Category Archives: Մայրենի

11.05.2023

Մայրենի

83.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անունկտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղճանապարհ, պղտոր գետ:

Պատասխանում են ինչպիսի հառցին։

84.Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

85.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

86.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

08.05.23

1.Կարդա՛, պատրաստվի՛ր Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործի քննարկմանը։

2.Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։

Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

գոյական-անտառ

ածական-

բայ-

03.05.23

Գործնական աշխատանք

77.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիօն տոննա է
Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեր տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինն հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկըդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորդման վերջը տևող լռություն:
Գ.Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում,  նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խախտում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ, ինչպես թռռունների դայլայլը, աղբյուրների կարկաչյննը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտաոոր ընդունակությունների նվազումը:

78.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել-Իմ քույրիկը վարդագույն ակնոցով նայում է ինձ։
ջրից չոր դուրս գալ-Իմ ընկերը ջրից չոր է դուրս գալիս։
համբերության բաժակը լցվել-Մեր ուսուցչի համբերության բաժակը լցվեց։
ձեռք մեկնել-Իմ դասարանցին ձեռք է մեկնել իմ ընկերոջը։
քաղցր աչքով նայել-Արամը Անիին քացր աչքով է նայում։

79.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձորենի-խնձոր-ենի, տգեղ-տ-գեղ, անհարմար-ան-հարմար, անզեն-ան-զեն, անտուն-ան-տուն, անգութ-ան-գութ , դժբախտ-դժ-բախտ, դժգոհ-դժ-գոհ, լճակ-լիճ-ակ, շնիկ-շուն-իկ, գառնուկ-գար-նուկ,  կանաչեղեն-կանաչի-եղեն, միտք-միտ-ք,  լեռնցի-լեռ-ցի, սարեցի-սար-եցի, գյուղացի-գյուղ-ացի։

80.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

նախածանցանհայտ,անմտություն,հակաթույն,տգեղ,անհոգաբար,անհավատալի,չկամ,արտապատկեր,ենթավարպետ,ներգրավում,անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ։
վերջածանցխնձորենի,մթերային,վերահաշվում,կաղնուտ,միլիոնավոր,ցուցանակ,գերադաս,կղզյակ,հարակից,հայրական,տրամագծորեն,հավաքածու,լսարան, համատեղություն, ծիծաղելի,մորթեղեն, միտք։

թե՛ նախածանց, թե՛ վերջածանց դժգոհություն,

Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան

28.04.2023-02.05.2023

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

 Յոթ ծովերի մյուս ափում
Մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար ծաղիկները համբուրելով: 
Գիշերը տեղ չուներ գլուխը դնելու։

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Ես տղային խորհուրդ եմ տալիս ,որ փորձի ընկերանա նրանց հետ և այդպես բոլորը բարի կդարնան։

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ»: Այդ երկու ձգացողությունները ամենակարևոր ձգացողություններն են՝ առանց սեր ու վշտի շատ դժվար կլինի ապրել։

4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

Ես նախ առաջին կփորձեի հասկանալ և ընկերանալ նրանց հետ։Կաշխատեի օգնել նրանց, որպեսզի նրանք փոխեն իրենց հայացքները։

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:

Ոչ չեմ հանդիպել։

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:


Ածանցավոր-հազարավոր, դյութական, անձավ, անտեր։

Բարդ-հոգեվարք ,քարսիրտ, ծովափ

Գործնական աշխատանք

27.04.23

67.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

25.04.2023

Գործնական աշխատանք

62.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

63.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավաք:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօդևան, բացօդյա:

 64.Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

65.Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

21.04.23

«Վաճառականի խիղճը»

1.Բնութագրի՛ր  հեքիաթի հերոսներին:

2.Արդարացրու՛ կամ մերժի՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։Ես արդարացնում եմ հեքիաթի գաղափարը։

3.Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։Լինում է չի լինում մեկ մարդ։Այդ մարդը շատ բարի և ուժեղ մարդ էր նրա անունը Արման է բայց կար մեկ մարդ որը շատ չար էր և անխելք։Չար մարդու անունն էր Գևորգ։Գևվորգը ուզում էր մարդկանց վնաս տար բայց քանի որ կար Արմանը որը մարդկան պաշտպանում էր Արմանը չթողեց Գևորգին վնաս տալ մարդկանց և Գևորգը արդեն 15-երորդ կռիվը պարտվեց։

20.04.23

«Վաճառականի խիղճը»

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր, կազմի՛ր նախադասություններ։

եղելություն-Իրականում եղած բան

2.Համառոտ ներկայացրու հեղինակի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն:Հեղինակի ասելիքը այն է որ սուտը միշտ բացահայտվում է։

19.04.23

Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին»

  1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

3․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին և բնութագրի՛ր։

4.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը:

18․04․2023

Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին»

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ-Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ:, աներևույթ-Չերևացող, աչքի տեսողությանը անմատչելի:, անմատչելի-Որին չի կարելի տիրել՝ նվաճել, անառիկ:, ուռկան-Ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց:, սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:, խորշել-Զզվել, գարշել, նողկալ:, ընծա-Իր՝ առարկա ևն, որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո՝ բարեկամության արտահայտություն, նվեր:, ննջել բառերը-Թեթևակի քնել, կիսաքնելու նման թմրության մեջ ընկնել:
  2. Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
  3. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով:

    բախտը փորձել-մի ճանապարհով իր նպատակին հասնել
    Բախտ բանալ բախտ գցել, բախտին քացի տալ,բախտը երես դարձնել։