Author Archives: roberthakobyan

Մեր ընտանիքի Ամանոր

                                    

Ողջույն, ես Ռոբերտն եմ:Ամանորը իմ ամենասիրելի տոնն է, քանի որ ամանորին ես շատ նվերներ եմ ստանում,հյուր ենք ընդունում,և մենք ենք հյուր գնում: Այդ օրերին ամեն ինչ գեղեցիկ է և հեքիաթային: Ես շատ եմ սիրում ամանորյա սեղանի ուտեստները,մենք գրեթե միշտ պատրաստում ենք արդեն ավանդույթ դարձած խոզի միս,խաշլամա և քյուֆթա

 (տաք ուտեստներից), աղցաններ,պասուց տոլմա և այլն:Հին ավանդական հայկական ուտեսներց է եղել ղափաման,հարիսան,տոլման,պասուց տոլման և այլն: Հնում ամանորյա սեղաններից անպակաս է եղել նաև չիրը,չամիչը,չարազը,մրգերը,որոնք առատության խորհրդանիշ են եղել:

  Ամանորը մենք միշտ դիմավորում ենք մեր տանը ծնողներիս և եղբորս հետ միասին:

Բայց մենք ունենք ընտանեկան ավանդույթ ամանորը դիմավորելուց հետո բոլորով հավաքվում ենք պապիկիս տանը և շարունակում ենք այնտեղ տոնել հարազատներով:

Այդ ավանդութը եկել է հայրիկիս ընտանիքից,երբ հայրիկս փոքր էր, իրենց տանը նույնպես կար այդ ավանդույթը՝ պապիկս իր քույրերի և եղբայրների ընտանիքների հետ միասին հավաքվում և գնում էին Վարդենիս՝ մեծ պապիկի տանը նշելու:

Ես հավատում եմ Ամանորի  հրաշքին և բոլորին մաղթում եմ խաղաղ և երջանիկ պահերով լի տարի:

Եվ այս գեղեցիկ տողերով էլ ցանկանում եմ եզրափակել…

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր:

Սեվանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճ, տեսարժան վայրեր

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է ևբարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։

Եղնիկը

Եղնիկը լավ ընտանիք ուներ, բայց իմ բարեկամ մի որսորդ եղնիկին անտառից վերցրեց և

բերեց մեր տուն: Եղնիկը շատ տխրեց, որ իրեն վերցրեցին, տարան իր ընտանիքից, բայց

քիչ – քիչ սովորեց:

 Մի օր նա ուզում էր փախնել տնից, բայց մենք տեսանք և բաց

Թողեցինք նրան: Եղնիկը գնում էր, գնում, բայց չէր գտնում իր ընտանիքը:

 Օրերով գնաց ,գնաց մեկ էլ գտավ իր տունը: Գնաց, ասեց.

– Ես եկա,  ես շատ լավ ժամանակ էի անցկացրել, եկեք, տեսեք:

Գնացին , գնացի, մեկ էլ մի տուն տեսան: Եղնիկը ասեց.

– Սա՛ է, սա՛:

 Տեսան և հավանեցին: Եղնիկը և իր ընտանիքը ընկերացան և ընդմիշտ ապրեցին այստեղ:

Ղափամա

Հայկական խոհանոցը հարուստ է ազգային ուտեստներով:Հին հայկական ուտեստներից է

Համարվում նաև ղափաման:Հնում այն մատուցել են տոնախմբությունների ժամանակ:Հայերն այնքան էին սիրում ղափաման,որ դրա մասին երգ էին

նվիրել (Հե՝յ,ջան ղափամա): Ղափաման բարդ պատրաստվող կերակուր է և ժամանակին այն պատրաստել են ողջ ընտանիքով: Ղափամայի մասին անգամ լեգենդներ են հյուսվել, դրա համաձայն դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունն է, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են: Ղափաման աղանդեր է՝ դեսերտ և ունի պատրաստման տարբեր եղանակներ: ժամանակին միջուկը պատրաստել են նաև ձավարով, մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:

Ղափամա պատրաստելու համար հարկավոր է.

  • դդում
  • բրինձ — 0,5 կգ
  • ծիրանաչիր — 100 գ.
  • սալորաչիր — 100 գ.
  • պիստակ — 100 գ.
  • պոպոք — 100 գ.
  • շաքարավազ
  • մեղր
  • դարչին
  • կարագ:

Նախ անհրաժեշտ է կտրել դդումի պոչի հատվածը՝ այնպես, որ այն ունենա կափարիչի տեսք, հեռացնել կորիզները և ներսը բարակ շերտով պատել շաքարավազով: Ցանկալի է, որ դդումն ունենա բարակ կեղև, որպեսզի այն հեշտ եփվի ու հյութալի ստացվի: Ապա պետք է խաշել բրինձը՝ ավելացնելով աղն ըստ ճաշակի: Բրինձը պիտի լինի կլորավուն, որպեսզի կպչողականությունը մեծ լինի ու կտրատելիս ունենաք շերտավոր տեսք: Կարևոր է չրերի ճիշտ ընտրությունը. հարկավոր է, որ դրանք լինեն և՛ քաղցր, և՛ թթու համերի: Ծիրանաչիրն ու սալորաչիրը պիստակի ու ընկույզի հետ միասին տապակում ենք կարագի մեջ, ապա ավելացնում մեղր այնքան, որ միջուկը ծածկվի, իսկ վերջում՝ մի պտղունձ դարչին: Բրինձն ու չրեղենի զանգվածը պիտի լինեն կիսաեփ, որպեսզի դդումը լցոնելուց ու այն ջեռոցում տեղադրելուց հետո միջուկը ստանա անհրաժեշտ եփվածության աստիճան: Խաշած բրինձն ու տապակված չրեղենը խառնում ենք ու լցնում դդումի մեջ:  Ղափաման ջեռոցում թողնում 30-40 րոպե՝ կախված դդմի մեծությունից:  

Այն մատուցվում է սառը վիճակում՝ ցանկալի է, քաղցր դեսերտային կարմիր գինով:

Իմ կարծիքը ընկերոջս`Մարի բլոգի մասին

ես իմ դասընկերուհու բլոգը նայեցի և տեսա բոլոր դասերը մայրենի են:Մարին ուներ իր բլոգում լիքը դասեր դրա համար ես նայեցի իր հեքիաթները, բայց նա չուներ տեսանյութ իր բլոգում ես առաջարկում եմ որ դնի տեսանյութ իր բլոգում:Ես տեսա որ նա ուներ օրացույց:Ես կուզեի որ նա միքիչ ջնջի իր հորինած հեքիաթները :Ես կուզեի իր բլոգի նկարը փոխեր սովորական նկար դներ ես իմ բլոգի նկարը համապատասխն նկար եմ դրել:Ես կուզեյի իր պատկերը փոխեր:

Սովորողի անհատական պլան

  1. Ժամը 9:00-11:00
  2.        Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝
    Մայրենի՝ 
    «Զատկի ծես» ուսումնական նախագիծ
    Ռուսերեն՝  
    Смышленые переводчики
    Անգլերեն՝ 
    Easter
  3. Ժամը 11:00-14:00
  4. Տեսադասեր


Ռուսերենի տեսադաս- երկուշաբթի
Անգլերենի տեսադաս-չորեքշաբթի
Մայրենիի տեսադաս-հինգշաբթի
Մաթեմատիկայի տեսադաս-ուրբաթ

 

  1. Ժամը 14:00-18:00

Ընտանեկան նախագծեր:

  • Քանի-որ կորոնավիրուսի պատճառով տնից դուրս չեմ գալիս, խաղում եմ եղբորս հետ:
    Ընտանեկան խաղեր՝ նարդի
    , պահմտոցի, պանտամիմա: Խաղում եմ նաև լեգոներով և մեքենաներով:

Տարբեր մուլտֆիլմեր և ֆիլմեր եմ նայում:

Սիրելի երգեր՝

Կոմիտաս, մուլտերգեր, հայկական երգեր

  1. Ժամը 18:00-20:00

Ինքնակրթություն

Տարբեր հայկական հեքիաթներ եմ կարդում, որոնց մասին շուտով կպատմեմ իմ բլոգում:

Չարաճճի արևը

Չարաճճի արևը

Կար չկար մի արև կար: Նա այնքան շարժուն էր,որ նրան կանչում էին չարաճճի արև:Առավոտյան նա արթնանում էր բոլորից շուտ:Նա շատ էր սիրում շրջագայել:

Չարաճճի արևը քուն ու դադար չուներ:Երբ մեզ մոտ մայր էր մտնում ,արթնանում էր Ամերիկայում:Նրան բոլորը սիրում էին թե մարդիկ,թե կենդանիները և թե բույսերը:

Նա ջերմացնում էր բոլորին իր փափուկ շողերով:Մեկ մեկ էլ չարաճճիությունը բռնում էր և նա սկսում էր իր շողեը ուժեղ արձակել մարդկաց վրա: