Category Archives: Մայրենի

02.03.2023

Մայրենի

24.Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի-ուղղաթիռ,ուղղանկյուն

ուղիղ-ուղիղաչք

աղտ-աղտեղ,աղտոտ

ախտ-ախտաբան

ուղտ-ուղտավոր

թիռ-ուղաթիռ,ինքնաթիռ,թռիչք

թրջ(ել)-թրջանոթ,թրջած,թրջանոց,թրջված,թրջոց

25. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա․
Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապես
կարեկցել-գթալ
ժրաջան-ջանասեր
ամբոխ-բազմություն

Բ.
Լուրթ-կապտագույն
համամիտ-համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր-զառամյալ

Գ․
զեփյուռ-սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-Տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի

26. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում

Մրսում էր կարծես վայրի նշենին

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

 

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-բացատրել

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը» 01․03․2023

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:Միայն նեղացել եմ։
  2. Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

28.02.2023

Լիվինգսթոն Լարնեդ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Կշտամբել-Մեղադրել
    անվճռական-Ոչ վճռական
    նվաստացնել-Ստորացնել
  2. Գրի՛ր բառերի հոմանիշները:

    պարգև-նվեր
    արշալույս-լուսածագ
    նվաստացնել-Ստորացնել
    երկչոտ-վախկոտ
    խոնավ-Թաց
    ծածուկ-Գաղտնի
    տառապել-Տանջվել

21.02.23

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 12-15-րդ առաջադրանքները:

12.Տեքստը համառոտի՛ր ։
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ:Այդ տղային մարդիկ կիսամեռ վիճակում գտան և ջուր տվեցին։Նա շարունակեց ճանապարհը և տեսավ իր ընկերոջը ոտքը կոտրած և նրան շալակեց տարավ տուն ու ասաց, քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

13. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը ասաց․

-Հայտնաբերել եմ նոր աստղակերպ:

Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ։

Նա հայտարարեց․

-Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը:

Իսկույն հայտնվեց գնորդը:Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր:Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրելակերպի երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելը հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրի այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրում ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Ազատությունը այն է ,որ ինչ ուզում ես անում ես։

16.02.2023

2.Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-Աշուն, նղասե-Սեղան, մաիտան-Մատանի, նագուր-Գարուն, կոփիթոր-Փոթորիկ, թոռա -Աթոռ, լագդ-Գդալ;

2․Ախոյան-Խոյ, աղմուկ-Մուկ, հարկատու-Կատու, սուլոց-ցուլ, ելակետային–Կետ, անեզր-Եզ, բոլորովին-Լոր, անհավանական-Հավ, հաղարջենի-Արջ, դեղձի-Ձի։ բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: Առաջին-վերջին

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:Կար-Պետ

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:Ցեց-Վեց,Մեկ-մեխ,երեկ-երեք,Թաս-տաս։

Առավոտ Հովհաննես Թումանյան

15.02.2023

1. Հ. Թումանյանի բանաստեղծություններից մեկն ընտրի’ր եւ ձայնագրի’ր։

2. Հետեւյալ բանաստեղծությունն անգիր սովորի’ր եւ փորձիր մեկնաբանել այն` «Երնեկ թիթեռ ես լինեի…»։Բոլորն էլ ուզում են անհոգ ապրել ,ուզում են ապրել թիթեռի նման,բայց թիթեռն էլ անհոգ չէ, ունի իր հոգսը ,խնդիրները,դժվարությունները։

Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ» ՊԱՏՄՎԱԾՔԸ

14.02.2023

ա․Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

մացառ- Փշոտ

ղաստի- Դիտմամբ

խզարչի-Խզարով աշխատող բանվոր

բ․Գրի՚ր պատմվածքի ասելիքը:Պատմվածքի ասելիքը այն էր ,որ հարուստներն ու աղքատները միշտ պայքրել են իրար դեմ։Բայց խոսքը միշտ հարուստինն է եղել ,իսկ աղքատը միշտ տուժել է։

10.02.2022

Առաջադրանքներ`

1.Ընթերցելուց հետո 7-8 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։Ինձ վրա շատ ազդեց Թումանյանի վարժարանի խստությունը ,բայց Թումանյանը ոչ մի վատ բան չասեց։Շատ զարմացրեց ,որ այդ փոքր հասակից սկել է ստեղծագործել։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։Թումանյանի հայրը՝ տեր Թադեոսը գյուղի քահանան էր նա շատ էր սիրում իր հորը։Նրա հայրը ազնիվ մարդ էր և ազնվական,մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան։Իսկ մայրը՝ Սոնան նույն գյուղից էր սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը։

3.Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։Երբ, որ երեխաներին ծեծում էին, դա այդ ժամանակ նորմալ էր և բոլորը գոհ էին, իսկ հիմա դա նորմալ չէ։Գյուղական վարժարանի Սհակ վարժապետը շատ խիստ էր, ծեծում էր երեխաներին,բայց նրան սիրում էին մեր գյուղում և հիշում էին։Գյուղացիներն էլ շատ քչերն էին բողոքում։Իսկ մեր դպրոցում այդպես չէ ,իսկ մեր դպրոցում ուսուցիչներն բարի էն և չեն ծեծում երեխաներին։

Մայրենի 09․02․2023

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:

Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես Անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց, ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-սփրթնել, պայման կապել-Պայմանավորվել, քիթը կախել-մռայլվել, բերանը բաց մնալ-Ապշել, իրեն պատեպատ տալ-բարկանալ:

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

9.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության թռչնաշխարհը տարատեսակությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական Միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուր ճանաչում ունեն մարդու հարևանությամբ ապրողները և նրանք, որոնց … կենսակերպ առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ:

Մայրենի 07.02.2023

1.Կարդա՛ Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության արտահայտած տրամադրությունը: Վահան Տերյանը այս բանաստեղծությունով ուզում էր ասեր, թե ինչ գեղեցիկ ու լավն է գարունը և ինչպես է շուռջը կանաչում։Գարնան գալը բերում է ուրախ և թեթև տրամադրություն։

2.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝ Միրգ,կախարդանք,երգիչ,նպատակ,մարզիկ,ամիս,իրադարձություն,ծանոթություն

·         Ածականներ՝ կտրիճ, հիշաչար,խիզախ,անօթևան,դժգույն,մտահոգ

·         Թվականներ՝ տասնհինգ,վեց-վեց,չորս

բայ՝ ձերբակալել,քայլել,մաքրել,հնազանդվել,վեհորեն,վազել,բայց

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել-հմայիչ, վախենալ-վախկոտ, երազ-երազկոտ, գրավել-գրավիչ:

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: Ինչպես՞ հրաշալի եղանակ տեսնել այսօր։
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:Գեղեցիկ ծաղիկները պատել էին ճանապարհի մոտի փոքրիկ այգին։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:Տիրում էր խաղաղություն՝ փչում էր մեղմ հովիկը, դաշտում ժպտում էին ծաղիկները և ծփում էին դալար խոտերը։


4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է: