Category Archives: Մայրենի

02․11․2022

1.Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքից դուրս գրի’ր ածանցավոր բառերը եւ ընդգծի’ր արմատը, ածանցը։ Որոշի’ր նաեւ ածանցի տեսակը։

բրդոտ,փոքրուց,անծանոթ,մարդկանց,քաղցած,հավատացած,հաչոցով ,սովորաբար,

զսպված,տարակուսած,ընդհատեց,կլանչոց,անհանգստացավ,չհամբերեց,անհանգիստ,

ծածկված,ձյունով,նկատելով,ածելով,դարձիալ

21․10․2022

3-մաս․

Ստեփան Զորյան․ «Չալանկը»

Առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում

համբերել- փ լսում ենք, բ գրում

մարդ- թ լսում ենք, դ գրում

հագնվել-ք լսում ենք, գ գրում

2․Վերնագրիր 3-րդ հատվածը

Հավատարիմ Չալանկը

3. Ունե՞ս որեւէ կենդանի։ Պատմի’ր կենդանուդ արկածների մասին, եթե այն շուն է, ապա փորձիր զուգահեռներ տանել Չալանկի հետ։

Ես շուն ունեմ ,բայց տատիկիս տանն է ապրում։Կապ չուն,ի որ մենք ուշ-ուշ ենք հանդիպում, միևնույնն է նա միշտ մեզ տեսնելիս ուրախությունից սկսում է թռչկոտել։Չալանկի նման հավատարիմ շուն է ու պահպանում է տատիկիս այգին։

4. Մեկնաբանի’ր` Շանն ախպոր պես պիտի սիրել…

Շունն այնքան հարազատ է,որ եղբոր նման պիտի սիրես։

Ստեփան Զորյան․ «Չալանկը»

2-մաս

20․10․2022

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

չարդախ- Սրահ, ծածկ:

արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:

2․Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:

Հայրիկը ընդհատեց իմ ու մայրիկի խոսակցությունը։

Տղան տարօրինակ իրեն պահեց։

Ես առավոտյան ուշ եմ զարթնում։


3․Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:

Շան հետ ընկերացի՛ր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր:

Շնից մազ պոկելն էլ է օգուտ:

Երկու դռան շունը սոված կմնա:

Եթե երկու շուն իրար ընկան, թաղում կատու չի մնա:

4․Վերնագրիր հատվածը: Վախեցած շունը

Ստեփան Զորյան «Չալանկը»

1-մաս

18․10․2022

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

քաղցածսոված։

քյոխվիԳյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ:

պատկառանքովՀարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում:

հախուռնԱնխորհուրդ կերպով կատարված, առանց կշռադատելու արված:

տարակուսով– Երկմտել, վարանել։

հատընդհատԸնդհատական, պարբերաբար ընդհատվող:

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

գզիր -Տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա, տանուտերի կատարածու:

սաստիկ-Մեծ ուժով դրսևորվող՝ արտահայտվող, ուժգին, բուռն: Սաստիկ կարոտ՝ քաղց՝ ուրախություն:

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

4. Վերնագրիր առաջին հատվածը: Հոգատար շունը

Մայրենի 14․10․2022.

Մայրը Հ. Թումանյան

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ`

1.Գրի’ր պատմության ասելիքը։

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին։Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Այդ զգացողությունները տալիս են պատմվածքին սեր գարնան հանդեպ և անհամբեր սպասումը գարնանը։

3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

11․10․2022

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ:

Սաղարթ-սաղարթ սարսելով

Ոսկի տերև դարսելով՝

Աշուն քնավ:

Տարափ ու բուք փչելով,

Վայուն-մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

2. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն-Լի, լցված

մառան-Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար,

տարափ-Հորդ անձրև:,

սաղարթ-Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ:,

մառան-Մասնավորապես՝ գինի պահելու նկուղ:

3. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսին է:

1-ին քառյակ Մրգառատ աշուն

2-րդ քառյակ Ոսկե աշուն

3-րդ քառյակ Անձրևոտ աշուն

10․10․2022

Դաշնամուր: Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ`

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։Ամեն մարդ մեկ տաղանդ ունի, օրինակ Բենը դաշնամուր նվագելու տաղանդ ուներ, բայց փող չուներ։ Ու վատը այն է, որ այդ տաղանդը ու շնորքը ցույց տալու համար Բենին դաշնամուր էր պետք։

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։Բենը խելացի էր և ստեղծագործական, առանց ձայնանիշ իմանալու, նա կարողանում էր նվագել։ Վաճառողը բարի էր, որովհետև նա Բենին համոզում էր, որ էլի նվագի, սիրում ու հասկանում էր երաժշտությունից։

գ. Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Էմման լավ ընկեր էր, նա հասկանում էր Բենին ու նույնպես գնահատում Բենին և միշտ Բենի կողքին էր։

03․10․2022

Վիլյամ Սարոյան. «Ծիրանի ծառը»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:

զիլ-Բարձր և սուր (ձայնի մասին):

հափշտակել-Բռնությամբ կամ ճարպկությամբ խլել՝ կորզել, շորթել
Բռնի ուժով գրավել:

վճռական-Որոշումներ՝ վճիռներ ընդունելու մեջ համարձակ ու հաստատակամ, արագորեն որոշում ընդունող
և դրա կատարման մեջ չտատանվող: Վճռական մարդ՝ գործիչ:

  1. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
  2. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր: Ես կարծում եմ,որ գողություն չէ,որովհետև Հենդերսոնը դեմ չէր,որ տղաները ծիրան քաղեին։
  3. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը: Առաջին մաս-Հետաքրքրասեր Յուլիսիսը,մաս երկրորդ-Տղաների ծրագրերը, Մաս երորդ-Ծիրանի գողությունը

4․Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին: Մի օր, տատիկիս գյուղում որոշեցիք ես ու եղբայրներս միասին գնանք դաշտ։Ճանապարհին գտանք երկու հազար դրամ։Ու մեր ճանապարհորդութունը վերածվեց խնջույքի։Օրը շատ հետաքրքիր անցավ։

5․Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:

առաջնորդ-Ղեկավար, պարագլուխ:

վճռական-Որոշումներ՝ վճիռներ ընդունելու մեջ համարձակ ու հաստատակամ, արագորեն որոշում ընդունող
և դրա կատարման մեջ չտատանվող: Վճռական մարդ՝ գործիչ:

հնազանդԱմեն բանում ենթարկվող՝ հպատակվող, լսող, անսացող, հլու:

հռչակավոր –Հռչակ ունեցող, հռչակ հանած, որի հռչակը ամեն տեղ տարածվել Է:

6․Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն-ստո, վճռական-անվճռական, հնազանդ-անհնազանդ, ըմբոստ, մատղաշ-հասուն, հասած, ծեր, ալևոր, պառավ, խակհասուն, հասած :

29.09.2022

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

խփում

մարդ

թախտին

կարճ

   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ սխալ է

ձեռք մեկնել-Մուրալ,օգնել,ծուրացնել, հափշտակել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

կամակոր-Ածական

երկրի-գոյական

երկար-ածական

նա-դերանուն

դերձակը-գոյական

ասում է-բայ

թաքցնում-բայ

հնարագետ-ածական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի  գնա:

  

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:  Թագավորը շատ կամակոր  և քմահաճ է լինում։
8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: Մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորի,նե’լ պատմություն։

Մի տղա է, իրենից շատ ու վստահ։Մի օր դասարանում նա գլուխ գովեց, որ կարող է քառասուն կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնել։ Տղան չէր սպասում, որ դասերից հետո ընկերները սպորտդահլիճում կփորցեն նրան։ Տղան ինչքան ուժ ուներ փորձում էր բարձրացնել, բայց չկարողացավ։ Ու դա իր համար դաս եղավ մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: