Վեզուվ գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Բարձրությունը 1281 մետր է, խառնարանի տրամագիծը 750 մետր է։
Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. ա. VIII դ.։ Ուժեղ ժայթքումներ են եղել.
- Մ.թ. 79 թվականի օգոստոսի 24ին Վեզուվի ժայթքման արդյունքում ամբողջովին ոչնչացվել են հին հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները: 1944 թվականի ժայթքման ժամանակ լավան ոչնչացրել է Սան Սեբաստիան քաղաքը։ Այդ ժայթքումից հետո Վեզուվը գտնվում է թույլ ֆումարոլ գործունեության մեջ։
- Վեզուվն առաջացնում է երեք կոն, որոնք, կարծես, դրված են մեկը մյուսի մեջ։ Արտաքին, ամենահին կոնի ներսում վեր է ցցվում ավելի բարձր և ավելի երիտասարդ հիմնական կոնը՝ բուն Վեզուվը (1277 մ)՝ գագաթի խառնարանով։ Վերջինիս հատակին պարբերաբար երևում է երրորդ՝ ժամանակավոր կոնը, որը ոչնչանում է առավել ուժեղ ժայթքումների ժամանակ (օրինակ, 1906 թվականին)։ Խառնարանում և թարմ լավային հոսքերում տեղ–տեղ դուրս են նետվում մինչև 400 °C ջերմաստիճան ունեցող ջրային գոլորշիներ և գազեր։

