18.11.24,8-րդ դասարան,Հայոց լեզու

1..Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. ծաղիկ – ծաղկել
քար – քարանալ
անուն – անվանել
քարոզ – քարոզել
ձև – ձևել:


Բ. մեծ – մեծանալ
բարձր – բարձրանալ
կարմիր – կարմրել
տափակ – տափակել
սուր – սրել:


Գ. ոչինչ – ոչնչանալ
բոլոր – բոլորել 
նույն – նույնանալ
ամբողջ – ամբողջանալ


Դ. կրկին – կրկնել
արագ – արագանալ
դանդաղ – դանդաղել
հաճախ – հաճախել:


Ե. վա՜յ – վայել
մկըկ – մկկալ
տը՜զզ – տզզալ
թրը՛խկ – թրխկալ

2. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Վերանայել, վերակառուցել, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ:

3.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել: Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել: Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբի բայերը սովորական բայեր են:
Բ խմբի բայերը պատճառական բայեր են:
Գ խմբի բայերը հարադրական բայեր են:

Ուշադրություն․

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Ուշադրություն

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Ուշադրություն

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Leave a comment