Category Archives: Մայրենի

17 մարտի

հինգշաբթի

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիթսուն, վեց տասնյակ, յոթ տասնյակ,    ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունենև որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:


            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

231. Պարզի՛րթե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

Տեքստային աշխատանք

15-մարտի

397. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:

398. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

Ես հակված եմ առաջին տարբերակին որովհետև Աֆրիկայում կոշիկ չեն հագնում։

399. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Ընտրում եմ երկրորդ տարբերակը․Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների: Որովհետև ագահը ժլատից ինչքան էլ ուզի ,ոչինչ չի ստանա՝ իրենք իրար նման են։

Հայրենիքում

Մարտի 10

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

24Փետրվարի

Հինգշաբթի

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Մենք գնացել էինք անտառ,սունկ հավաքելու։

Մեր դպրոցի ճանապարը անցնում է անտառով։

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան,պահարանի,պահարանից,պահարանով,պահարանի մեջ,

պահակ,պահակի,պահակից,պահակին

խողովակներ,խողովակների,խողովակներին,խողովակներով,խողովակների մեջ։

դարակներ,դարակների ,դարակներից,դարակներին,դարակներով,դարակների մեջ։

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից-շենքից-գյուղից,

շենք-ափ-գյուղ,

գյուղին-ափին- շենքին

շենքով-գյուղով,ափով,

գյուղում-շենքում

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛րՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

գիրքը պայուսակում, գրադարակում,հեռուստացույցում,պահարանում,սեղանում,ձեռքում,աթոռում,լճում

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելովՏրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

Երեխան դպրոցում

Երեխան տանը

Երեխան դասարանում

Երեխան բակում

Երեխան փողոցում

Երեխան մանկապարտեզում

14-18 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ

5-րդ դասարան

Երկուշաբթի

14 փետրվարի

Գործնական քերականություն 5

Գոյականի տեսակները

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Ընդհանուր հասարակ տրվող անուններ են։


Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Հատուկ անուններ

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Ա խմբի բառերը հասարակ գոյականներ են,իսկ Բ խմբի բառերը՝ հատուկ գոյականներ են

181. Բացատրի´րթե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին-ցի ածանցով կազմված բառերը գրվում են մեծատառով անվանումների ժամանակ։

182. Բացատրի՛րթե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

Շուշանն-շուշան

Երկաթի -երկաթ

Ձախորդ-ձախորդ

Առյուծ-առյուծ

Երզնկացին-Եռզնկա

Արևելցուն-արևելք

Արքաների-արքա

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Անձ են ցույց տալիս

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

Առարկաներ են
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ հատուկ և հասարակ:

Հինգշաբթի

17 փետրվարի

Գործնական քերականություն 5

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Գոյականի թիվը

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                          բ) Մանուկներ                      գ) Հատիկներ
      դեղձանիկներ                                 երեխա                                  կապիկներ
      վագրեր                                             պատանիներ                       ձագուկներ
      առյուծներ                                        երիտասարդներ                 կանայք
      սիրամարգ                                       մարդիկ                                 տանտիկիններ

Յուրաքանչյուր շարքի չորս բառերը հոգնակի են,իսկ մեկ բառը՝ եզակի։

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:-եզակի

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:-հոգնակի

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:-եզակի
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ,մայրեր,մատանիներ,տատեր,կատուներ,թութակներ,գրպաններ:-հոգնակի

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ-ծառեր, ձայն-ձայներ, հոտ-հոտեր, քար-քարեր, կով-կովեր, արջ-արջեր, փունջ-փնջեր, լուր-լուրեր, բառ-բառեր, բեղ-բեղեր, հայ-հայեր, հայր-հայրեր, ցեղ-ցեղեր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, սյուն-սյուներ, պատ-պատեր, հույն-հույներ, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-քթեր. քույր-քուրեր, մայր-մայրեր, ձեռք-ձերքեր, ոտք-ոտքեր, տատ-տատեր, պապ-պապեր:

Այս միավանկ բառերին հոգնակիի դեպքում ավելանում է եր վերաջավորությունը։
Բ. Եղբայր-եղբայրներ, աթոռ-աթոռներ, պապիկ-պապիկներ, տատիկ-տատաիկներ, գրպան-գրպաններ, թութակ-թութակներ, եղնիկ-եղնիկներ, ոչխար-ոչխարներ, սեղան-սեղաններ, թռչուն-թռչուններ, մեքենա-մեքենաներ, բարեկամ-բարեկամներ, աշակերտ-աշակերտներ, մատյան-մատյաններ, հեռախոս-հեռախոսներ, ծաղկավաճառ-ծաղկավաճառներ. պանրագործարան-պանրագործարաններ:

Այս բազմավանկ բառերին հոգնակիի դեպքում ավելանում է ներ վեռջավորությունը։

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.-գրպաններ,սեղաններ,թռչուններ,մատյաններ, պանրագործարաններ։
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Գործնական քերականություն 31-04 փետրվար

Տեքստային աշխատանք

396. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրիր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում գյուղացիները: Նրանք ինչո՞ւ դիմեցին Թումանյանին: Բանաստեղծն ի՞նչ որոշեց: Գյուղացիներն այդ որոշումն ինչպե՞ս ընդունեցին:

Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել: Գյուղում մնացած հորթերն ու կովերը փչացնում, տրորում էին արտերը: Գյուղացիները պահանջում էին, որ բոլոր կովերն անմիջապես սար տանեն, իսկ կովատերերն իրար էին մատնացույց ու մեկը մյուսի վրա գցում։ Մարդ են ուղարկում Թումանյանի հետևից: Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում: Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խոսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, մի սրտալի խոսք ասում, կատակում: Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ` գանգատի, խորհրդի, խոստովանության: Նա կարքադրեց՝

-Տղե´րք, գնացե´ք մի քիչ հանգստացե´ք, հետո դուրս եկեք, ինչքան կով, հորթ տեսնեք էս հանդում` քշենք, տանենք, ազգային անենք: Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց: Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չէր մնացել: Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը:

Խոսքի մասեր

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ

Ա- ածականներ

Բ-բայեր

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Այդ բառերը կոչվում են ածականներ և պատասխանում են ինչպես ու ինչպիսի հարցերին։

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

Կարմիր արև, ուրախ օր, խշխշխան առվակ, մեծ հեռուստացույց, հետաքրքիր գիրք, խելացի մարդ

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Ածական-Բարակ, գանգուր,առասպելական,քառաձի,ստորին,վերին,հեռատես։

Գոյական-բարդի,մազեր,քաղաք,կառք,շերտ,հարթակ, գիտնական:

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Գոյական-Կաղնի,աղջիկ, գետ, բուք,ճշմարտություն,Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց,Հայաստան,վարդ, Վարդուհի,լիճ, ալիք,մարտ, մարտակառք, կառապան,եռանիվ, հեծանիվ,պատմություն,թռչուն, թռիչք,գարուն,արև

Ածական-Հայտնի, մեծ, կանաչ,բարի, տգեղ,անտուն, բարկացկոտ,գունավոր, խակ,հետաքրքիր,փշոտ,հզոր, բարձր,հմուտ, մարտական,ալ,պատմական,խիզախ, բարի, բարեկամական, շքեղ,գարնանային, արևոտ,երկար

164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա                                 Բ

Մեծ                 —           մեծանալ
բարձր —           բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ

Ա- ածականներ, Բ- բայեր

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

Մակբայեր- լրացնում են բային։

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

շտապ,դանդաղհաճախհեռու,Ուշ,Կրկին– մակբայեր

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու տնօրենը պատմում Էր, որ այդ փղի կապեր քանդելու հմուտ վարպետ էր: Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր ոտքերը կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության դուռը, որտեղ նրան բանտել են: Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյունները մի տեսակ թափառաշրջիկ կյանք էին վարում: Դրանք գիշատիչ, քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիների բոլոր կենդանիները փախչում են քոչվոր մրջյունների բանակ:
Մինչև անգամ հսկա փիղը շտապում ք գլուխն ազատել, նրանցից:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյունները նրանցից միայն կմախք են թողնում:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառ որս անել:
Հյուրերն իջնել պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն այգում:
Ափ ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդ:
Խառը մտքերը անտառ էլ հանգիստ չեն տալ ինձ:

Նախադասությունների իմաստը կորում է։

4 փետրվարի

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

 Քույր- հարազատ

եղբայր-հոգատար

մայր-բարի,գեղեցիկ

հայր-համբերատար

տատիկ-ծեր

պապիկ-զարամյալ

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Սիրտ-սրտաին, վախ-վախկոտ, քար-քարոտ, մայր-մայրական, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցյին, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ,ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-Ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:


            Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղճկունհաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս : Այնտեղ դա օգտագործվում էր որպես , մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը  օլիմպիադաների  մասն էր:

Ածականները հանելիս,կորում է նկարագրությունը։

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:


Համեմատի՛ր. տրվա՞ծթե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտկեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

            Ասում են, թե  կոկորդիլոսն իր  զոհին ուտելուց հետո  արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ  կոկորդիլոսը  զոհին խղճո՞ւմ է:  մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող հեղուկ է առաջանում: Այդ ,  լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Ածականները հանելիս երկրորդ մասում կորում է հեղինակի վերաբերմունքը։

220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

            Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով: Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի   լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու,  անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով,  արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ  առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն  դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են նախշերով:  հարկերում կանգնեցված են  սյուներ, պատերին կարելի է տեսնել  զարդանախշեր:

Ածակնները հանելիս գեղեծկությունն ու նկարագրությունը կորում է։

Առաջադրանքների փաթեթ 13-17 դեկտեբերի

5-րդ դասարան

14 դեկտեմբերի

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարել առաջադրանքները։

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

Պատասխանում են ինչպես և ինչպիսի հարցերին:

169. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

171. Նախորդ չորս վարժություններում կարևորված բառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:

Այդ բառերը կոչվում են մակբայեր:

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը կապեր քանդելու հմուտ վարպետ էր: Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր ոտքերի կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության դուռը, որտեղ նրան բանտել էին: Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյունները մի տեսակ թափառաշրջիկ կյանք են վարում: Դրանք գիշատիչ քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիների բոլոր կենդանիները փախչին քոչվոր մրջյունների բանակ:
Մինչև անգամ հսկա փիղը շտապեց գլուխն ազատել նրանցից:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյունները նրանից միայն կմախք թողեցին:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառ որս անել:
Հյուրերն իջնել պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնել այգում:
Ափ ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդ:
Խառը մտքերը անտառ էլ հանգիստ տալ ինձ:

Նախադասությունները կորցրեցին իրենց իմաստը:

175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:

Իշխան գոհ այդ խոսք և առատ վարձ ծերունի:

Իմաստ չկա:

Գործնական քերականություն 5. կատարե՛լ առաջադրանքները

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերըԲարձրաձայն կարդա´ և գտի՛րթե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´րՈւղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

լայնէկրան,էլեկտրաէներգիա,հեռուստաէկրան

Հարիկս գնեց լայնէկրան հեռուստացույց:

 130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

կեսօր,բացօթյա,նախօրոք

Մեր ընտանիքով նստած էինք բացօթյա սրճարանում: