Category Archives: տեխնոլոգիա

Սկզբում խոսել են QR կոդերի մասին․ ինչի համար են դրանք պետք, որտեղ են օգտագործվում, ոնց են դրանք ստեղծվում։ Հետո ուսումնասիրել եմ QR կոդեր սարքելու հարմար հարթակներ, ընտրել ենք մեր հավանած կայքը և պատրաստել ենք մեր բլոգների QR կոդերը մեր նախընտրած ձևավորմամբ։

Վայրի խաղող

Վայրի խաղողը մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական 

330px-Ampelopsis_brevipedunculata_1

կինոմոնակարմրավուն երանգ։ Արագաճ բույս է, բարձրությունը հասնում և երբեմն անցնում է 10 մ-ից։ Կառչող բույս է բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին սակայն հենարանի կարիք է զգում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, մայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Հաջորրդ տարի գարնանը դրանք անջատում են միմյանցից և որպես ինքնուրույն բույս տնկում համապատասխան հողամասերում, 30-40 միջբուսային տարախությամբ։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15-20 սմ երկարությամբ, յուրաքանչյուր կտրոնի վրա թողնելով 3-4 աչք, և ջերմատանը կամ ջերմոցում տնկում են այգու ավազախառը հողում։