լրիվ պատասխանը։
1. մարմնի՛ Երկրի մակերևույթից ունեցած բարձրությունից
2. մարմնի՛ Երկրի մակերևույթից ունեցած բարձրությունից և
զանգվածից
3. մարմնի զանգվածից և նրա շարժման արագությունի
4. մարմնի շարժման արագությունից
Պատասխան․ 1

VIII. (1) Ի՞նչ պայմանների դեպքում երկու միևնույն զանգվածով մարմինները կարող են ունենալ հավասար կինետիկ էներգիաներ.
1. շարժման արագությունները հավասար են
2. գտնվում են Երկրի մակերևույթից հավասար բարձրության վրա
3. ծավալները հավասար են
4. շարժվում են նույն ուղղությամբ
Պատասխան․ 2

IX. (2) Երկրի մակերևույթի նկատմամբ նո՞ւյն պոտենցիալ էներգիայով են օժտված նկ. 3-ում պատկերված մարմինները.
1. Ա մարմինը ունի ավելի մեծ էներգիա, քան Բ մարմինը Նկ. 3
2. Ա մարմինը ունի ավելի փոքր էներգիա, քան Բ մարմինը
3. Ա և Բ մարմինները ունեն միատեսակ էներգիաներ
4. նկարում եղած տվյալները բավարար չեն մարմինների պոտենցիալ էներգիաները համեմատելու համար
Պատասխան․ 2

X.(1) Ո՞ր համարով է նշված բերված նախադասության մեջ բաց թողնված բառերը՝ ճիշտ հաջորդականությամբ։
Երբ քամու ազդեցությամբ ծառի ճյուղը կորանում է, օդի … էներգիան
փոխակերպվում է ճյուղի …. էներգիայի։
1. պոտենցիալ, կինետիկ
2. կինետիկ, պոտենցիալ
3. կինետիկ, կինետիկ
4. պոտենցիալ, պոտենցիալ
Պատասխան․ 2

Տարբերակ 4
I. (1) Օդի ո՞ր էներգիան է օգտագործվում հողմաէլեկտրակայաններում.
1. կինետիկ 2. պոտենցիալ
Պատասխան․ 1

II. (1) Բալոնում սեղմված գազը օժտված է ..էներգիայով։
1. կինետիկ 2. պոտենցիալ
Պատասխան․ 1

III.(1) Ո՞ր էներգիայի հաշվին են շարժվում ձեռքի մեխանիկական ժամացույցի սլաքները.
1. զսպանակի պոտենցիալ էներգիայի

2. զսպանակի կինետիկ էներգիայի
Պատասխան․ 1

I\/.(1) 2 500 կգ զանգվածով մուրճը բարձրացված է 1,5 մ բարձրության վրա։ Ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված բարձրացված մուրճը .
1. կինետիկ 2. պոտենցիալ
Պատասխան․ 2

\/.(5) Օգտվելով նախորդ խնդրի պայմաններից՝ հաշվեք բարձրացված մուրճի էներգիան.
E=2500×1,5×9,8= 36 750 Ջ
1.430Ջ
2. 1 250 Ջ
3. 36 750 Ջ
4. 980 Ջ
Պատասխան․ 3

VI. (1) Ընկնելու ժամանակ մուրճը ի՞նչ էներգիայով է օժտված։ Ընտրիր առավել լրիվ պատասխանը։
1. պոտենցիալ 2. կինետիկ 3. կինետիկ և պոտենցիալ
Պատասխան․ 1

VII. (2) Փոխվո՞ւմ է արդյոք մարմնի էներգիան, երբ այն կատարում է աշխատանք .
1. չի փոխվում
2. աճում է
3. նվազում է
4. որոշ ժամանակ աճում է, հետո սկսում է նվազել
Պատասխան․ 1

VIII.(2) Ի՞նչ պայմանի դեպքում նույն արագությամբ շարժվող երկու մարմիններ կունենան հավասար կինետիկ էներգիաներ.
1. մարմինները շարժվեն նույն ուղղությամբ
2. մարմինները ունեն հավասար ծավալներ
3. մարմինների զանգվածները հավասար են
4. մարմինները գտնվում են նույն բարձրաթյան
Պատասխան․ 3

IX.(2) Հավասա՞ր են արդյոք նկար 4-ում պատկերված միանման աղյուսների՝ Երկրի
նկատմամբ ունեցած պոտենցիալ էներգիաները.
1. Ա — ն ունի ավելի մեծ էներգիա
2. Բ — ն ունի ավելի մեծ էներգիա
3. աղյուսները ունեն հավասար պոտենցիալ էներգիաներ
Պատասխան․ 3

X.(2) Ո՞ր համարով է նշված բերված նախադասության մեջ բաց թողնված բառերը՝ ճիշտ հաջորդականությամբ։
Երբ սահնակը սահում է սարից, ապա …. էներգիան փոխակերպվում է
…. էներգիայի.
1. պոտենցիալ, կինետիկի
2. կինետիկ, պոտենցիալի
3. կինետիկ, կինետիկի
4. պոտենցիալ, պոտենցիալի
Պատասխան․ 2

Աշխարհագիտություն

  1. Գնահատե՛ք Իրանի աշխարհագրական դիրքը: Ցո՛ւյց տվեք դրա ուժեղ և թույլ կողմերը:
    Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Տարածքի մեծ ձգվածության պատճառով երկրի տարբեր մասերի աշխարհագրկան դիրքի բնութագրիը տարբեր է։ Երկիրը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային ու օդային ճանապարհների խաչմերուկում։ Իրանի ՏԱԴ-ի դրական կողմերից է նավթով հարուստ Պարսից ծոցի և Կասպից ծովի ավազաններում գտնվելը։
  2. Ներկայացրե՛ք Իրանի պետական կարգը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատուկ գծերը:
    Ներկայիս Իրանն ունի պետական կառավարման յուրահտուկ համակարգ։ Պետության ղեկավարը, հոգևոր առաջնորդից՝ այաթոլլայից հետո, երկրի նախագահն է։ Այաթոլլային ենթակա է նաև երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ միապալաս խորհրդարանը՝ Իսլամական խորհրդի ժողովը։ Երկրի նախագահը գործադիր իշխանության՝ կառավարության ղևկավարն է։
  3. Գնահատե՛ք Իրանի բնակլիմայական պայմանները՝ տնտեսության տարբեր ոլորտների տեսանկյունից:
    Իրանի մակերևույթն առավելապես լեռնային է, զբաղեցված է հիմնականում Իրանական բարձրավանդակով։ Բարձր լեռները գտնվում են երկրի տարածքի 1/3-ը։ Ամենաբարձր կետը երկրի հյուսիսով ձգվող Էլբուրսի լեռների Դեմավենդ լեռնագագաթն է։ Երկրի տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալայն մարզում, ինչի պատճառով էլ այստեղ հաճախակի են երկրաշարժներ։
  4. Նշե՛ք Իրանի՝ համաշխարհային նշանակության օգտակար հանածոները:
    Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Երկրի հյուսիսում, կենտրոնական և Պարսից ծոցին հարող շրջաններում հայտնաբերվել են նավթի և բնական գազի համաշխարհայն նշանակության պաշարներ։ Իրանում են գտնվում նավթի համաշխարհայն պաշարների 9%-ը և բնական գազի 17%-ը։
  5. Ցո՛ւյց տվեք Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական ու տնտեսական պայմանների վրա:
    Իրանի տարածքի մեծ մասը գտնվում է մերձարևադարձային, իսկ հարավային շրջանները՝ արևադարձային կլիմայական գոտում։ Այդ պատճառով Իրանի տարածքն աչքի է ընկնում ջերմային վիթխարի ռեսուրսներով։ Սակայն ամբավարար է խոնավությունը, ինչի հետևանքով տարածքի մեծ մասում գյուղատնտեսության զարգացումն առանց արհեստական ոռոգման անհնար է։