Category Archives: Հայոց լեզու

10.02.2025 8-րդ դասարան,հայոց լեզու

1.Յուրաքանչյուր տողում գրի՜ր նշանակությանը համապատասխան անունը և նշի՜ր օրինակներ։

Ա. Առարկա ցույց տվող բառեր: Գոյական

Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր: Ածական

Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր: Մակբայ

Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր: Շաղկապ

Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր։ Վերաբերական

2.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել: Բ. Զգում (ել), ծերանում (ել), կպչում (ում), տեսնում (ել): Գ. Զգացել (ել), ծերացեք (ել), կպել (ել), տեսել (ել ում): Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած

3.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրեցիր: Հավերը երկարեցրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրեցինք արևկող անող թռչուններին:

4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին, հավանաբար, կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ։ 

5.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

05.02.25, 8-րդ դասարան հայոց լեզու

05.02.2025

1.Տրված նախադասություններն ուղղի՛ր:

Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին: Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, նա լարում է լսողությունը: Սննդաջիլերը, որոնք երկար ժամանակ ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար: Ընկերս, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ, նա լուսաբացին ճանապարհ էր ընկել: Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին:

Երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք մողեսները պառկում էին քարերին:

Երբ գիշերը եղեգները խշշում են, որսորդը լարում է լսողությունը:

Ակնհայտ է որ սննդաջիլերը, անրաժեշտ է նյութերն անհրաժեշտ է ստամոքսային համակարգի գործունեության համար:

Ընկերս լուսաբացին ճանապարհ էր ընկել որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ:

Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին

2. Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր, բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:

Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իր մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել է: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:

Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ երկար էինք սպասում:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ դժվար է գտնվում:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ փախչում էինք:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ ունեցածը կորցնում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն երբ հույսը կորցնում ենք ավելի արագ ենք գտնում:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես կորցնում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ հույսը կորցրել ենք:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի կորցնենեք:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար-ջրանկար, ծովահարս
բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց-հողմաղաց, ջրածին
դ) զորագունդ, երկրամաս-զորամաս, երկրագունդ
ե) հեռախոս, գրագիր-հեռագիր, գրախոս

4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

ամբոջ գիրքը մի օրում կարդաց:

բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

ողջ ժողովուրդն է սպասում քեզ:

մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

բոլոր երկրներում եղել Է:

բոլորը նույն բանն են պնդում:

ամբողջը հրդեհից այրվեց: