Author Archives: roberthakobyan
29.09.22
Տեքստային աշխատանք
Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր և քմահաճ է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե` ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խ□ում թագավորի ոտքերին: -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
խփում
մարդ
թախտին
կարճ
2. Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Կարուձև անող արհեստավոր:
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ սխալ է
ձեռք մեկնել-Մուրալ,օգնել,ծուրացնել, հափշտակել
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
կամակոր-Ածական
երկրի-գոյական
երկար-ածական
նա-դերանուն
դերձակը-գոյական
ասում է-բայ
թաքցնում-բայ
հնարագետ-ածական
6. Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
7. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել: Թագավորը շատ կամակոր և քմահաճ է լինում։
8. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը: Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
9. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում: Մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։
28.09.22
Հրանտ Մաթևոսյան «Հացը»
Հարցեր և առաջադրանքներ՝
- Քո կարծիքով ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Հացը»:Որովհետև հեղինակը կապում էր աշխատանքը հացի հետ։
- Հաց բառով գտիր և գրիր առածներ, ասացվածքներ:
Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:
Հացի կտրածը թուրը չի կտրի։
27.09.2022
Հրանտ Մաթևոսյան «Հացը»
Հարցեր և առաջադրանքներ՝
- Մեղադրիր տղային։Չպետք է սուտ խոսել ու պետք է օգնել մեծերին։
- Արդարացրու տղային: Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:Ինքը արդար չէր,ես իրեն չեմ կարող արդարացնել։
- Խորհուրդ տուր տղային։Պետք է չխաբել և ծույլ չլինել։
23․09․2022
Հարցեր և առաջադրանքներ՝
1․Բացատրիր ընդգծված բառերը:
նիրհ-Քուն
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ
Խաշամ-խազալի, [գոյական] (հավաքական, ժողովրդական)
Աշնանը ծառերից թափված տերևներ
2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը` Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է, և միակ տգեղը ես եմ:Որովհետև ինքը իրեն մեղավոր էր զգում։
Բնագիտության առաջադրանք։ Սեպտեմբերի 26֊30.Այրում։
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։Արյրումը դա քիմիական ռեակցիա է ,որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։
- Որո՞նք են այրման առաջացման պայմանները։Այրում տեղի ունենալու համար ,հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկաման ջերմաստիճան։
- Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։Այրումը ընդատելու կա երկու պայման՝ ջերմաստիճանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
- Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։Կփակեմ գազի հոսքը բնակարանում, կբացեմ պտուհանները։
Բնագիտության առաջադրանք.Սեպտեմբերի 19֊23.
Պատասխանել հարցերին .
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։Կան ռեակցիաներ,որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է առաջացնելով այլ նյութեր, որոնք կարող են լինել պարզ կամ բարդ։Այսպիսի ռեակցիաներն անվանում են քայքայման ռեկցիաներ։
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։Այն ռեակցիաների ժամանակ երկու կամ ավելի նյութերի միացումից այն ռեակցիաների ժամանակ ,երբ երկու կամ ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ կոչվում է միացման ռեակցիաներ։
- Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։Տեղի է ունենում քայքայման ռեակցիաներ։
- Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C
գ)H2+S=H2S դ) FeS=Fe+S
Урок 5
2.Составь сочетания имен существительных со словами мой, моя, мое, укажи род.
Свеча-моя ж. р., полотно-мое с.р., друг-мой м.р., взгляд-мой м.р., дочка-моя ж.р., вьюга-моя ж.р., ружье-мое с.р., озеро-мое с.р., кроссворд-мой м.р., жилище-мое с.р.
3.Определи род существительных, запиши слова в три столбика. Над столбиками напиши :м.р., ж.р, ср.р.
| м.р | ж.р | с.р |
| килограмм | Жидкость | кино |
| подъезд | киносъемка | питье |
| троллейбус | рассада | свет |
| поездка | новоселье | |
9.Употребите данные существительные со словом мой или моя. Запишите
в два столбика отдельно слова мужского и женского рода.
| м.р | ж.р |
| мой лагерь мой календарь | моя букварь |
| мой день мой словарь | моя кровать |
| мой камень мой медведь | моя лошадь |
| мой конь | моя жизнь |
| мой гость | моя морковь |
| мой рубль |
22.09.2022
13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):
..Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:
Տներն կարմիր,կապույտ,ծիրանագույն գույներից էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ոսկեգույն էին: Կենդանիներն տարօրինակ էին: Քաղաքը այդպիսին էր, որովհետև Մարդիկ շատ ուրախ էին։Մարդիկ զբաղվում էին նկարչությամբ: Մեզ ընդունեցին մեծ ուրախրությամբ ու մենք սկսեցինք միասին ներկել քաղաքը։
14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):
Զարմացա-ես-եզակի: Տեսանք-մենք-հոգնակի: Փնտրում ես-դու-եզակի: Վազում եք-դուք-հոգնակի: Կտա-նա-եզակի: Կհասնեն-նրանք-հոգնակի:
15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:
Գոյական-Ծաղիկ.ժամացույց.ջուր.սար.մարդ. երեխա.նավաստի.օձ,առվակ.գարուն,թիթեռ, պահակ, նավակ.հատիկ,
Ածական-ջինջ․բուրավետ.մեծ.ջրոտ.ուրախ.ծաղկավետ.Հրաշալի․մաքուր.ճկուն.Սև.Ինքնաթիռ․պայծառ,սպիտակ,Գաղտնի,ոսկեզօծ,երկաթյա:
Բայ-վազել․թրթռալ.թիավարել․գնալ․լողալ.վազվզել.սողալ,իջնել,՜բացվել, չխկչխկալ,գոռգոռալ,բարձրանալ,պահել,Ոսկեզօծել,
16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:
Միշտ-երբեք. անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, , բացահայտ-գաղտնի. թույլ-ամուր. վերջին-առաջին. Համաձայնել-հրաժարվել. հանգստանալ-աշխատել. գտնել-կորցնել. . Հավաքել-վատնել, աջ-ձախ. արթուն-քնած:
17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:
Ա Բ
գոոոզ — գոռոզանալ
ուղիղ — ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ — կանաչել
Ա խմբի բառերը ածականներ են,Բ խմբի բառերը՝ բայեր։
18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:- Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Մենք
Հետաքրքիր բան եք մտածել:Դուք
Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք
19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-Բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայորդի, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:
20․09․2022
Գործնական աշխատանք
1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:
Ա. Ընչաքաղց-անկշտում, զգաստ-զգոն, լիովին-ամբողջապես, գթալ-կարեկցել, ժրաջան-ջանասեր, ամբոխ-բազմություն։
Բ.Լուրթ–կապտագույն, համամիտ–համակարծիք, տոկուն-կայուն,հաղթանդամ-մեծամարմին, ալևոր-զառամյալ, խարդախ-ստահակ։
Գ) զեփյուռ-սյուք, ճգնել-ջանալ, պերճ-շքեղ, ձանձրալի-տաղտկալի, ճիրան-մագիլ մեծանուն-անվանի, մագիլ :
2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին
Հանգստանում էր հողմը բացատում
Ականջն ամպրոպի ազդանշանին:
3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:
Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել
Բ. Շունչ տալ-Կենդանացնել
Գ. Սիրտ անել-Համարձակվել
Դ. Լույս սփռել-Բացատրել
4.Համացանցից որոնել եւ գտնել ութ դարձվածք, բացատրել դրանց իմաստը,այնուհետ կազմել նախադասություններ։
աչքը ծակ-Մեր հարևանի տղայի աչքը ծակ էր։
կոպեկի համար մեռած-Մեր հարևանը կոպեկի համար մեռած էր
