Author Archives: roberthakobyan
3.05.2022
Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»
Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:
Հարցեր և առաջադրանքներ
- Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ քերականը:Ուսուցիչ Քերականը հասկացել է ,որ սխալ է թույլ տվել խորհուրդ տալով բանվորներին։
- Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:Գնում են աշխատելու։
- Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:Աշխատանքը։
- Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:Ուսուցիչը, նախ պետք է ծանոթանար բանվորների հետ, նոր փորձեր զգուշությամբ խորհուրդ տալ։
- Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:Ուղևորություն բառը արդեն նշանակում է-այլ նպատակներով իր մշտական բնակավայրից հեռու տեղեր գնալը, ճանապարհորդություն:
- Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:Որովհետև նա թողել է իր ընտանիքը և հեռացել։
Լեզվական առաջադրանքներ
Գրեք նարնջագույնով նշված բառերի հականիշները:
հարավային-հյուսիսային
գնացել-գալ
հարազատներին-անհարազատ
դժվար-դյուր
լռում-խոսում
լիքը-դատարկ
բացականչեց
սպիտակ-սև
կոպիտ-նուրբ
փնտրել-թաքցնել
հայրենիքում-արտասահմանում
Դուրս գրեք 8 հոգնակի գոյական, ուշադրություն դարձրեք հոգնակի կազմող վերջավորություններին:
հարևաններ
ուղեկիցներ
ընտանիքներ
երեխաներ
գերմանացիներ
աչքեր
բռունցքներ
սխալներ
27.04.2022
25․04․2022
355. Նախադասությունները տրված բառերով միացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ:
ա) Այնքան … որ, բ) և:
Թագավորի ձայնը այնքան է նվազում, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը այնքան է նվազում և պալատականները սկսում էն նրան չլսել։
356. Նախադասությունները տրված բառերով միացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ:
ա) Եվ, բ) իսկ, գ) երբ:
Ահռելի որոտից պայթում էր երկինքը: Ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ա․Ահռելի որոտից պայթում էր երկինքը, և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Բ․Ահռելի որոտից պայթում էր երկինքը, ,իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Գ․Ահռելի որոտից պայթում էր երկինքը, երբ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
25.04.2022
- Где и когда изобрели бумагу?
Бумагу изобрели в Китае примерно в 105 году.
Бумага (от итальянского слова «bam-bagia» — хлопок) — материал преимущественно из растительных волокон.
- Что такое папирус?
В эпоху Древнего Египта такого понятия, как бумага, не существовало.
Для производства папируса египтяне использовали тростниковое растение из семейства осоковых, которое в изобилии произрастало на берегах Нила.
- Вдоль какой реки расположен Египет?
Египет расположен вдоль самой длинной реки Нила.
- Кто такие фараоны?
Фараоны — владыки Египта, посредники между небом и землей. За каждым фараоном скрывается сокровенная история Египта.
- Для чего строили пирамиды?
Пирамиды – это огромнейшие гробницы. Египтяне древнего мира строили их для того, чтобы возвеличить своих фараонов, а также обеспечить им бессмертие.
- Что хранилось в пирамидах?
В пирамидах хранились гробницы фараонов. После смерти фараона, его мумифицировали, и тело помещали в готовую погребальную камеру. Вместе с ним укладывали вещи, которые, как считалось, могли пригодиться фараону в загробном мире. Среди этих вещей находились одежда, оружие, драгоценности, мебель, статуи и даже ванна.
- Что ты узнал об арабах?
В Египте живут Арабы. Они говорят на арабском языке и используют арабское письмо. Численность арабов во всем мире составляет около 430—450 млн человек. Более 90 % арабов исповедуют ислам, часть — христианство.
- Что думают некоторые исследователи о пирамидах? Почему?
Наиболее популярная гипотеза строительства пирамид – это желание современников увековечить имя земного правителя, соорудив для него гробницу. Для этих целей, по версии большинства историков, в египетских пирамидах создавали специальные погребальные камеры, которые обустраивали для посмертной жизни фараона.
25.04.2022
21.04.2022
20.04.2022
Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Հարցեր և առաջադրանքներ
- Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում:
Բույսը հիմնականում աճում է հողում: - Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը:Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են:Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:Բույսն անընդհատ աճում է և զարգանում, նրա աճը լավ դիտվում է միջավայրի բարենպաստ պայմաններում՝ լույսի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
- Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:Բույսը սնվում է, օգտագործում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օրգանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
- Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
