- Ե՞րբ է մագնիսական դաշտում տեղադրված հաղորդչի վրա ուժ ազդում։
Երբ հաղորդչով անցնում է էլեկտրական հոսանք և այն գտնվում է մագնիսական դաշտում։ - Ինչպե՞ս է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտում ազդող ուժը կախված հոսանքի ուղղությունից։
Հոսանքի ուղղությունը փոխելիս փոխվում է նաև հաղորդչի վրա ազդող ուժի ուղղությունը։ - Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո։
Երբ շրջանակի հարթությունը ուղղահայաց է մագնիսական դաշտի ուժագծերին։ - Ի՞նչ տեղի կունենա, եթե չփոխվի հոսանքի ուղղությունը մագնիսական դաշտում պտտվող շրջանակում։
Շրջանակը կես պտույտից հետո կդադարի պտտվել։ - Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն։
Էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխակերպում է մեխանիկական էներգիայի։ Այն բաղկացած է մագնիսից, շրջանակից, կոլեկտորից և խոզանակներից։ - Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում։
Կոլեկտորը փոխում է շրջանակով անցնող հոսանքի ուղղությունը։ - Ի՞նչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները։
Բարձր արդյունավետություն, հուսալի աշխատանք, հեշտ կառավարում և շրջակա միջավայրի չաղտոտում։ - Նշեք էլեկտրաշարժիչների մի քանի կիրառություն։
Օգտագործվում են օդափոխիչներում, լվացքի մեքենաներում, էլեկտրական գործիքներում և մեքենաներում։ - Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում։
Երբ հաղորդչում առաջանում է էլեկտրական հոսանք մագնիսական դաշտի փոփոխության պատճառով։ - Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը։
Բաղկացած է մագնիսից, պտտվող շրջանակից, օղակներից և խոզանակներից։ - Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական։
Այն հոսանքը, որի ուղղությունն ու մեծությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում են։ - Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը։ Որքա՞ն է այդ հոսանքի պարբերությունը։
Հաճախությունը 50 Հց է, պարբերությունը՝ 0.02 վայրկյան։ - Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան՝ ա. էլեկտրակայաններում, բ. ջերմաէլեկտրակայաններում։
ա) Ջրի էներգիայի շնորհիվ։
բ) Վառելիքի այրման արդյունքում ստացված ջերմային էներգիայի շնորհիվ։
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԱԿԱԾՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ.
Leave a reply
