Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը: Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:
Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում: Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան : Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում: Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
Ի՞նչ է մարմնի կշիռը: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը: Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Երբ որ մարմինը փոխում է իր դիրքը այլ մարմինների նկատմամբ։
Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ։
Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Մարմինները շարժվում են արագ կամ դանդաղ, ուղղագիծ կամ կոր գծով, հավասարաչափ կամ անհավասարաչափ։
Ի՞նչ է ցույց տալիս արագությունը: Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։
Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում: Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան : Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում: Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։
Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
Դասի թեմաները՝ Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ Էներգիան և կենդանի օրգանիզմները
Պատասխանել հարցերին
Լրացրու բաց թողնված բառը Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակային էներգիայով :
Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: 1. Ջերմային էներգիա 2.Էլեկտրական էներգիա 3. Միջուկային էներգիա 4. Քիմիական էներգիա 5. Ճառագայթային էներգիա
Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:Նրանք օրգանական նյութերն ստանում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով ,բույսերով և հյութերով։
Դասի թեմա ՝ ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա
Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքումմեխանիկական աշխատանք չենք կատարում:
Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:
Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:
Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ
Եթե մարմնի վրա ազդող Fուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S
Ի պատիվ անգլիացի գիտնականՋեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ)։ 1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E): Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:
Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին
Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը:Երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ազդեցությունից կատարվում է մեխանիկական աշխատանք։
Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:
Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:հղումում պատկերված նկարում պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում ենառաձգականության ուժ:Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
2․Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
3․Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն): Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ): 1կՆ=1000Ն: