Սեպտեմբերի 26-30
• Մարդկության պատմության ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում նախնադար և ինչու՞։ Քանի՞ շրջանի է այն բաժանվում։Համաշխարհային պատմության հնագույն շրջանը կոչվում է նախնադար։Բաժանվում է մի քանի փուլերի՝ Քարի դար,իսկ քարի դարը բաժանվում է երեք ենթափուլի՝ հին քարի դար(պալեոլիթ),միջին քարի դար(մեզոլիթ)և նոր քարի դար(նեոլիթ)։
• Ե՞րբ է սկսվել երկրագնդի մեծ սառցակալումը, ի՞նչ հետևանքներ է այն ունեցել։Սառցակալումը սկսվել է մոտ մեկ միլիոն տարի առաջ։Այդ պատճառաով վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները,անհետացան կենդանիների շատ տեսակներ։
• Ի՞նչ էին անվանում հնագույն մարդկանց խմբերը։Հնագույն մարդկանց խմբերը կոչվում էին նախնադարյան հոտեր։
• Ինչո՞վ էին զբաղվում հնագույն մարդիկ։Հնագույն մարդիկ զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ։
• Ի՞նչ սկզբունքով է կազմավորվել տոհմը։ Ինչո՞վ է այն տարբերվում հոտից։Մոտ 40-35 հազար տարի առաջ ձևավորվեցին մարդկանց հասարակական նոր միավորումներ՝ տոհմական համայնքներ։Ի տարբերություն հոտի՝ համայնքն ուներ բնակության մշտական տարացք։
• Ի՞նչ եք հասկանում բանական էակ ասելով։Մարդ,որը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է:
• Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում։Արտին լեռան պալեոլիթյան կայան։
