Վիլյամ Սարոյան. «Ծիրանի ծառը»
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:
զիլ-Բարձր և սուր (ձայնի մասին):
հափշտակել-Բռնությամբ կամ ճարպկությամբ խլել՝ կորզել, շորթել
Բռնի ուժով գրավել:
վճռական-Որոշումներ՝ վճիռներ ընդունելու մեջ համարձակ ու հաստատակամ, արագորեն որոշում ընդունող
և դրա կատարման մեջ չտատանվող: Վճռական մարդ՝ գործիչ:
- Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
- Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր: Ես կարծում եմ,որ գողություն չէ,որովհետև Հենդերսոնը դեմ չէր,որ տղաները ծիրան քաղեին։
- Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը: Առաջին մաս-Հետաքրքրասեր Յուլիսիսը,մաս երկրորդ-Տղաների ծրագրերը, Մաս երորդ-Ծիրանի գողությունը
4․Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին: Մի օր, տատիկիս գյուղում որոշեցիք ես ու եղբայրներս միասին գնանք դաշտ։Ճանապարհին գտանք երկու հազար դրամ։Ու մեր ճանապարհորդութունը վերածվեց խնջույքի։Օրը շատ հետաքրքիր անցավ։
5․Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:
առաջնորդ-Ղեկավար, պարագլուխ:
վճռական-Որոշումներ՝ վճիռներ ընդունելու մեջ համարձակ ու հաստատակամ, արագորեն որոշում ընդունող
և դրա կատարման մեջ չտատանվող: Վճռական մարդ՝ գործիչ:
հնազանդ–Ամեն բանում ենթարկվող՝ հպատակվող, լսող, անսացող, հլու:
հռչակավոր –Հռչակ ունեցող, հռչակ հանած, որի հռչակը ամեն տեղ տարածվել Է:
6․Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն-ստո, վճռական-անվճռական, հնազանդ-անհնազանդ, ըմբոստ, մատղաշ-հասուն, հասած, ծեր, ալևոր, պառավ, խակ–հասուն, հասած :
