Category Archives: Մայրենի

Չալանկը: Ստեփան Զորյան

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Լրացուցիչ ընթերցանություն;

Համո Սահյան

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-

Աղոթելով ամեն քար ու ճմբին…

Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան

Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի

Խառն, անընթեռնելի կտցագրով…

Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի

Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:

Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել…

1.Դուրս գրիր գոյականները և նշիր ,թե որ հոլովով է դրված։
աշուն-ուղղական,զանգ-ուղղական,քար-ուղղական,բույն-ուղղական,սրտից-բացառական,Ամպի,անձրեւի-սեռական ,փոթորիկ-ուղղական

2. Փորձի՜ր անգիր սովորել։

09.10.2023

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Ուղղական-մարդ(ը)

Սեռական-երկնքի

Տրական-մարդու(ն)

Հայցական-երկինքը

Բացառական-երկնքից,մարդուց

Գործիական-երկնքով,մարդով

Ներգոյական-Երկնքում

Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: Ավելի քան հարյուր տարուց, աշակերտները պարտադիր քննություն են հանձնելու, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվելու, և´ խաղալու կարողությունը :

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց Չեմպիոն ազգանունով անգլիացի մի շախմատիստ։

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

Սիրելի թիմը պարտության ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել:
Պայթյունի պատճառով խաղը ընդհատվեց և խաղը չեղյալ հայտարարվեց։

2. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

3.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն չկա:

Աղմուկը կարող է հիշողության կոչի պատճառ դառնալ:

… (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել):

Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:

… (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

4. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

04.10.23, Ձևաբանություն

04.10.23

1.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր-կերակուր, գնաց-տիեզերագնաց, ասաց-ասացվածք, անվան-անվանակոչում, մարդիկ-մարդաշատ:

2.

Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք բ) հարսնացու գ) Հովհաննես Թումանյան) կապիկ

անտառ տիեզերագնաց Թբիլիսի տեր

գայլ եղբայր Լուսաստղ սարսափ

երեխա գիտնական մոլորակ կամուրջ

թփուտ առնետ «Ջութակ և սրինգ» երեխա

3. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն-դասարան, զինվորներ ամբողջություն-բանակ, շատ դեղեր-դեղատուն, ծնողներն ու զավակները միասին-ընտանիք, ուսանողների ամբողջություն-:

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:

02.10.23, Ձևաբանություն

Սովորում ենք հայոց լեզվի խոսքի մասերը։

Հայերենում տասը խոսքի մաս կա, և բոլոր բառերը տեղավորվում են դրանց մեջ: Կան բառեր, որոնք կարող են պատկանել տարբեր խոսքի մասերի: Մի խոսքի մասի պատկանող բառը կարող է գործածվել այլ խոսքի մասի իմաստով (օրինակ` կապույտը սիրել կապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպես գոյական` գոյականաբար):

Սովորենք խոսքի մասերը հերթականությամբ։

Գոյական

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,

2կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,

3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,

4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին` ի՞նչ՝ պատուհան, ձի, ընկերություն, կարկուտ, ո՞վ — բժիշկ:

Այլ բառեր կարող են ցույց տալ՝

  • առարկա կամ առարկաների ամբողջություն՝ առանց դրանք անվանելու, oրինակ՝ բոլորը, ոչինչ, սա,
  •  գործողություն. այդ դեպքում կպատասխանեն ի՞նչ անել, ի՞նչ անող, ի՞նչ արած  հարցերին, oրինակ՝ գրել,երգող, նստած, 
  • առարկայի հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ինչպիսի՞  հարցին՝  կարմիր, 
  • առարկաների քանակ, այդ դեպքում կպատասխանեն  քանի՞, ո՞րերորդ հարցերին՝ յոթ, տասներորդ, 
  • գործողության հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ և այլ հարցերի՝ առավոտյան, միանգամից, դանդաղ, ամենուրեք:

Ուշադրություն

Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել ( միասին ծանոթանալու ենք և քննարկելու ենք մանրամասն։)

Գործնական հայոց լեզու

  1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն չկա:

Աղմուկը կարող է հիշողության պատճառ դառնալ:

Աշխատանքը հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն … (խոսել):

Կա ենթադրություն որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի վրա է շատ:

… (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորդանիշ եղել և մնում է օձը:

2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Հոգնակի-Մշակույթներ,նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ։

եզակի-Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց։

02.10.23 7-րդ դասարան,հայ գրականություն, Փոքր քայլերի արվեստը։ Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։

Նյութը՝ Արևիկ Ներսիսյանի բլոգից։

1. Փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,:
Իմ կարծիքով այն նշանակում է կյանքում առաջ գնալ փոքր քայլերով

2. Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները:

3. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

29.09.23

1.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համմբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Գործընկերդ ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

27.09.2023

Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են: Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են: Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Երկու տեքստերի նյութը նույնն է։ Սակայն երկրորդում օգտագործված են մի շարք դարձվածքներ։

Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

1) Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց. -Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

2) Մի մարդ ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատին վերադարձրեց : Ժլատը ուրախացավ: Բայց մարդը ագահ է չէ՞. երբ շոշափեց ամանին, հառաչեց . -Նորը, իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Առաջին տեքստը ավելի պատկերավոր է։

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:

Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում մեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ:
Ձեռք- ձեռնափայտ
հյուր-հյուրընկալ,
հույս-հուսալի
վերջ-վերջածանց,
գետ-տգետ,
գիտ-գիտնական, գիտական:

25.09.2023

2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու Խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբհայրերը սպասում էին, որ նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ:

4. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:

Գիտնականները մի քանի տարի ուսումնասիրել են մաքուր ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և …պնդում են, թե ձնաջուրն իսկական «անմահական» ջուր է: Ահա թե ի՛նչ են ցույց տվել այդ փորձերը: Հալոցքի ջուր ըմպած հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով մեծացվածները։ Այդ ջրով թրջված սերմերի արդյունքը գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ լեռնաբնակ և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին վերագրում:

20.09.2023

Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել

18․09․2023

Ընտրիր թեմաներից մեկը և գրիր պատմություն․

  1. Տիեզերագնացը դեռ ազդանշան էր տալիս, ,երկիրը՝ ոչ։
  2. Ուղևորնե՜ր, ձեզ հետ կապիտանը չի խոսում։
  3. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերերեն: /Վ. Սարոյան /

Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ձեռք բերել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

46. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Հերիք է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության ժամանակ այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև համնկումներ կան: