Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:
Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջերմաստիճանը:Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օդի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտերում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով:
Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
Երկրագնդի ցածր լայնություններում, մասնավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնականում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ավելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:
4.Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ: 7°C
Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:Այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են:
Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
Որո՞նք են ջրաթափանց ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Հարցեր և առաջադրանքներ 1. Ի՞նչ է գետը:Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: 2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն: 3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում: 4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը: Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Խնձոր – խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։
Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։ Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։ Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։
Խնձորենի (լատ.՝ Mālus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։
Հայաստանում տարածված է արևլյան կա կովկասյան վայրին խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է կարմիր գրքում։ Ամենուր մշակում են սովորական խնձորենին՝ իր բազմաթիվ տեսակներով։
Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար։
Մշակովի խնձորենու բարձրությունը 2 – 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։
Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 – 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հարավարևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։
ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով։
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
2.Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Ջրի հատկությունները: Ջուրր թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:
3.Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
4.Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կիմայի վրա:Ջրի մյուս կարեոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը: Ջրավազաններր, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանր կուտակված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմությունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
5.Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամանակ հետո շոգը մեղմում է: Ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որպես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճանով նվազել՝ մեղմացնելով շոգր:
Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայմանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ :
2.Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջերկրական ծովը, Սև ծովը և այլն:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթափանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բաժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
3.Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքներր, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:
4.Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնաղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:
Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գիտեք։Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտահայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխարի գետեր լինեն օվկիանոսում:
Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից:
Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:
Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
5.Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:
Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:
Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:
Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բացարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ամենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:
Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:
Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:
Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:
Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայվում են ու վերածվում հարթ տարածքների:
Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լինում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայրի։
Գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով: Խոշոր գետերի միջոցով տեղափոխված նյութերր (գլաքար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթավայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթավայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):
Սարահարթ
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը: Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:
Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:Ի՞նչ է հարթավայրը:Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ:
Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրությունները:Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:
Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր
5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):