Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ո՞ր պատկերն է կոչվում տարածական մարմին կամ տարածական պատկեր։

2․ GEOGEBRA ծրագրով գծել տարածական մարմին։

3․ Ի՞նչ է բազմանիստը։
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
4․ Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռանիստ, GEOGEBRA ծրագրով գծել զուգահեռանիստ։

5․ Զուգահեռանիստը քանի՞ նիստ, քանի՞ կող, քանի՞ գագաթ ունի։
6 նիստ
8 գագաթ
12 կող
6․ Բազմանիստների և նրանց տարրերի մասին բերված պնդումներից (սահմանումներից) ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ տարբերակ(ներ)ը:
Եթե տարածական մարմնի մակերևույթը կազմված է ուղղանկյուններից, ապա այն կոչվում է բազմանիստ:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
Եթե տարածաչափական մարմնի մակերևույթը բաղկացած է բազմանկյուններից, ապա մարմինը բազմանիստ է:
7․ Զուգահեռանիստի մասին թվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:
Զուգահեռանիստի հիմքը զուգահեռագիծ է:
Զուգահեռանիստ կոչվում է այն պրիզման, որի կողմնային նիստերը չորս ուղղանկյուններ են:
Զուգահեռանիստի նիստերը վեց ուղղանկյուններ են:
8․ Բերվածնկարներից ո՞րն է զուգահեռանիստը: Նշել ճիշտ պատասխանը:
1․

2․

3․

երորդ նկարն է
9․ Գրել զուգահեռանիստի հատկությունները։
Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:
Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են:
10․ ABCDA1B1C1D1 զուգահեռանիստի մեջ գտնել B1C1 -ը և DC-ն, եթե BC=7 սմ, A1B1=5 սմ:
