Category Archives: Մայրենի

15.09.2023

6. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մռմռալ էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռալ էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են … ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր …, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում …, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք … ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

7. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

8. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

13.09.2023

1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր, արհամարհել, ակնդետ, լուսնկա, ուղևորվել, երկաթյա, Սեբաստիա, հիացմունք:

Յ,ու,ր,ա,ք,ա,ն,չ,յ,ու,ր
ա,ր,հ,ա,մ,ա,ր,ե,լ
ա,կ,ն,դ,ե,տ
լ,ու,ս,ը,ն,կ,ա
ու,ղ,է,վ,ո,ր,վ,ե,լ
ե,ր,կ,ա,թ,յ,ա
Ս,ե,բ,ա,ս,տ,ի,ա
հ,ի,ա,ց,մ,ու,ն,ք

2. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:Ելակ

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:Ավազ,ազնիվ,ուրագ

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:Փայտյա,թավա,քարե

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:Երկաթյա,ապակյա

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

բ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:

4.Տրված բառերում կետերի փոխարեն գրիր այնպիսի տառեր, որ յուրաքանչյուր դեպքում ստացվի ոչ պակաս, քան երկու նոր բառ:
Վարք, բարի, գերան, հաշվել, երազ, հարկ, աղքատ, բարակ, կարել, հագուստ, հարդարել, երեք, պահել, ծյուղակ, կատակ, վարել, հանդես, շարժում, երգահան, անգին, հունական, քերթել, անցավ, կերել, վառել, ծածկել, մածուն, հասակ:
Օրինակ՝ նկա…ել- նկարել, նկատել:



5. Օգտվելով հոմանիշների բառարանից գրիր տրված բառերին հոմանիշ մեկական բառ,որոնցում լինի`
բ տառը.

ծնողազուրկ-որբ
մաքրել-սրբել
սգալ-ողբալ
քեռի-մորեղբայր
մաքրամաքուր-բյուրեղային
փ տառը.
երկյուղել-փրթել
արեգակ-արփի
ավաղ-ափսոս
գույնզգույն-երկնագույն
պնակ-ափսե

12․09․2023

Նարինջները Վ․ Սարոյան

  1. Կարդալ պատմվածքը:
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:
  3. Դուր եկա՞վ պատմվածքը: Հիմնավորեք:

Նրան ասված էր.

— Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,— կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:

Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

— Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,— ասաց հորեղբայր Ջեկը,— լսիր, Լյուկ…

Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.

— Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս: Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:

— Լյուկ,— ասաց հորեղբայրը,— կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:

— Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,— ասաց հորեղբայր Ջեկի կինը:— Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:

Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:

Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ–որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:

Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:

Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:

— Լա՛վ,— ասաց Ջեկը,— լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:

Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:

Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.

— Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:

Եվ նա լալիս ու լալիս էր:

Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:

Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:

Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:

— Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,— ասաց կինը,— գուցե իսկապես մի բան վաստակի:

Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:

— Անկյու՛նը տար նրան,— բղավեց կինը:— Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:

Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:

Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:

Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն–մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:

Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:

— Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,— ասաց նա,— երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:

— Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:

— Միանգամայն ճիշտ է,— ասաց Ջեկը:

Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:

Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես.այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:

Նրանք հասն Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին:

— Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:

Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:

— Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:

— Կժպտա՜մ,— ասաց Լյուկը:

Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:

Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:

Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:

Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:

Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի–մի նարինջ: Մաքրել կեղևը, ներծծել նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ: Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:

Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ–կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է…

Ծառերը

05.09.2023

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում — իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար — բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել: Ուրիշի համար՝ մեղու, պատվաստ, կացնի կոթ, ուրիշի համար՝ սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի — նա աստծու լավությունն էր էս ամբողջ գյուղին, և գիտե՞ս ինչ էր ասել նրա Գիքոր փոքր ախպերը. «Էդ ո՜նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում» (մի կաղնի կտրելու իրավունքի դիմաց անտառապահը Գիքորից մի եզանսել է ուզած եղել): Քո պապ ու իմ պատրոն Ավետիքի ճիշտ պատասխանը դա է, դու մի կարծիր, թե նրա վարքն ուրիշ պատասխան ունի: Շնորհակալություն ո՞վ էր ասում նրա ձիուն — ոչ մեկը: Բեռն իջեցնում ու քամակին ձեռաց ճիպտում էին — բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը — գնա՛: Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ — դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում — ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ — գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ — կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի — «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես — հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…
© 1958 — 2021, Հրանտ Մաթևոսյան

Կադրա՜։

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
առաջնեկ-Առաջնածին զավակ
կոթ-Ծխամորճի կամ ծխափողի խողովակը՝ փողը
սել-Տե՛ս Հեղեղ

2.Պատմվածքում առանձնացրու այնպիսի մտքեր,որոնք քեզ հոգեհարազատ են, որոնք արդիական են (այժմեական, ժամանակակից, առօրյա, ակտուալ)։
Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է:

3. Բացատրի՜ր շնորհակալություն բառի իմաստը-գոհություն, ինչպե՞ս ես դու շնորհակալ լինում ծնողիդ, ընկերոջդ-Ես շնորհակալ եմ իմ ծնողներին՝ աշխատում եմ քիչ բարկացնել իմ ծնողներին, որ իմ ծնողները վատ են իրենց զգում ես նրանց խնամում եմ։

23.05.2023

Կարդա՛ Դոնալդ Բիսեթի «Ռնգեղջյուրն ու բարի փերին» գործը։

Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։

Ռնգեղջյուրի անունը ինչ է։
Ռնգեղջյուրը քանի՞ անգամ ասաց փերի ,որ փերին հայտնվեց։
Ի՞նչ կատարվեց ,որ փերին հայտնվեց։
Ինչ էր ուտում և խմում ռնգեղջյուրը։
Ռնգեղջյուրի երազում ի՞նչ էր կատարվում։

19.05.2023

1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը սաստիկ անձրևի տակ ընկավ:Դալարելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց:Երերուն աշխարհում դեռևս ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին «անձրևանոցով» չէր պաշտպանվել։
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալին «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գոյացել են տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվել,- տխրությունից ասաց գողը, երբ նրան բռնեցին։

2. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր:

3. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցնել տվեցի։-Ներեցեք, որ սպասեցրեցի։

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:-Երկրաչափությունը առանձին գիտություն է:

Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերց- րին դեպի հարավ:-Երամն արագ օդ բարձրացավ՝ ուղղություն վերցնելով դեպի հարավ:

Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:

Ֆրանսուհի տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:-Ֆրանսուհի տիկինն անկյունից զննում էր զրուցակիցներին:

Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:-Երկրորդ անգամ մի´կրկնիր պահանջը:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:-Քանիցս խոսվել է այդ մասին:

Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:-Բամիցս զգուշացրել եմ քեզ:

4..Տեքստը  համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Այս պատմվածքը մի ծերունու մասին էր,ով ծառից գումար է աշխատում։Այդ ծերունին իր մասին չէր մտածում, այլ մտածում եր իր երկրի և իր ծանոթների մասին։Այդ ծերունին չէր հասցնի վայելել այդ համը և նա այդ գիտակցելով տնկեց այդ ծառը։Թագավորն էլ նրան գումար տվեց , որովհետև նա լավ գործ էր արել։

18.05.2023

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր միտքը՝ ,,Ժլատը նա է, ով որ մենակ իր մասին է մտածում: Իր ծանոթներին նվերներ չի նվիրում, ոչ մեկին ոչինչ չի կամենում ամեն ինչ ափսոսում է։ Ընկերներին դժվար պահերին չի օգնում։

17.05.2023

89.Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույն հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովը հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչից ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիով չեն գրում:

90.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր ոտքերը (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր անաղմուկ հանել այն շինության (… շինություն) դուռը, որտեղ նրան բանտել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորը (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

91.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ՝քանի ձևով կարող ես:Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:Զրույցը լռում էր, իսկ նրանք լսում էին ջրերի ձայնը:Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:Ժամանակին հսկաներ են ապրել, իսկ այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:Ես ուրախ կլինեմ և ամեն ինչ կկարգավորվի:Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

92.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

ԵՂՆԻԿԸ

16.05.2023

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ———————փաղչում——————————

—————————երբ հանկարծ————————
————————պատշգամբը—————————

—————————ակնթարթի————————

  • Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ——————Պարզ——վճիտ————————
բ/լուռ          ———————լռիկ—————
գ/ակնդետ ———————տես—————————
դ/ընտանի ———————— սովորել————————

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ——————դ/ծնվել,հայտնվել——————————
բ/խելքը գլխին            ——————գ/դատող, բանիմաց, խելացի——————————
գ/կողը հաստ              ———————ա/մեկին պաժել, լավ ծեծել—————————
դ/ճաշը եփել                ——————բ/համառ, ինքնասածի, կամակոր————————






  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

——————բարեկամ ————————

——————ուշագրավ———————
—————խորասույզ ————————

——————ինքնամոռաց———————

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ——————եղնիկ —————————

———————պատշգամբ————————

———————պարտեզ————————

———————անտառ————————

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –թվական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»: Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

15.05.2023

Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

Ա) Դուք էք լոյս աշխարհի։      (Մատթէոս Ե, 14)

Բ) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։      (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   – չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        – գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                – քեզ

եւ մի՛              – և ոչ, ոչ թե

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13) 

որ                                 – ով, ով որ

հատուցանէ                         – հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    – բարու փոխարեն

ի տանէ նորա            – նրա տանից

մի պակասեսցէ         – չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

տայ                          – տալիս է

պատասխանի       – պատասխան

լուեալ                     – լսած

իցէ                           – լինի, կլինի, պիտի լինի

ինչ                           – ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն      – անմտություն, անխոհեմություն

նմա                           – նրան