1-մաս
18․10․2022
Առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:
քաղցած–սոված։
քյոխվի–Գյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ:
պատկառանքով–Հարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում:
հախուռն–Անխորհուրդ կերպով կատարված, առանց կշռադատելու արված:
տարակուսով– Երկմտել, վարանել։
հատընդհատ–Ընդհատական, պարբերաբար ընդհատվող:
2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
գզիր -Տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա, տանուտերի կատարածու:
սաստիկ-Մեծ ուժով դրսևորվող՝ արտահայտվող, ուժգին, բուռն: Սաստիկ կարոտ՝ քաղց՝ ուրախություն:
3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:
Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
4. Վերնագրիր առաջին հատվածը: Հոգատար շունը
