Հայոց լեզու

13․11․2024

1.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի, այդ, այն:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ, այնտեղ, այդտեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը, ոչինչ, մեկմեկու:

2. Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Նրանցից ամենավատը հյուսիսայինն էր: Այդպիսի քամին քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, այն քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից  փչող քամիները փոշին շատ վեր էին բարձրացնում և փոշին քշում  դեպի Ժայռոտ լեռեերը: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիներընշածս  վայրը անապատի վերածեցին: Քամիներնառաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, որոնք ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

3.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ: Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

4.Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը իր ստվերից էլ է վախենում: Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում: Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել: Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել: Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել: Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան: Գնչուն ասում էր, որ իր ամբողջ աշխարհում ման է եկել: Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է: Որդուն ուղղված նամակում գրում էր, որ ինքը հետաքրքրվողներին թող ինքը ասի, որ նա շուտով գալու է: Երգչի մասին ասում էր, որ նրան շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել: ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ նա անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստնրանավերն են անցել:

5.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ծեր որսորդ կյանքում շատ բան եմ տեսել:
Մեր շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Սիրտդ քա՛ր է, քար:
Ձեռքդ ընկնողին պրծում չկա:

Leave a comment