Category Archives: Մայրենի

29.09.22

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

խփում

մարդ

թախտին

կարճ

   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ սխալ է

ձեռք մեկնել-Մուրալ,օգնել,ծուրացնել, հափշտակել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

կամակոր-Ածական

երկրի-գոյական

երկար-ածական

նա-դերանուն

դերձակը-գոյական

ասում է-բայ

թաքցնում-բայ

հնարագետ-ածական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի  գնա:

  

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:  Թագավորը շատ կամակոր  և քմահաճ է լինում։
8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: Մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։

28.09.22

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Քո կարծիքով ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Հացը»:Որովհետև հեղինակը կապում էր աշխատանքը հացի հետ։
  • Հաց բառով գտիր և գրիր առածներ, ասացվածքներ:

Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:

Հացի կտրածը թուրը չի կտրի։

27.09.2022

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Մեղադրիր տղային։Չպետք է սուտ խոսել ու պետք է օգնել մեծերին։
  • Արդարացրու տղային: Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:Ինքը արդար չէր,ես իրեն չեմ կարող արդարացնել։
  • Խորհուրդ տուր տղային։Պետք է չխաբել և ծույլ չլինել։

23․09․2022

Հարցեր և առաջադրանքներ՝

1․Բացատրիր ընդգծված բառերը:

նիրհ-Քուն

 կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ

Խաշամ-խազալի, [գոյական] (հավաքական, ժողովրդական)
Աշնանը ծառերից թափված տերևներ

2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը` Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է, և միակ տգեղը ես եմ:Որովհետև ինքը իրեն մեղավոր էր զգում։

22.09.2022

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

..Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն կարմիր,կապույտ,ծիրանագույն գույներից էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ոսկեգույն էին: Կենդանիներն տարօրինակ էին: Քաղաքը այդպիսին էր, որովհետև Մարդիկ շատ ուրախ էին։Մարդիկ զբաղվում էին նկարչությամբ: Մեզ ընդունեցին մեծ ուրախրությամբ ու մենք սկսեցինք միասին ներկել քաղաքը։

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա-ես-եզակի: Տեսանք-մենք-հոգնակի: Փնտրում ես-դու-եզակի: Վազում եք-դուք-հոգնակի: Կտա-նա-եզակի: Կհասնեն-նրանք-հոգնակի:

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Գոյական-Ծաղիկ.ժամացույց.ջուր.սար.մարդ. երեխա.նավաստի.օձ,առվակ.գարուն,թիթեռ, պահակ, նավակ.հատիկ,

Ածական-ջինջ․բուրավետ.մեծ.ջրոտ.ուրախ.ծաղ­կավետ.Հրաշալի․մաքուր.ճկուն.Սև.Ինքնաթիռ․պայծառ,սպիտակ,Գաղտնի,ոսկեզօծ,երկաթյա:

Բայ-վազել․թրթռալ.թիավարել․գնալ․լողալ.վազվզել.սողալ,իջնել,՜բացվել, չխկչխկալ,գոռգոռալ,բարձրանալ,պահել,Ոսկեզօծել,

16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ-երբեք. անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, , բացահայտ-գաղտնի. թույլ-ամուր. վերջին-առաջին. Համաձայնել-հրաժարվել. հանգստանալ-աշխատել. գտնել-կորցնել. . Հավաքել-վատնել, աջ-ձախ. արթուն-քնած:

17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա            Բ

գոոոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

Ա խմբի բառերը ածականներ են,Բ խմբի բառերը՝ բայեր։

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:- Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: Դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: Նա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Մենք

Հետաքրքիր բան եք մտածել:Դուք

Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-Բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայորդի, հույների երկիր-Հունաստան,  փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

20․09․2022


Գործնական աշխատանք

1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց-անկշտում, զգաստ-զգոն, լիովին-ամբողջապես, գթալ-կարեկցել, ժրաջան-ջանասեր, ամբոխ-բազմություն։

Բ.Լուրթկապտագույն, համամիտհամակարծիք, տոկուն-կայուն,հաղթանդամ-մեծամարմին, ալևոր-զառամյալ, խարդախ-ստահակ։

Գ) զեփյուռ-սյուք, ճգնել-ջանալ, պերճ-շքեղ, ձանձրալի-տաղտկալի, ճիրան-մագիլ մեծանուն-անվանի, մագիլ :

2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին

Հանգստանում էր հողմը բացատում

Ականջն ամպրոպի ազդանշանին:

3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-Կենդանացնել

Գ. Սիրտ անել-Համարձակվել

Դ. Լույս սփռել-Բացատրել

4.Համացանցից  որոնել եւ գտնել   ութ  դարձվածք,  բացատրել  դրանց  իմաստը,այնուհետ  կազմել  նախադասություններ։

աչքը ծակ-Մեր հարևանի տղայի աչքը ծակ էր։

կոպեկի համար մեռած-Մեր հարևանը կոպեկի համար մեռած էր

19.09.2022 Գործնական աշխատանք

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ միայն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

Բ. Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնջվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

Գ.Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ընկնում են գերանները: Վիեննացի մի փայտավաճառ այդպիսի իրադարձությունը երբևէ բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ ել ձրի հավանում է կառույցի փայտից մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդիոններ են սարքվում:

2. Այբբենական կարգով դասավորի՛ր.

  • Դասավանդողներիդ անունները,
  • Անահիտ
  • Անի
  • Աչեր
  • Երանուհի
  • Հասմիկ
  • Մերի
  • Նունե
  • Ռուզան
  • Վարսինե
  • Դպրոցական առարկաների անունները, Անգլերեն, բնագիտություն, երգ, մաթեմատիկա, մայրենի, պատութուն ռուսերեն:
  • Քո սիրելի ստեղծագործությունների վերնագրերը:
  • Եղիշե Չարենց Ես իմ անուշ Հայաստան

3. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիաական, հեքիաթային, ոսկյա, հրյական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

4.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել:
Անթիվ ու բյուր են աստղերը:
Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից:
Ասյան երբևէ կհաբյուրնգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից:
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է:
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է:

14.09.2022

1. Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում:

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին:

Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում:

Տաճարի զարդանախշ արտացոլված է մեր երկրի բնությունը:

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր:

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ:

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված:

Թե մազերը  սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է:

Նվերը մի գեղեցիկ սանր էր:

Նա մի շատ բարի կախարդ էր։

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր:

Եկողն ամենաչար կախարդ էր:

Հավաքվեցին չար ու բարի կախարդները:

Պատին մի աղջկա նկար էր կախված:

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր:

13.09.2022

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք-Տպագրված (հնում նաև ձեռագիր) աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով:

դիմակ-Ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած մարդու կամ կենդանու դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին:

դերասան-Թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար:

ընկույզ-Ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով:

ժպիտ-Դեմքի շրթունքների, աչքերի մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն կամ արտահայտում է ողջույնի՝ գոհունակության՝ հաճելիության ևն զգացմունք, թեթևակի անձայն ծիծաղ:

երեխա-Նորածին աղջիկ կամ տղա:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:Ռոբերտը սպորտի դահլիճ գնաց։

Ի՞նչը ի՞նչ եղավ:Ապակուց ափսեն ընկավ կոտրվեց։

Ովքե՞ր ի՞նչ են անում:Մենք դասարանով թատրոն ենք գնում։

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Ուժեղ քամուց լույսերը անջատվում են։

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Պատասխանում են ի՞նչ ,ո՞վ հարցերին։Առարկա,Գոյական

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

12.09.22

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր: Այս պատմությունը կույր մարդու մասին է, ով ամեն ինչից դժգոհ էր։

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին: Այս պատմությունը դժգոհ ու անշնորհակալ մարդու մասին է, որին բոլորը խղճում էին ու օգնում ,իսկ ինքը ամեն ինչից դժգոհում էր։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Ժլատը տապակից էլ է ուզում յուղ հանել

Անկուշտ մարդը նման է այն օձին, որ փղին էլ է ուզում կուլ տալ

Երբ վերցնում է, հազար փութն էլ է քիչ, երբ տալիս է, մի ֆունտն էլ է քիչ