Author Archives: roberthakobyan

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

տանուտեր- տան+ու+տեր

հոգնուբեկ-հոգն+ու+բեկ

սրտապատառ-սրտ+ա+պատառ

խնդումերես-խնդում+երես

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները

կեսօրը կոտրվեց-կեսը անցավ,շոգը անցավ

աչք պահել-հսկել,հետևվել

միտք անել-մտածել

ճերմակին տալ-երևալ

պահ տալ-պահել

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Ամեն մեկի համար,յուրաքանչյուր մարդու համար իր կորուստը ամենակարևորն է,առաջնահերթն ու ամենամեծը:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմեդը բարի,խաղաղ,աշխատասեր մարդ էր:Ամբողջ օրը իր գործին էր,տքնաջան աշխատում էր:Մի օր էլ ուղտերին քաղաք էր տանում,շատ շոգ էր,հոգնել էր,բայց չէր տրտնջում:Պատմության վերջում հասկացավ, որ կորած ուղտը գտնելու համար պետք է օգնել դիմացինին.օգնեց աքլորը կորցրած պառավին,իր ուղտն էլ գտավ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: 2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:


Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

1.Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

2.Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

1.Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

2.Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:


Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

1.Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տանը, ապրում էր կախարդը:

2.Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը:

Մի փոքրիկ առվակ իջնում  էր սարն ի վար:

1.Մի փոքրիկ առու իջնում  էր սարն ի վար:

2.Մի առվակ իջնում  էր սարն ի վար:

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:

1.Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:

2.Անտառից դուրս եկավ մի ձիուկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:

1.Հավն ածեց մի փոքրիկ ձու:

2.Հավն ածեց մի ձվիկ:

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

1.Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպը:

2.Քամին դես ու դեն էր քշում ամպիկները:

 99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներովԱյստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սիրտաճմլիկ, ճանճ քշիկ:
 բ) Օրինակ, ճաշակ, ախորժակ, սահնակ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ, բռնակ:
 գ) Կտրուկ, դիպուկ, խուսափուկ:

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛րԳրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ-հիվանդանոց, ծաղիկ-ծաղկանոց, մուկ-մկստան, հայ-Հայաստան, նիստ-նստարան, այբուբեն-այբենարան, դաս-դասարան, դպիր-դպրոց, դարբին-դարբնոց, հյուր-հյուրանոց, զորք-զորանոց, ռուս-Ռուսաստան, գործ-գործարան, բրուտ-բրուտանոց, կույս-կուսանոց, ուզբեկ-Ուզբեկստան, հնդիկ-Հնդկաստան, թուփ-թփուտ, ծիրանի-ծիրանուտ:

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել ես հավանոց:
Երեկոյան դարբնոցում կհանդիպենք:
Գետի ափին մի հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակի փողոցներն ու այգիները հիշեց:

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։ 6-6+6=6
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։ 5×5+5=30
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։ 3+3+3-3=6
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։ 22+2+2+2=28
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։ 99+9:9=100
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։ 5×5-5=20
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։ 55:5-5=6
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։ 11+11×1=22
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։22:2+2+2=15
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։ 66:6=11
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18: 77:7+7=18
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։ 88+8:8=89
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։ 4×4+4=20
    Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII, x-III=VII

IV+III=V v+II=VII

VIII-III=X VIII-III=v

VIII=VI−I vII=vI+I

XI+IV=VI xI-Iv=vII

VII+III=VvII-III=Iv

XII+II=xII+II=xIv

Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։46 տարեկան
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։11 տարեկան

Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

6 տարի առաջ Ռոբերտը,Լուսինեն և Մարինան միասին 22 տարեկան էին:Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։58 տարեկան

5.Սովորողները  կկատարեն գործնական աշխատանք՝

5-րդ դասարանի սովորողները պետք է  պարզեն  իրենց հյուրասենյակի և խոհանոցի ծավալները և հաշվեց դրանց տարբերությունը։

Հյուրասենյակ-2սմ,4սմ,6սմ Ծավալը-2x4x6=48սմ խոր

Խոհանոց3սմ,5սմ,6սմ Ծավալը-3x5x6=90սմ խոր

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

21․10․2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Ինքնաստուգում

1․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
8-ի բաժանելիս։

7 մնացորդ

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 9 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 5։ 32:9=3քանորդ, 5մնացորդ

3․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10 բաժանվում է 5-ի և 10-ի:

4․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։ 14

5․ 10002, 4000015, 10071, 12214,  400004  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։

10002:3=3334

10071:3=3357

6․ 3033003, 120014, 1972, 828, 1020006  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

828:9=92

1020006:9=113336

7․ 220000, 1004, 1051, 2000924, 5011015 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

220000:4=500231

8․ Հաշվեք  13 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։13x13x13=2197 սմ խոր.

9․ Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 4 դմ, 7դմ,  9դմ։

4 x 7x 9=252 դմ խոր.

10․Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

16·40+16·25+16·35= 16x(40+25+35)=16×100=1600

УРОК 20. ПЕРЕДЫШКА.

У кого же это, – говорит, – хватило совести Передышку сгубить? Выжгли дыру у самого корня, да ещё всю кору со ствола ободрали. Стыдно стало ребятам. И рассказали они обо всём леснику. Тот покачал головой.
– Ну, – говорит, – что было, то было, а теперь надо вам вашу ошибку исправлять.
Ребята обрадовались. Только как же её исправить?
– А вот как, – сказал старик. – Осенью выкопаем мы в лесу молодые берёзки и всю дорогу ими обсадим. Так и решили. Было это лет десять назад. А теперь от деревни до леса вся дорога деревьями и кустами обсажена. А посередине пути торчит старый широкий пень. В этом месте по-прежнему все садятся передохнуть. И место это по-прежнему „Передышкой” называется.

совесть – խիղճ
лесник – անտառապահ                                пень – կոճղ

а) Согласны ли вы с тем, что…
1. Когда наступила весна, Передышка покрылась зелёной листвой.

Не согласен .Потекли ручьи, всё кругом зацвело, зазеленело. И только одна Передышка в эту весну не покрылась густой зелёной листвой.

2. Берёза засохла, потому что ветер обломал её ветви.

Согласен.Ветер обломал у неё сухие ветви.

3. Передышку срубил лесник.

Не согласен. Однажды приехали люди с топором и пилою, свалили сухое дерево и увезли на
дрова.

4. Ребятам стало стыдно, и они ничего не рассказали леснику.

Не согласен.

Стыдно стало ребятам. И рассказали они обо всём леснику.

5. Лесник посадил вдоль дороги новые молодые берёзки.

Согласен.

Осенью выкопали лесник с ребятоми в лесу молодые берёзки и всю дорогу ими обсадили.


б) Найдите в тексте и прочитайте отрывки, подтверждающие ваши
слова.

а) Вспомните и сравните, какой была Передышка в начале рассказа и
какой она стала в конце. Найдите эти описания в тексте прочитайте их.

Ранней весной, только пригреет солнце, а Передышка уже зазеленела, стоит среди поля нарядная, усыпанная молодыми листочками. А осенью Передышка становится вся жёлтая.

Передышка в эту весну не покрылась густой зелёной листвой. Она стояла голая, потемневшая. Ветер обломал у неё сухие ветви.

б) Письменно опишите берёзу, используя данные ниже слова.
Передышка была нарядная,зелёная. Передышка стала голая, сухая.
Слова для справок: большая, высокая, развесистая, сухая, зелёная,
тёмная, ободранная, голая.

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

3.Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

4.Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

5.Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Մաթեմատիկա 5.2` 2021-2022

20․10․2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Առաջադրանքներ

1․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։

2x9x11=198սմ խոր

2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

5x7x8=280դմ խոր

3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

6x12x10=720սմ խոր

4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։

13x15x10=1950սմ խոր

5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ,  12 սմ, 10 սմ։

11x12x10=1320սմ խոր

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝         

 3 դմ,  20 սմ, 10 սմ։

3x20x10=600սմ խոր

7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ, 12 սմ, 14 սմ։

11x12x14=1848սմ խոր

8․Հաշվեք  2 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

2x2x2=8դմ խոր

9․ Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

5x5x5=125սմ խոր

10․ Հաշվեք  11 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

11x11x11=1331սմ խոր

11․ Հաշվեք  10 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

10x10x10=1000սմ խոր

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։ 

Առավոտյան, ծովեզր յա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, 

ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սթաայքել, կ այսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, 

համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձութ, կույտ, շաբաթօրյակ, 

հյուսն։ 

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի 

երկհնչյուն կա։ 

Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, 

մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, 

հարյուրամյալայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, 

յուրային։ 

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների 

ու բաղաձայնների քանակը։ 

Ակունք-2ձ,3բ

Բարձունք-2ձ,5բ

 Խճանկար-2ձ,5բ

 Անդունդ-2ձ,4բ

 Հրաժեշտ-2ձ,5բ

 Պայթյուն-2ձ,5բ

 Դաստիարակ-4ձ,5բ

Մանրէ-1ձ,4բ

 Սրբատաշ-2ձ,5բ

 հյուլե-2ձ,3բ

 անընդհատ-3ձ,5բ

 սրընթաց-2ձ,5բ

 մերթընդմերթ-3ձ,8բ

 մտավոր-2ձ,4բ

դազգահ-2ձ,4բ

Ա – 1    Ժ – 10    Ճ – 100   Ռ – 1000 

Բ – 2    Ի – 20    Մ – 200   Ս – 2000 

Գ – 3    Լ – 30    Յ – 300   Վ – 3000 

Դ – 4   Խ -40    Ն – 400   Տ – 4000 

Ե – 5    Ծ – 50   Շ – 500   Ր – 5000 

Զ – 6    Կ – 60   Ո – 600   Ց – 6000 

Է – 7    Հ – 70    Չ – 700   Ւ – 7000 

Ը – 8   Ձ – 80   Պ – 800   Փ – 8000 

Թ – 9   Ղ – 90   Ջ – 900   Ք – 9000 

ՄԱՅՐԵՆԻ

5.2 դասարան

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ- հոմանիշ չեն

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

ծեգ-լուսաբաց

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ- հականիշներ չեն

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

ընձուղտ- լուսնկա

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

ուրբաթ

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված- սխալ է

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել- սխալ է

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ-այստեղ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի- այստեղ

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Առաջադրանքներ

  1. Քանի՞  կող, գագաթ, նիստ  ունի ուղղանկյունանիստը։

Ուղղանկյունանիստը  ունի 12 կող, 8 գագաթ  ու  6 նիստ:

2.  Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5դմ, 7դմ,  8դմ։

Ծավալը հավասար է ՝  5x7x8=280դմ խոր.

3.Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝          2 դմ,  12 սմ, 10 սմ

Ծավալը հավասար է  ՝ 2x12x10=240սմ խոր.

4.Հաշվեք  6 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

Խորանարդի ծավալը հավասար է ՝ 6x6x6=216 դմ խոր.

5.Հաշվեք  5 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

Խորանարդի ծավալը հավասար է ՝ 5x5x5=125 դմ խոր.

6.Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15սմ, 16սմ, 17 սմ։

Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է՝ 15x16x17=4680սա խոր.

7.Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն  է ավելի  մեծ, որն ունի 7սմ երկարություն, 5սմ լայնություն և  10սմ բարձրություն, թե՞ այն ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, որն ունի 10սմ երկարություն, 7սմ լայնություն և  5սմ բարձրություն։

7x5x10=350 սմ խոր.   2.10x7x5=350 սմ խոր.

Ծավալները հավասար են

8.Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

5 դմ, 4 դմ,  6 դմ։

Ծավալը՝ 5x4x6=120 դմխոր.

9.Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

3 դմ,  6 սմ, 10 սմ։

Ծավալը՝ 3x6x10=180 սմ խոր.

10.Հաշվեք  7 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

Ծավալը՝ 7x7x7=343  դմ խոր.