Վեզուվգործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Բարձրությունը 1281 մետր է, խառնարանի տրամագիծը 750 մետր է։
Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. ա. VIII դ.։ Ուժեղ ժայթքումներ են եղել.
Մ.թ. 79 թվականի օգոստոսի 24ին Վեզուվի ժայթքման արդյունքում ամբողջովին ոչնչացվել են հին հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները: 1944 թվականի ժայթքման ժամանակ լավան ոչնչացրել է Սան Սեբաստիան քաղաքը։ Այդ ժայթքումից հետո Վեզուվը գտնվում է թույլ ֆումարոլ գործունեության մեջ։
Վեզուվն առաջացնում է երեք կոն, որոնք, կարծես, դրված են մեկը մյուսի մեջ։ Արտաքին, ամենահին կոնի ներսում վեր է ցցվում ավելի բարձր և ավելի երիտասարդ հիմնական կոնը՝ բուն Վեզուվը (1277 մ)՝ գագաթի խառնարանով։ Վերջինիս հատակին պարբերաբար երևում է երրորդ՝ ժամանակավոր կոնը, որը ոչնչանում է առավել ուժեղ ժայթքումների ժամանակ (օրինակ, 1906 թվականին)։ Խառնարանում և թարմ լավային հոսքերում տեղ–տեղ դուրս են նետվում մինչև 400 °C ջերմաստիճան ունեցող ջրային գոլորշիներ և գազեր։
Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով: Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:
Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:
Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը: Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում: Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր: Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:
Հարցեր և առաջադրանքներ`
1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։
Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։
Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:
3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։
Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։
Փետրվարի 29-ը վաթսուներորդ օրն է նահանջ տարում, 306 օր է մնում մինչեւ տարվա վերջ։ Այս օրը չորս տարին մեկ է տեղի ունենում։
Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աստիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերաբար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:
3.Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:Լուսնի մակերևույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնաքարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
4.Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթվածնի և ջրի բացակայության հետևանքով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:
5.Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիանոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում: Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:
Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուրներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր: Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից: Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ: Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը: Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ: Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը: Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր: Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :
Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:
Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:
Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար: Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել: Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում: Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է ևբարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։