Category Archives: Մայրենի

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Այս պատմության իմաստը այն է, որ դու քեզ քեզնից առավել մի ներկայացրու ,օրինակ՝ լուն իրեն հսկա փղի հետ է համեմատում, կրիան իրեն առյուծի տեղ է ներկայացնում։Նույնը մարդիկ են չպետք է համեմատվեն, ամեն մեկը մեկ անհատ է իր արժանիքներով ու բնավորությամբ։

Պուճուր մարդիկ մեծ երազ կտեսնեն։

Գործնական քերականություն

1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):

Ամառվա ամենահետաքրքիր օրը դա մեր ճամփորդությունն է ընտանիքով Գյումրի։Որտեղ մենք մասնակցեցինք Ռեինկարնացիա խմբի և մեր Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգին։ Մենք բոլորով երգեցինք,պարեցինք և շատ ուրախացանք։

3.            Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

դարպաս,Եղինջ,թակարդ,կաթսա,շյուղ,պատշգամբ,սրճեփ:

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Ամեն շաբաթ մենք գնում ենք պապիկիս և տատիկիս տուն։Այնտեղ կա մի մեծ այգի,որտեղ աճում են բազմատեսակ ծաղիկներ,որոնց վրա միշտ թիթեռներ են նստում։Կան մրգատու ծառեր՝ կեռասներ ,բալենիներ։Պապիկս ունի մեծ գրադարան, որտեղ կան շատ գրքեր ու որոնք թանկ են պապիկիս համար

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Ուսումնական նյութեր

06.09.22

  1. Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի երկրորդ հատվածը։ Պատրաստվի՛ր տեքստն ամբողջությամբ քննարկելուն։

2-րդ հատված

Հայոց առաջին դպրոցները

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

2.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Այն ժամանակ դպրոցներում աշխատում էին դպիրներ և գրագիրներ, իսկ հիմա ուսուցիչներ,քարտուղարներ և գործավարներ։ Տնօրենին անվանում էին ումիա ։Առաջին դպրոցում ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել, իսկ մեր դպրոցում կարող ենք օգտվել համակարգչից և գնալ գրադարան։Մեր մոտ երկաթյա կամ փայտյա նստարաններ են, իսկ այն ժամանակ աղյուսից թրծված նստարաններ էին,դասերը զրույցելով և զբոսնելով էին անցկանում։ Այստեղ սովորում են աղջիկներ և տղաներ, իսկ այնտեղ միայն տղաներ էին սովորում։

3.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

Ես ,եթե դպրոցի հիմնադիրը լինեի դասամիջոցները ավելի երկար կլինեին։Ամեն տեղ գլուխ կգովեի։ Դպրոցում կունենայի դասասենյակներ ,որոնք կլինեին ժամանակակից համակարգչային խաղերի համար։

05.09.22

1.Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի առաջին հատվածը եւ պատրաստվի’ր քննարկման ։

2.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։

Առաջին դպրոցները

1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

 

***

—————

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

երևան են հանել-Հատնաբերել , Հատնագործել

պնակիտ-Քառանկյունի փոքրիկ տախտակ, որին կպցրած թղթի վրա գրում Էին այբուբենը՝ սովորելու համար:
Քարե տախտակ:

շումեր-Սումեր

դպիր-քրտուղար,գիտուն մարդ

գրագիր-գործավար

 ումիա-տնօրեն

նշմարելի-անտեսանեսլի

թրծված-շինված

ճեմել-զբոսնել

պերիպատետիկ-զբոսնողներ, ճեմողներ:

Հաշվետվություն

Բլոգ՝https://roberthakobyan.school.blog/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Այս տարի մայրենի լեզվի մեր դասերը շատ հետաքրքիր էին ու բազմազան։ Խաղեր ենք խաղացել , նաև խաղեր ենք ինքներս սարքել ։ Մասնակցել ենք Կոմիտասյան ընթերցումներին, սովորել ենք մեր մեծ երգահանի երգերը։Անցել ենք մեր հայտնի բանաստեղծների ՝Հովհաննես Թումանյանի,Եղիշե Չարենցի բանաստեղծությունները, հեքիաթները ,պատմվածքները։Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի բանաստեծությունները, օրինակ իմ սիրած բանաստեծությունն է՝<<Ուլունք>>,<<Արագիլ>>։

17․05․2022

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

257. Գրի՛րթե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ էև ընդգծի՛ր այն բառըորը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:Դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:Նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:Մենք
            Հետաքրքիր բան եք մտածել:Դուք
            Մեզ ամեն տարի այցելում են:Նրանք

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛րոր նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրելթե ինչո՞ւ է այդպես):

            Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի: Անհամբեր սպասում եմ նոր թռիչքի:
            Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:Հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:
            Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:Ամեն ինչ պատմել էինք, ավելացնելու բան չունեիր:
            Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը: Որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:
            Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:Անպայման կգան, սպասի՛ր:
            Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ։Մեծահոգաբար թույլ տվեց, որ նորից սկսեմ:
            Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:Մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:
            Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:Ամռանը սարերում եղել ե՞ք:

259. Պարզի՛րթե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:Ես
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:Մենք
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:Դու
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:Դուք
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:Նա
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:Նրանք

260. 259-րդ վարժությունը կարդա՛ և վերականգնելով գործողություն կատարողը՝ պարզի՛ր, թե բայերից բացի, ո՞ր բառերը դեմք ունեն:Ես ,Մենք ,Դու ,Դուք ,Նա, Նրանք

16.05․2022

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

            Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին էիր մտածում, որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել        նրան:
            Մտածիր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա-եզակի: Տեսանք-հոգնակի: Փնտրում ես-եզակի: Վազում եք-հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն-հոգնակի:

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա,         գրավել է, կգտնեմ: եզակի
            Բ.
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի    հասկանաք, գրավել են, կգտնենք: հոգնակի

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնկի :
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն: Գոյականները

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: – Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:Դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:Նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:Մենք
            Հետաքրքիր բան եք մտածել:Դուք
            Մեզ ամեն տարի այցելում են:Նրանք

04-06 մայիսի

չորեքշաբթի-ուրբաթ

Բայ

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպել, ծաղիկ-ծաղկել, վար-վարել, կար-կարել, երգ-երգել, ժողով-ժողովել, օճառ-օճառել:
բ) Գող-գողանալ, վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ(իջ)-իջնել, մայր-մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ, ճերմակ-ճերմակել, դալուկ-դալկանալ, ծանր-ծանրանալ:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ-նստել, սահ-սահել, վազ-վազել, կարդ-կարդալ, խաղ-խաղալ, տես-տեսնել, հաս-հասնել, հագ-հագնել, փախ-փախչել, սառ-սառչել, թիռ-թռչել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:Բառերին ավելացել է ել մասնիկը։
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:Բառերին ավելացել է ալ և անալ մասնիկները։