Category Archives: Մայրենի

Արևմտահայերենի օրեր

Առաջադրանքներ 5-րդ դասարան

15-16 նոյեմբերի

Արևմտահայերենի բառարանից օգտվելով, գրի՛ր տրված բառերի ու արտահայտությունների արևելահայերեն տարբերակները։

սովորել-

հոգնել-

լուռ-

պառկել-

կուլ տալ, կլանել-

լրություն-

օղակ-

խենթ, խելառ-

մեգ, մառախուղ-

փուչիկ-

կենդանիներ վարժեցնող-

զզվել-նողկալ-

բաժակ-

Հիմա փորձի՛ր գտնել տրված արևմտահայերեն բառերի բացատրությունները։

ագեվոր-պոչավոր

ագուռ-բուռ,ափ,աղյուս

դգալ-գդալ

դի-կողմ

ետքը-հետո,ապա

աճապարել-շտապել,փութալ

Գտի՛ր տրված բառերի բացատրությունները։ Դիտարկի՛ր արևմտահայերեն և արևելահայերեն լեզուներում դրանց գրության ձևերի տարբերությունները։

աճիլ-

լսվիլ-

լվացվիլ-

ժպտիլ-

լեցվիլ-

լծվիլ-

լորտնիլ-

խամրիլ-

խախտիլ-

խաղաղիլ-

ծփիլ-

08 նոյեմբերի

երկուշաբթի

Բառակազմություն․ Ածանցներ

Տրված բառերի նախածանցները ներկի՛ր կարմիրով։

անխոս                                                                   համակարծիք

անգետ                                                                   համարժեք

չհավան                                                                հակադարձ

չկամ                                                                       հակադիր

տհաս                                                                       ընդհանուր

տգեղ                                                                        ընդդեմ

դժգոհ                                                                      տարատեսակ

Դժգույն                                                              տարօրինակ

Տրված բառերում վերջածանցներն ընդգծի՛ր։

Ա Խմորեղեն, երջանկություն, գազանանոց, թզենի, ննջարան, գիրք, մանկիկ, հագուստ, թփուտ, ժողովուրդ, որսորդ։

Բ դպրոցական, տնային, բրդոտ, ցանկալի, նկարչուհի, արծաթյա, ոսկե, շարժուն, կրակոտ։

Սյունակներով առանձնացրո՛ւ  Ա և Բ խմբի բառաշարքերը։ Յուրաքանչյուր սյունակի տակ գրի՛ր բառերին տրվող հարցը։ Ի՞նչ դիտարկում արեցիր։

Ա-ինչ,գոյական

Բ-ինպիսի,ածական

Տրված ածանցների գործածությամբ բառեր կազմի՛ր։

Վեր, տար, տ, չ, փոխ, մակ, ություն, անոց, եղեն, ենի, արան։

վերադարձ,տարօրինակ,տգետ,տհաս,չտես ,չկամ,փոխադարձ,փոխարինել,մակերես,մակընթացություն,խաղաղություն,ծաղկանոց,հիվանդանոց,ամանեղեն,ոսկեղեն,թթենի,ծիրանենի,դասարան,գործարան

Տրված բառերում ածանցներն ընդգծի՛ր։

Դժգոհություն, անկախություն, համակարծություն, տարակարծություն, թերարժեքություն, հակամարտություն, ․․․

Գործնական քերականություն փաթեթից

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել ես հավարան:
Երեկոյան դարբնոցում կհսւնդիպենք:
Գետի ափին մի հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակի փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրուոր նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի,Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյույորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար- ջրանկար,ծովահարս բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն,արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց- հողմաղած,ջրածին դ) զորագունդ, երկրամաս- զորամաս,երկրագունդ

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

տանուտեր- տան+ու+տեր

հոգնուբեկ-հոգն+ու+բեկ

սրտապատառ-սրտ+ա+պատառ

խնդումերես-խնդում+երես

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները

կեսօրը կոտրվեց-կեսը անցավ,շոգը անցավ

աչք պահել-հսկել,հետևվել

միտք անել-մտածել

ճերմակին տալ-երևալ

պահ տալ-պահել

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Ամեն մեկի համար,յուրաքանչյուր մարդու համար իր կորուստը ամենակարևորն է,առաջնահերթն ու ամենամեծը:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմեդը բարի,խաղաղ,աշխատասեր մարդ էր:Ամբողջ օրը իր գործին էր,տքնաջան աշխատում էր:Մի օր էլ ուղտերին քաղաք էր տանում,շատ շոգ էր,հոգնել էր,բայց չէր տրտնջում:Պատմության վերջում հասկացավ, որ կորած ուղտը գտնելու համար պետք է օգնել դիմացինին.օգնեց աքլորը կորցրած պառավին,իր ուղտն էլ գտավ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: 2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:


Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

1.Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

2.Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

1.Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

2.Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:


Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

1.Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տանը, ապրում էր կախարդը:

2.Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը:

Մի փոքրիկ առվակ իջնում  էր սարն ի վար:

1.Մի փոքրիկ առու իջնում  էր սարն ի վար:

2.Մի առվակ իջնում  էր սարն ի վար:

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:

1.Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:

2.Անտառից դուրս եկավ մի ձիուկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:

1.Հավն ածեց մի փոքրիկ ձու:

2.Հավն ածեց մի ձվիկ:

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

1.Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպը:

2.Քամին դես ու դեն էր քշում ամպիկները:

 99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներովԱյստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սիրտաճմլիկ, ճանճ քշիկ:
 բ) Օրինակ, ճաշակ, ախորժակ, սահնակ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ, բռնակ:
 գ) Կտրուկ, դիպուկ, խուսափուկ:

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛րԳրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ-հիվանդանոց, ծաղիկ-ծաղկանոց, մուկ-մկստան, հայ-Հայաստան, նիստ-նստարան, այբուբեն-այբենարան, դաս-դասարան, դպիր-դպրոց, դարբին-դարբնոց, հյուր-հյուրանոց, զորք-զորանոց, ռուս-Ռուսաստան, գործ-գործարան, բրուտ-բրուտանոց, կույս-կուսանոց, ուզբեկ-Ուզբեկստան, հնդիկ-Հնդկաստան, թուփ-թփուտ, ծիրանի-ծիրանուտ:

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել ես հավանոց:
Երեկոյան դարբնոցում կհանդիպենք:
Գետի ափին մի հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակի փողոցներն ու այգիները հիշեց:

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։ 

Առավոտյան, ծովեզր յա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, 

ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սթաայքել, կ այսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, 

համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձութ, կույտ, շաբաթօրյակ, 

հյուսն։ 

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի 

երկհնչյուն կա։ 

Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, 

մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, 

հարյուրամյալայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, 

յուրային։ 

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների 

ու բաղաձայնների քանակը։ 

Ակունք-2ձ,3բ

Բարձունք-2ձ,5բ

 Խճանկար-2ձ,5բ

 Անդունդ-2ձ,4բ

 Հրաժեշտ-2ձ,5բ

 Պայթյուն-2ձ,5բ

 Դաստիարակ-4ձ,5բ

Մանրէ-1ձ,4բ

 Սրբատաշ-2ձ,5բ

 հյուլե-2ձ,3բ

 անընդհատ-3ձ,5բ

 սրընթաց-2ձ,5բ

 մերթընդմերթ-3ձ,8բ

 մտավոր-2ձ,4բ

դազգահ-2ձ,4բ

Ա – 1    Ժ – 10    Ճ – 100   Ռ – 1000 

Բ – 2    Ի – 20    Մ – 200   Ս – 2000 

Գ – 3    Լ – 30    Յ – 300   Վ – 3000 

Դ – 4   Խ -40    Ն – 400   Տ – 4000 

Ե – 5    Ծ – 50   Շ – 500   Ր – 5000 

Զ – 6    Կ – 60   Ո – 600   Ց – 6000 

Է – 7    Հ – 70    Չ – 700   Ւ – 7000 

Ը – 8   Ձ – 80   Պ – 800   Փ – 8000 

Թ – 9   Ղ – 90   Ջ – 900   Ք – 9000 

ՄԱՅՐԵՆԻ

5.2 դասարան

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ- հոմանիշ չեն

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

ծեգ-լուսաբաց

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ- հականիշներ չեն

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

ընձուղտ- լուսնկա

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

ուրբաթ

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված- սխալ է

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել- սխալ է

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ-այստեղ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի- այստեղ

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես

Ինքնաստուգում 1

Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։

Եղևնի-5 տառ,7 հնչյուն

Վերարկու-7տառ, 7 հնչյուն

Ժամացույց-8 տառ,8հնչյուն

Տերևաթափ-8 տառ,9 հնչյուն

Անձրևանոց-9 տառ 10 հնչյուն

Ելևէջ-5 տառ 7 հնչյուն

խրճիթ-5 տառ 5 հնչյուն

կսմթել-6 տառ 6 հնչյուն

լուսնկա-6 տառ 6 հնչյուն

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Պերճ-ճոխ

Լռելյայն-լուռ, անձայն

Սաղարթ-տերև

Զեփյուռ-քամի

Խրթին-բարդ,դժվար լուծելի

Զվարթ-կենսախինդ,առույգ,ուրախ

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

տհաս-անհաս,չհաս

գոհունակ-անգոհունակ,դժգոհ

ստահակ-կարգապահ

տգետ-գիտուն

շատախոս-քչախոս

հարուստ-աղքատ

 4. Դարձվածքների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-Մի չնչին բանի մեծ նշանակություն տալ,ճոխացնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել,ոգևորել

Գ. Սիրտ անել-քաջություն ունենալ, համարցակվել

Դ. Լույս սփռել-որևէ բան բացահայտել

Ե․ Առյուծ կտրել-քաջ,անվախ դառնալ

5.. Բացատրի՛ր նույնանունները (համանուններ)։

Սեր-1 կաթի երեսի խիտ շերտը,

2 սիրո զգացում

Բութ-1 ձեռքի ոտքի կարճ ու հաստ մատը

2 ծայրը՝ բերան հաստ, ոչ սուր

Գլուխ-1 մարդու գլուխ

2 գանգ,կառափ

3 ուշադրություն

4 մեծ խելքի տեր մարդ

5 գրքի մաս

Ափ-1 ձեռքի թաթի ներսի կողմը

2 ջրային մակերևույթի ցամաքային սահմանը՝ եզրը

Ակ-1 ջրի ակունք

2 աղբյուր

3 փեթակի աչք

4 բողբոջ

5 տեսողություն,աչք

6 թանկագին քար

7 անիվ

5. Լրացրո՛ւ բաց թողնված ձայնավորները՝ է կամ ե։

էկրան, էակ, երաժիշտ, էներգիա, եզր, եղջյուր, ելևէջ, երշիկ, էջ, երջանիկ, էջանիշ, անէանալ։

6. Առանձին սյունակներով դուրս գրի՛ր նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
սրբություն, գերադաս, կղզյակ,
հայրական,  անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն։

նախածանց-անհայտ,հակաթույն,տգեղ,չկամ,գերադաս

վերջածանց-խնձորենի,մթերային,կաղուտ,միլիոնավոր,կղզյակ

նախածանց-վերջածանց,անհոգաբար,անմտություն,վերահաշվում,անհավատալի

7. Յուրաքանչյուր տառի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան համարժեք անվանումը։

Ա-այբ

Թ-թո

Ե-եչ

Ի-ինի

Լ-լյուն

Ն-նու

Տ-տյուն

Ց-ցո

Ու-վյուն

Փ-փյուր

11 երկուշաբթի

Բառի կազմությունը

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամանակացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթիկ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի:

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված- ծաղկավոր, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-Հայաստան:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վեպագիր, բառարան գրող-բառագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բնագիտություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ-հակա+նիշ

բանջարանոց-բանջար+անոց

աշակերտ-չի բացվում

աշակերտական-աշակերտ+ական

տարրական-տար+ական

զլխավոր-գլուխ+ավոր

կարմիր-չի բացվում

դաշտամուկ-դաշտ+ա+մուկ

հյուր-չի բացվում

հարստություն-հարուստ+ություն

կերառատ-կեր+առատ

վտանգ-չի բացվում:

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա խմբի բառերը պարզ բառեր են, իսկ Բ խմբի բառերը՝ բաղադրյալ:

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց-հին

ալեկոծվել-ալեկոծություն առաջացնել,հուզվել

տարուբերվել-տատանվել,այս ու այն կողմ շարժվել

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև-փչեց թույլ քամին և տերևը կամաց շարժվեց

Քամու համբույրից դողաց մի տերև- փչեց թույլ քամի և տերևը շարժվեց:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում-Ծառերը և ծառերի ճուղերը օրորում էին դեղին տերևները:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Մեղմ քամուց օրորվեց մեկ տերև և կպավ իր կողքի տերևին: Ծեր կաղնու տերևները խշխշացին և կաղնին օրորվեց : Օրորվեց և ճուղերով դիպավ կողքի ծառին:Անտառում աղմուկ սկսվեց և տարածվեց անտառով մեկ : Խշխշում էին օսկեզոծ տերևները,իսկ քամին կարծես փնտում էր իր տերևին: Խշշում էր անտառը ,իսկ քամին ուրախ փչում էր և ծիծաղում անտառի վրա

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա– Հեռվում փչում էր քամին, լսվում էր նրա սուլոցը, խշխշում էին տերևները, սիրուն աշուն էր:

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշունը մտել է անտառ: Շուրջբոլորը ոսկեգույն,դեղին տերևներ են: Ծառերից տերևները սկսել են թափվել:Օդը մաքուր է և մի քիչ սառը:Փչում է մեղմ քամի:Արևի շողերը խաղում են տերևների հետ:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Օրերից մի օր քամին ու տերևը ընկերացան: Քամին շատ ճարպիկ էր ու չարաճճի,իսկ տերևը՝ համեստ ու հեզ: Քամին պատմում էր տերևին, թե հեռու հեռվում ինչքան լավ է,հաճելի: Տերևը լսում էր, լսում և հավատում նրան:Մի օր էլ որոշեցին գնալ այնտեղ: Քամին գրկեց տերևին և քշեց տարավ հեռու-հեռու:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են– Արևի շողեր ընկել են ծառերի վրա: Դեղին տերևները փայլփլում են:

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ– Ոսկեգույն տերևները կամաց օրորվում են:

Քամին է այս ծով գանձերի տերըԱյս ոսկու տերը՝ մեծահարուստ Քամին փչում է, քշում է դեղին,կարմիր տերևները և կարծես այդ ամենը իրենն է:

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է-Տերևները դեղնել են

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են-Արևի շողերը ընկել են ծառերի վրա և դեղին տերևները փայլփլում են:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում-Ջրվեժը շառաչում է,առուն խոխոջում է, ծառի ճյուղերը ճոճվում են,ծլվլում են թռչունները:

3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

ՈՒրախ,զվարթ տրամադրություն,քանի որ ամեն ինչ սիրուն է նկարագրված

3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Աշուն է պայծառ աշուն: Դեղնել են ծառերի տերևները: Շուրջը տագ եղանակ է: Քամի է փչում,ծառերը օրորվում է,ծլվլում են թռչունները: