Category Archives: Հայոց լեզու

12.02.2025 8-րդ դասարան,հայոց լեզու

1.Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը: Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:

Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան: Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:

Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը: Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը: Դահլիճը լավ կահավորել էին: Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

2.Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր: Օրինակ`

գտնել — գտնվել, նետել — նետվել:

Գրել-գրվել
գրավել-գրավվել
ծեծել-ծեծվել
թրջել-թրջվել
թխել-թխվել
տաշել-տաշվել
վրդովել-վրդովվել
կապել-կապվել
սպանել-սպանվել
նկարել-նկարվել
կեղտոտել-կեղտոտվել

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:

Այս նկարը պատին պապս է ամրացրել-այս նկարը ամրացվել է պապուս կողմից

Այս գիրքը նաև ընկերս է կարդացել-այս գիրքը նաև կարդացվել է իմ ընկերոջ կողմից

Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը-ոտքերը թրջվել էն առավոտվա ցողից

Տերը շանը կապել էր ծառից-

Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը-առավոտվա դեպքը տարբեր ձևով էր պամվում տարբեր մարդկան կողմիից

Սարքերը թեթև ցնցում գրանցեցին-սարքերից թեթև ցնցումներ գրանցվեցին

Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին-սպասվող փոթորիկի մասին մարդիկ զգուշացվեցին ինստիտուտի աշխատակիցների կաղմից

Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել-անտառում այդ երեղան գտնվեց որսորդների կողմիցձ

Տղային միշտ նույն երազն էր կախարդում-տղան միշտ կախարդվում եր նույն երազներով

Շինարարությունն ավարտին հասցրին-շինարաությունը հասցվեց ավարտին

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել-Հասարկությունը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել մի ձեռնարկատիրոչ կողմից։

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:-Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգվելը մենք չեն նկատում:

Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:- թույլ ամրացրած տանիքները քշվեցին թեթև քամուց։

Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը: դեմքը տաքացվում է նուրբ շղարշից

Մրջյունները ծածկել էին սեղանը:
Սեղանը ծածկվեց մրջուններով։

Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:

Հիվանդը փրկվեց զնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրից։

Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական: Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:

4.Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական): Օրինակ`

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից: Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել: Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց: Արտերը խանձվել էին բարկ արևից: Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից: Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից: Դյութվել էր ալիքների ու քամու երգով: Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով: Ընկերս համերգի է հրավիրված:

5.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

6.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Միջին ասիա, բելոռուսի հանրապետություն, ուրմիա լիճ, ռուսաստանի դաշնություն, հնդկական օվկիանոս, կարմիր ծով, գեղամա լեռնաշղթա, մխիթարյան միաբանություն, սև ծով, շարայի լեռներ, մայրաքաղաք երևան, ձենով օհան, սասունցի դավիթ, անբան հուռի, պարզ լիճ, սյունիքի մարզ, տիգրան մեծ, ախուրյան գետ, պարույր սևակ, արտաշես բարեպաշտ, նորքի զանգված:

10.02.2025 8-րդ դասարան,հայոց լեզու

1.Յուրաքանչյուր տողում գրի՜ր նշանակությանը համապատասխան անունը և նշի՜ր օրինակներ։

Ա. Առարկա ցույց տվող բառեր: Գոյական

Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր: Ածական

Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր: Մակբայ

Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր: Շաղկապ

Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր։ Վերաբերական

2.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել: Բ. Զգում (ել), ծերանում (ել), կպչում (ում), տեսնում (ել): Գ. Զգացել (ել), ծերացեք (ել), կպել (ել), տեսել (ել ում): Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած

3.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրեցիր: Հավերը երկարեցրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրեցինք արևկող անող թռչուններին:

4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին, հավանաբար, կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ։ 

5.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

05.02.25, 8-րդ դասարան հայոց լեզու

05.02.2025

1.Տրված նախադասություններն ուղղի՛ր:

Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին: Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, նա լարում է լսողությունը: Սննդաջիլերը, որոնք երկար ժամանակ ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար: Ընկերս, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ, նա լուսաբացին ճանապարհ էր ընկել: Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին:

Երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք մողեսները պառկում էին քարերին:

Երբ գիշերը եղեգները խշշում են, որսորդը լարում է լսողությունը:

Ակնհայտ է որ սննդաջիլերը, անրաժեշտ է նյութերն անհրաժեշտ է ստամոքսային համակարգի գործունեության համար:

Ընկերս լուսաբացին ճանապարհ էր ընկել որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ:

Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին

2. Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր, բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:

Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իր մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել է: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:

Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ երկար էինք սպասում:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ դժվար է գտնվում:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ փախչում էինք:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ ունեցածը կորցնում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն երբ հույսը կորցնում ենք ավելի արագ ենք գտնում:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես կորցնում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ հույսը կորցրել ենք:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի կորցնենեք:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար-ջրանկար, ծովահարս
բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց-հողմաղաց, ջրածին
դ) զորագունդ, երկրամաս-զորամաս, երկրագունդ
ե) հեռախոս, գրագիր-հեռագիր, գրախոս

4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

ամբոջ գիրքը մի օրում կարդաց:

բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

ողջ ժողովուրդն է սպասում քեզ:

մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

բոլոր երկրներում եղել Է:

բոլորը նույն բանն են պնդում:

ամբողջը հրդեհից այրվեց: