Category Archives: Մայրենի

18.11.24,8-րդ դասարան,Հայոց լեզու

1..Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. ծաղիկ – ծաղկել
քար – քարանալ
անուն – անվանել
քարոզ – քարոզել
ձև – ձևել:


Բ. մեծ – մեծանալ
բարձր – բարձրանալ
կարմիր – կարմրել
տափակ – տափակել
սուր – սրել:


Գ. ոչինչ – ոչնչանալ
բոլոր – բոլորել 
նույն – նույնանալ
ամբողջ – ամբողջանալ


Դ. կրկին – կրկնել
արագ – արագանալ
դանդաղ – դանդաղել
հաճախ – հաճախել:


Ե. վա՜յ – վայել
մկըկ – մկկալ
տը՜զզ – տզզալ
թրը՛խկ – թրխկալ

2. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Վերանայել, վերակառուցել, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ:

3.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել: Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել: Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբի բայերը սովորական բայեր են:
Բ խմբի բայերը պատճառական բայեր են:
Գ խմբի բայերը հարադրական բայեր են:

Ուշադրություն․

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Ուշադրություն

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Ուշադրություն

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Հայոց լեզու

13․11․2024

1.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի, այդ, այն:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ, այնտեղ, այդտեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը, ոչինչ, մեկմեկու:

2. Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Նրանցից ամենավատը հյուսիսայինն էր: Այդպիսի քամին քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, այն քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից  փչող քամիները փոշին շատ վեր էին բարձրացնում և փոշին քշում  դեպի Ժայռոտ լեռեերը: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիներընշածս  վայրը անապատի վերածեցին: Քամիներնառաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, որոնք ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

3.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ: Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

4.Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը իր ստվերից էլ է վախենում: Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում: Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել: Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել: Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել: Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան: Գնչուն ասում էր, որ իր ամբողջ աշխարհում ման է եկել: Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է: Որդուն ուղղված նամակում գրում էր, որ ինքը հետաքրքրվողներին թող ինքը ասի, որ նա շուտով գալու է: Երգչի մասին ասում էր, որ նրան շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել: ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ նա անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստնրանավերն են անցել:

5.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ծեր որսորդ կյանքում շատ բան եմ տեսել:
Մեր շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Սիրտդ քա՛ր է, քար:
Ձեռքդ ընկնողին պրծում չկա:

Հայոց լեզու

15․11․2024

1.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր. բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ձեր.

Երկրի բնակիչներս շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Շուրջս ոչինչ չեմ նկատում: Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում: Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա: Աչքներդ լույս լինի: Կիրակի օրը ծնողներիս հեւր գազանանոց էինք գնացել: Երեխաներս ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում: Քեֆդ կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները:

2.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն է խոսում: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն: 16-րդ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան: Աշխարհը հետևում է ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ էին սպառվում:

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ որ և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

Բայ Բայի կազմությունը, բայահիմքեր

3.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարկոծել, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևանալ:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորեց, նույն-նույնպես, ամբողջ-ամբոջացնել:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղանալ, հաճախ-հաճախել:
Ե. Վա՜յ-վայվայել, մկըկը-մըկըկալ, տը՜զզ-տըզզտըզզալ, թրը՛խկ-թրըխկալ:

4. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
վերանայել,արտահայտել,հակաճառել,ստորագրել,անդրադառնալ,մակառուցել

5.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել: Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել: Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Բայածանցներ: Անկատարի և անցյալի հիմք

6.Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախե

11.11.24,8-րդ դասարան,հայոց լեզու

1.Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Կալիֆոռնիացի քառասունամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ ինըսունինը օր տանըերեք ժամ տասնըերեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը չորսհազարհնըհարյունչորս կիլոմետր էր: մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր:

2.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետ, ստանալ 600 տոննա ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին: 1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուր մնաց: Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափիղ խփվեցին: Իրենց որսացած 900 ծովափիղներն էլ թողել են տեղում ու տարել էին միայն ժանիքները: Երկրի վերջին հինգ նախագահները հետևել են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը: Ջրհեղեղի դատարկած վեց գյուղերը արդեն վերաբնակիչներ են ապրում: Ժլատորեն բաշխվել են թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը:

3.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն: Օրինակ`

Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:

Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:

Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի: – Բոլոր գրքերը երեք հարյուրական էջ ունեն:

Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
-Այդ օրը նրանցից յուրաքանչյուրը երեսուն կիլոմետր անել էր անապատով:

Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
-Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, մարդկանցից յուրաքանչյուրը օրական ծախսում է քսանական լիտր ջուր:

Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
-Ժամանակակից մեծ քաղաքում բնակիչներ ամեն մեկը օրական մոտ չորս հարյուր լիտր ջուր է ծախսում:

Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:

Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
-Հյուրանոցի սենյակների վաթսուներորդ համարում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:

Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
Քաղաքի հարյուր երեսուներեք դպրոցը նոր էր կառուցվել:

4.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Այսպես, այդպես, այնպես, նույնչափ, որքան, ինչպես, ոչինչ։

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:
Ինչու, որտեղ, ինչպես, որքան, որպիսի, որերորդ։

5.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

Մեր բակի բոլոր տղաները գնացին խանութ։

Բոլորը մարդիկ շատ բարի են։

Ամբողջ դասարանը գնաց դիլիջան ճամփորդության։

Մեր դպրոցում ամեն ինչ շատ հետաքրքիր է։

Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքների համար։

Ամեն մի կենդանի ունի իր լեզուն:

Հայոց լեզու

06.11.2024

Ամոթը այն է որ մարդ ամաչում է ինչ որ մի սխալ անելուց բոլորի մոտ կամ մարդը ամաչում է ինչ որ մեկից։Ամոթ ունի ամեն մարդ։


Սերը այն է որ մարդը ինչ որ մեկին շատ է սիրում կամ ամեն մարդ իր մայրիկին և հայրիկին շատ է սիրում։


Հարգանքը այն է որ մարդը դասատուին հարգում է։Ամեն մարդ իր ծնողներին հարգում է։Ամեն մարդ իր մոտիկներին հագում է։

Հայոց լեզու

08.11.2024

1.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նոր տուն կառուցելու  համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտ  նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտ լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուղտ համառում էր  ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուխտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)

2.Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:

Մեր մարզիկները  ավետեցին  մրցաշարում տարած  հաղթանակը:
Երկու  ընկերները շարունակ  վիճում  են:
Տուն գնալիս հանդիպեց մայրիկին:
Քեզ համար նա բանաստեղծություն է հորինել:

3.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ

4. Տրված բառերում գտի´ր հնչյունափոխված արմատները:
Ծնունդ, գետնուղի, կրթաթոշակ, սնափառ, մամռապատ, գիտարշավ, հնձվոր, սգվոր, քննություն, լսարան, նստացույց, լրջմիտ,  ուղեկալ, մրրկածեծ, շրջազգեստ, կավճաման, սուզորդ, չվերթ, իշուկ, պտուտակահան:

5. Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:

Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակերես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ :

Հայոց լեզու

06.11.2024

1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտություն)  էր նայում (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտք) ու կարճ (շալվար)  թռչկոտում էր (պարտեզ),  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ) և (աչքեր)  խելացի (արտահայտություն) արդեն հասուն (տղամարդ)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառ) ձգվող նեղ (արահետ), արևի շողերը (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգ)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխ)  ցույց տվեց բարձունքի (ճեղք)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչ)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտ):

Վարդանը հպարտությամբ  էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով  թռչկոտում էր պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջերով և աչքերի  խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառում ձգվող նեղ արահետ, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով  ցույց տվեց բարձունքի ճեղքից  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտում։

2.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել, հմայել, հանգցնել, հուզվել, շողալ, մարել, դյութել, մասնատել, վրդովվել, պառակտել, ճառագայթել, շիջել, ալեկոծվել, կախարդել, փայլել:

պառակտել, մասնատել
պախարակել, փնովել
մարել, շիջել
հուսահատվել, հուսալքվել 
ապականել, արատավորել


3.Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
հոդակապովՋուրակայուն, լուսատու, հացադուլ, որսաբեր, երգչախումբ, արնախում, արվեստագետ, աստղաբաշխ, օգտագործել
անհոդակապՋրառատ, լույսաղբյուր, հացթուխ, որսորդ, երգարվեստ, արբու, պարարվեստ, գիսաստղ, բազմօգուտ

4. Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:
Մեկ-մեկտեղանոց, մեկամյա
տասը-տասանիշ
երեք-երեքամսյա, երեքանկյուն
հազար-հազարաբարդ
հինգ-հինգակատար,հինգական
միլիոն-միլիոնանոց,միլիոնաբնակ
երկու-երկուական,երկուհազար
հինգ հարյուր-հինգ հարյուրամյա
երկրորդ-երկրորդական

Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
հորդ անձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ. հորթ)
Նա  հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր  կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
կտրիճ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ)

04.11.24,8-րդ դասարան,հայոց լեզու

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառասնօրյա, զրոհիսուներկուերորդ, քառակի, ութսուներկու-ութսուներկու, մեկական, հնգյակ, չորսբոլորը, երեք չորրորդ:
բ. հնգաթև, տրիլիոն, քառակի, տասը-տասըմեկմեկուքսանհինգերեք յոթերորդ, առաջին, տասնավոր:
գ. հարյուրտասնմեկերորդ, հնգամյա, վեց-վեց, քառանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. եռակի, առաջին, հարյուր մեկքառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. երկրորդական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսունհազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. հարյուրերորդ, մեկ չորրորդ, բյուրավոր, երեսուներկուերորդառաջին, տասնմեկ:
բ. յոթնյակ, հինգերորդ, երկրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդչորրորդ:
գ. երեքական, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդերկրորդ, երրորդություն:

4. Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. հարյուր-հարյուր, երկակի, յոթական, ինը տասներորդ, հինգական, ութերորդ:
բ. մեկուսի, ութ-ութ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

5.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հինգամսյա
մեկ ամիս-մեկամսյա
ութ ոտք ունեցող-ութվոտնուկ
հարյուր տարի-դար
ութ հոգուց բաղկացած-ութհոգանի
հազար տարի-հազարամյա
չորս հոգուց բաղկացած-չորսհոգանի
երեք ամիս-եռամսյա
երեք հոգուց բաղկացած-երեքհոգանի
երեք ոտք ունեցող-

Հայոց լեզու

30.10.2024

Ածական

1.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի: Ալեծուփ-բարդ,
մեծ-պառզ,
ուժեղ-ածանցաոր,
հոտավետ-ածանցաոր,
հորդառատ-բարդ,
առևտրական-ածանցաոր,
հոդային-ածանցաոր,
ոսկեհուռ-բարդ,
խոշոր-պառզ,
սիրելի-ածանցաոր,
միջմոլորակային-բարդ ածանցաոր, ահեղամռունչ-բարդ ածանցաոր, համեստ-պարռզ, մարդամոտ-բառդ:

2.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:

Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն,անիմաստ,անգույն,ոսկեղեն-ոսկյա,երկաթյա,անհամ

3.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստահել-վստահելի, համակրել-համակրելի, բացատրել-բացատրելի, դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզիչ, բարկանալ-բարկացուցիչ, վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

4.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթգլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդուն, բրդոտ, գունեղ, թևավոր, ուժեղ, եռամյա, տասնամյա

5.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղեղ, արևելյան, Երևանյան, ընկերական, կծու, ազդակ, թրթռան, հնչեղ, շաչյուն, խոհուն, դողդոջյուն:

6.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:

Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ-Ահեղ շաչյունով փոթորիկ
Քաղցրահնչյուն մեղեդի-քաղցր հնչյունով մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ-քնքուշ շռշյունով զգեստ
Բարեհնչյուն ձայն-բարի հնչյունոցվ ձայն
Դառնահնչյուն ոռնոց-դառը հնչյունով ոռնոց

8-րդ դասարան,հայոց լեզու

16.10.24

1.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիկան խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքնի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2.Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վարձու, կարգաապահ,  բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօդյա, անդորություն,  անդրավարտիք, սիգապանծ,  խորդուբորդ,  կմաղք,  կցկտուր,  ճեպընթաց, դժողք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն
մրջնաբույն, մասնաբաժին, խոժոռադեմ, երաշտահավ, բեռնախցիկ, խոտհունձ

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

ենթասպա, նախագիծ, արտասահման, վերադարձ, հարատև, առաջնագիծ

5.Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել-Հիմնահատակ կործանել՝ ավերել:
Նա քարը քարին չթողնելով ավերեց կյանքը։

6. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ-Լինում են ձկներ, որոնք կարող են դուրս գալ ափերից։
Երբ նա ձայնը բարձացրեց իմ վրա , ես ափերից դուրս եկա։

7. Տրված  դարձվածքով  կազմի’ր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել-Սա քո վերջին շանսն է, խելքը գլուխտ հավաքիր։

8.Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

Դժբախտ, թշվառ, անբախտ, չարաբախտ, տարաբախտ, ապերջանիկ

հին հնամենի հնօրյա հինավուրց, վաղեմի,

փնթփնթան, դժգոհ, դժկամ

անկայուն, երերուն, անհաստատ, խախուտ

տոկուն, դիմացկուն, պինդ,

8. Առանձնացրու’ հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ

ցասում ֊ թախիծ

անդրավարտիկ ֊ տաբատ

մթնշաղ ֊ երեկո

արփի ֊ արեգակ

փափագ ֊ բաղձանք

արգասիք ֊ արդյունք

9.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

երանգավառ֊ դժգույն

կարևոր ֊ երկրորդական

խորդուբորդ ֊ ողորկ

համր ֊ խոսուն

տամուկ ֊ չոր

փոքրոգի ֊ վեհանձն